ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Յուվենթուսի» հետ խաղում «Ռեալը» ֆավորիտ չէ. Զիդան

ՍՊՈՐՏ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կիսվել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի՝ «Յուվենտուսի» հետ տեղի ունենալիք խաղի մասին սպասելիքներով, որտեղ ինքը հանդես է եկել որպես ֆուտբոլիստ,- գրում է «Սպորտ. ռու»-ն։

«Ես «Յուվենտուս»-ում հասունացել եմ և ավելի ուժեղ ֆուտբոլիստ եմ դարձել: Սա մեծագույն ակումբ է: Թուրինցիների հետ եզրափակիչ խաղն ինձ համար առանձնահատուկ կլինի, քանի որ ես առաջվա պես այդ ակումբը պահում եմ իմ սրտում։ Սա հրաշալի եզրափակիչ կլինի։ Երկու թիմերն էլ արժանիորեն են հայտնվել վճռորոշ փուլում: Կպատրաստվենք, բայց նախևառաջ պետք է կարևոր հանդիպում անցկացնենք Իսպանիայի առաջնության շրջանակում: «Ռեալին» ոչ մի դեպքում չի կարելի ֆավորիտ անվանել «Յուվենտուսի» հետ մրցավեճում: Թուրինցիներին գոլ խփելը չափազանց դժվար կլինի: Պաշտպանությունն էլ «Յուվեի» միակ ուժեղ կողմը չէ: Նրանք նույնպես հիանալի հարձակվողներ ունեն»,- Զիդանի խոսքերն է մեջբերել աղբյուրը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular