ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թանգարանների գիշերը մշակույթի ենթակայության տակ գտնվող թանգարանները կաշխատեն մինչև կեսգիշեր

ՄՇԱԿՈՒՅԹ

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը մայիսի 6-ին հրաման է ստորագրել, որով 2017թ. մայիսի 9-ին և մայիսի 28-ին նախարարության ենթակայության թանգարանները կաշխատեն ժամը 10։00-ից մինչև 18։00-ն, իսկ Թանգարանների գիշեր միջոցառմանը՝ մայիսի 20-ին, կաշխատեն ժամը 18։00-ից մինչև 24։00-ն։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նույն հրամանով նախարարը թանգարանների տնօրեններին հանձնարարել է նշված ժամանակում ապահովել այցելուների սպասարկման համար անհրաժեշտ անձնակազմ և թանգարանի ցուցանմուշների անվտանգությունը, իսկ անձնակազմի համար՝ աշխատանքային ներգրավվածություն օրենքով սահմանված կարգով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular