ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես Հենրիխ Մխիթարյանը կարող է պատմություն կերտել «Յունայթեդ»-ի համար

ՍՊՈՐՏ

Հենրիխ Մխիթարյանը հնարավորություն ունի պատմություն կերտել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի համար` Եվրոպայի լիգայի «Սելտա»-ի դեմ կիսաեզրափակիչ խաղում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս կիսապաշտպանին է անդրադարձել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքը:

«Յունայթեդ»-ի երկրպագուների կողմից սիրելի ֆուտբոլիստն արդեն գոլեր է խփել Եվրոպայի լիգայի նախորդ 4 խաղերում անընդմեջ: Գրավելով «Զարյա»-ի, «Սենթ-Էթիեն»-ի «Ռոստով»-ի և «Անդերլեխտ»-ի դարպասները` հայ կիսապաշտպանը ևս մեկ հնարավորություն ունի աչքի ընկնելու Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի «Սելտա»-ի դեմ խաղում: Եթե Մխիթարյանը դառնա գոլի հեղինակ, ապա նա կլինի առաջին և միակ ֆուտբոլիստը, ով Եվրոպայի լիգայի 5 տարբեր խաղերում դարձել է գոլի հեղինակ նույն խաղարկությունում: 

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքն անդրադարձել է նաև այն ֆուտբոլիստներին, ովքեր աչքի են ընկել եվրոգավաթներում, շեշտելով Դեյվիդ Հերդի, Դուայթ Յորքի, Կրիշտիանու Ռոնալդուի և Ուեյն Ռունիի անունները:

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի «Սելտա»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա մայիսի 4-ին` Երևանի ժամանակով 23:05-ին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular