ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սիրիացի զինվորները մեկ օրում Հալեպում 30 հարսանիք են արել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սիրիացի զինվորները մեկ օրում Հալեպում 30 հարսանիք են արել: Հանդիսության օրը նորապսակներն այցելել են քաղաքի պատմական վայրեր, որտեղ վերջերս մարտեր էին: life.ru-ն գրում է, որ բոլոր փեսացուները զինվորական համազգեստով էին, հարսանցուները՝ հարսանեկան զգեստներով:

Շատ զինվորներ ուղիղ ռազմաճակատից էին եկել հարսանիքի: Հսկա հարսանեկան շարասյունն անցել է քաղաքով՝ իրավապահների ուղեկցությամբ: Փեսացուներն ասել են, որ ամեն պահ պատրաստ են վերադառնալ ճակատ, իսկ այս քայլով ցանկացել են ցույց տալ, որ կյանքը Սիրիայում կանգ չի առել:

Աղբյուր` Panorama.am
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular