ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրինում կկայանա Չեմպիոնների լիգայի «Յուվենտուս»-«Մոնակո» հանդիպումը

ՍՊՈՐՏ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում կկայանա «Յուվենտուս»-«Մոնակո» պատասխան հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տուրին կայանալիք խաղում «Ծեր սինյորան» մոտենում է նախորդ խաղում խփած երկու գոլով՝ ինչ-որ տեղ ֆավորիտի տեսքով: «Յուվենտուս»-ի ֆուտբոլիստ Ջորջիո Կելինին, թիմը համեմատելով 2005 թվականի «Յուվենտուս»-ի հետ, շեշտել է, որ ի տարբերություն այդ խաղի, «Ծեր սինյորան» այժմ գիտի իր ուժեղ կողմերը:

«Մենք հրաշալի ֆիզիկական մարզավիճակում են, միայն պետք է պահպանենք խաղի նկատմամբ մեր սառնասրտությունը: Մեզ դեպի Քարդիֆ տանող ճանապարհից բաժանում է միայն 90 րոպե»,- ասել է «Յուվենտուս»-ի մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին:

Իսկ «Մոնակո»-ի գլխավոր մարզիչ Լեոնարդու Ժարդիմի կարծիքով՝  «Յուվենտուս»-ը ֆրանսիական ակումբի համար իսկապես մեծ խնդիրներ է ստեղծել: «Մեզ միայն հարձակվել է պետք: Ակնհայտ է, որ «Յուվենտուս»-ը մեծ փորձ ունեցող թիմ է, բայց մենք ուզում ենք մեր երազանք ի կատար ածել»,- ասել է մարզիչը:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան «Յուվենտուս»-«Մոնակո» հանդիպումը կկայանա մայիսի 9-ին և մեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular