ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պրահայում Սայաթ-Նովային նվիրված գրական-երաժշտական երեկո է կազմակերպվել

ՄՇԱԿՈՒՅԹ

Պրահայի քաղաքային գրադարանի դահլիճում մայիսի 5-ին Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվեց Սայաթ-Նովային նվիրված բացառիկ գրական-երաժշտական երեկո:

Իր ողջույնի խոսքում Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանության խորհրդական Նունե Զաստուխովան, մասնավորապես՝ նշեց, որ մեծ վարպետ Սայաթ-Նովան գեղարվեստական կատարելության հասցրեց աշուղական-ժողովրդական երգարվեստը:

Երկու ժամ տևողությամբ ծրագիրը հիացրեց ներկաներին՝ ներկայացնելով ոչ միայն մեծ աշուղի պոեզիան, կյանքն ու գործունեությունը, այլև նրա խաղերի կատարումները, որը փայլուն ներկայացրեց Ֆրանկֆուրտից հատուկ երեկոյի համար Պրահա ժամանած բարիտոն Գուրգեն Բավեյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Աշուղի կյանքի հետաքրքիր մանրամասներ ներկայացրեց «Գարուն» ամսագրի լրագրող, հրապարակախոս Շուշան Ղազարյանը, նրա մեծ սիրո պատմության գաղտնիքներին ու մեզ հասած տարբեր տեսակետներին անդրադարձավ «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Կարապետյանը, իսկ Պրահայի հայկական շաբաթօրյա դպրոցի ուսուցչուհի Ծովինար Բեյբությանը ասմունքեց Սայաթ-Նովայի տաղերը:

Բանախոսների ելույթներն ընդմիջվում էին Գուրգեն Բավեյանի սայաթնովայական տաղերի ու կոմիտասյան մշակումների գեղեցիկ կատարումներով՝ դաշնակահարուհի Սոնյա Ստեփանյանի նվագակցությամբ:

Ձեռնարկի ավարտից հետո երկար ժամանակ ներկաները կիսվում էին իրենց տպավորություններով ու մասնակցում դեսպանության կողմից կազմակերպված հյուրասիրությանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular