ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հենրիխ Մխիթարյանը` Եվրոպայի լիգայի եզրափակիչ դուրս գալու մասին

ՍՊՈՐՏ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է «կարմիր սատանաների»` Եվրոպայի լիգայի եզրափակիչ դուրս գալուն:

«Ստոկհոլմ մենք գալիս ենք: Թիմային հրաշալի հաջողություն: Եվս մեկ մարտ Եվրոպայի գավաթի համար»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Մխիթարյանը:

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ոչ-ոքի խաղաց «Սելթա»-ի հետ և դուրս եկավ Եվրոպայի լիգայի եզրափակիչ:  «Օլդ Տրաֆորդ»-ում կայացած խաղում «կարմիր սատանաները» ոչ-ոքի՝ 1:1 խաղացին «Սելթա»-ի հետ: Առաջին կեսի 17-րդ րոպեին գլխի շեշտակի հարվածով «Մանչեսթեր Յունայթեդ»-ին առաջ մղեց Ֆելաինին: Խաղակեսի վերջում «Սելթա»-ին հաջողվեց հավասարեցնել հաշվի տարբերությունը:

«Կարմիր սատանաների» դարպասը գրավեց Ռոնկալյան:  Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մե կնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 77-րդ րոպեին: Երկու խաղերի 2:1 ընդհանուր հաշվով «կարմիր սատանաները» եզրափակիչում են:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular