ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀԿ-ն նոր խորհրդարանում պաշտոնների բաշխման վերաբերյալ վերջնական որոշումը կներկայացնի մայիսի 17-ին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը նոր խորհրդարանում պաշտոնների բաշխման վերաբերյալ որոշումը հանրությանը կներկայացնի Ազգային ժողովի առաջին նիստից մեկ օր առաջ` մայիսի 17-ին: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Մենք որոշել ենք այդ հարցը վերջնական քննարկել և արդյունքները ձեզ ներկայացնել մայիսի 17-ի երեկոյան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՀՀԿ խոսնակը:

Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ հարցը նախ քննարկելու են կուսակցության գործադիր մարմնի, այնուհետև` խորհրդի նիստում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular