ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերժ Սարգսյանի նոր պաշտոնը հայտնի է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Իրատես» թերթը գրում է. «Քաղաքական օրակարգում 2018-ից հետո ապագա վարչապետի հնարավոր թեկնածուների հարցը շարունակում է մնալ գերակա։ Կարեն Կարապետյանը, ինչպես հայտարարել է, պատրաստ է կրկին մնալու վարչապետի պաշտոնում։ Լռում է Սերժ Սարգսյանը, խոսում են քաղաքական վերլուծաբանները, որոնց դիտարկումներով` Սերժ Սարգսյանը կարող է լինել ապագա վարչապետ եւ, ըստ էության, պետության ղեկավար։

ՀՀԿ-ի գաղափարական հատվածի ներկայացուցիչները, սակայն, պնդում են, որ Սերժ Սարգսյանը մտադիր չէ զբաղեցնելու վարչապետի պաշտոնը. նա շատ պարզ ասել է, որ իր քաղաքական կարիերան կապում է ազգային անվտանգության հետ, իսկ սա ենթադրում է այլ կարգավիճակ։ 

Բանն այն է, որ սահմանադրական փոփոխություններից հետո Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը բավականին մեծ դերակատարում եւ շատ հարցեր որոշելու իրավասություն է ձեռք բերում։ Եթե մինչ այժմ ԱԱԽ-ն ընդամենը խորհրդակցական մարմին էր, այժմ այն որոշումներ թելադրող է, ըստ էության, իշխանության թեւ, որը կարող է գործընթացներ ուղղորդել։ Իսկ սա նշանակում է և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքական զարգացումների վրա սեփական «կնիքն» ունենալու իրավասություն։

Ամենայն հավանականությամբ, ԱԱԽ քարտուղարի պաշտոնը 2018-ից հետո կստանձնի հենց Սերժ Սարգսյանը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular