ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համաշխարհային բանկն այս տարի Հայաստանի տնտեսության համար կանխատեսում է 2.7 տոկոս աճ. «Ժամանակ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ժամանակ» թերթը գրում է. «Համաշխարհային բանկը 2017 թվականին Հայաստանի տնտեսության համար կանխատեսում է 2.7 տոկոս տնտեսական աճի տեմպ: Այս մասին նշվում է Համաշխարհային բանկի «Առև­տուրն անցումային փուլում» (Trade in Transition) մայիսին հրապարակված զեկույցում:

Ըստ ՀԲ զեկույցի՝ 2015 թվականի 3 տոկոս տնտեսական աճից հետո 2016 թվականին այն դանդաղել էր՝ հասնելով 0,2 տոկոսի, որը հիմնա­կանում պայմանավորված էր մետաղների հա­մաշխարհային գների անկման հետ, քանի որ Հայաստանի արտահանման ծավալում դրանք մեծ տեսակարար կշիռ ունեն:

«2017 թվականի հունվարից Հայաստանի տնտեսությունը ցուցաբերեց առաջընթացի որո­շակի միտումներ, իսկ տնտեսական ակտիվու­թյան ցուցանիշը հասավ մինչև 6,5 տոկոսի»,- ասվում է զեկույցում: ՀԲ-ն նշում է, որ ՀՀ բյուջեն ունեցավ որոշակի դրական աճ՝ հարկային հավաքագրումների և ծախսերի նկատմամբ կա­ռավարության հետևողականության շնորհիվ:

Ըստ զեկույցի՝ ՀՀ կենտրոնական բանկը մեղմեց դրամավարկային քաղաքականությունը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը հասցնելով 6 տոկոսի:

Ըստ ՀԲ-ի՝ 2.7% աճն արտացոլում է Հայաստա­նի արտահանելի ճյուղերի պահպանվող ընդլայ­նումը և ներքին սպառման «համեստ» վերա­կանգնումը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular