ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ երեխա էի, երազում էի մի օր խաղալ եվրագավաթներից մեկի եզրափակչում. Հենրիխ Մխիթարյան

ՍՊՈՐՏ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Եվրոպայի լիգայի եզրափակիչ դուրս գալուն:

«Երբ երեխայի էի, երազում էի, որ մի օր կխաղամ եվրագավաթներից մեկի եզրափակչում: Շնորհակալություն բոլորին, ովքեր աջակցում էին մեզ «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Մխիթարյանը:

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ոչ-ոքի խաղաց «Սելթա»-ի հետ և դուրս եկավ Եվրոպայի լիգայի եզրափակիչ: «Օլդ Տրաֆորդ»-ում կայացած խաղում «կարմիր սատանաները» ոչ-ոքի՝ 1:1 խաղացին «Սելթա»-ի հետ: Առաջին կեսի 17-րդ րոպեին գլխի շեշտակի հարվածով «Մանչեսթեր Յունայթեդ»-ին առաջ մղեց Ֆելաինին: Խաղակեսի ավարտին «Սելթա»-ին հաջողվեց հավասարեցնել հաշիվը: «Կարմիր սատանաների» դարպասը գրավեց Ռոնկալյան: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մեկնարկային կազմում, սակայն փոխարինվեց 77-րդ րոպեին: Երկու խաղերի 2:1 ընդհանուր հաշվով «կարմիր սատանաները» եզրափակիչում են: Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 24-ին Ստոկհոլմում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular