ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Տգեղ է, ինքն իրեն է վնասում միայն». Անահիտ Բախշյանը՝ Զարուհի Փոստանջյանի մասին. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է. Զարուհի Փոստանջյանի նախկին կուսակից, այժմ «Ելք» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով Զարուհի Փոստանջյան–Պետրոս Ղազարյան միջադեպին, ասաց. «Տգեղ է: Թե՛ քաղաքական գործիչները, թե՛ լրագրողները պիտի շատ հանդուրժող և ամեն պարագայում ճիշտ բառը գտնող լինեն: Ինքն իրեն է վնասում միայն»:

Դիտարկմանը, թե կարծում է Զարուհի Փոստանջյանը ավելի զուսպ պիտի լինի, նախկին կուսակիցն ասաց. «Ես չգիտեմ, ինքն է որոշում: Ինքն է իր ամեն ինչի տերը, բայց իմ կարծիքով, քաղաքական գործիչը պիտի շատ հավասարակշռված լինի և կանխատեսելի իր խոսքի և վարքի մեջ:

Ընդհանրապես հրապարակային ոչ բարեհնչյուն բառեր օգտագործելը սիրուն չի»: Հիշեցնենք, որ օրերս «Երկիր ծիրանի» կուսակցության քարոզչական խմբի դիմաց է դուրս եկել «Կենտրոն» հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը, ով փորձել է մոտենալ Զարուհի Փոստանջյանին և անգամ ձեռքով բարևել, սակայն «Ուրվագիծ» հաղորդաշարից չթոթափած զայրույթը Փոստանջյանը թափել է Ղազարյանի գլխին՝ ոչ միայն բարևը չի ընդունել, այլև իր խմբի ներկայությամբ նրան վիրավորել է և առաջարկել «մաքրել տարածքը»։

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular