ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մշակվում է պետություն-մասնավոր հատված փոխգործակցության օրենսդրական փաթեթ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Կողմերը քննարկել են պետություն-մասնավոր հատված փոխգործակցության մասին օրենսդրական փաթեթի մշակման նախագծին առնչվող հարցեր: ՎԶԵԲ-ը աջակցում է ՀՀ կառավարությանը՝ ձևավորելու  պետությունբ - մասնավոր հատված համագործակցության ժամանակակից մոդել, այդ թվում՝ ստեղծելով պետություն - մասնավոր հատված փոխգործակցության մասին բազմակողմանի օրենսդրություն: 

ՎԶԵԲ-ի ներկայացուցիչը, շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար, հայտնել է, որ օրենսդրական փաթեթի մշակման ընթացքում հանդիպումներ են ունենում տարբեր գերատեսչու թյունների հետ` քննարկելու հիմնական դրույթները, համակարգման գործընթացն ու ժամկետները: 

Առանձնապես կարևորվեցին Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ շփումները` հաշվի առնելով, որ նախարարությունն այս նախագծի հիմնական շահառուներից մեկն է:

Նախարարը պատրաստակամություն հայտնեց աջակցելու ամբողջ գործընթացին` կիսվելով մասնավոր հատվածի հետ գործակցության նախարարության փորձով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular