ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ելքի սիրո փնտրտուքները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արդեն անհետաքրքիր է դառնում ԵԼՔ-Զարուհի Փոստանջյան հեռագնա բանավեճը։ Անկախ այն հանգամանքից, թե ինչպես ենք վերաբերվում Զարուհուն, նա կարծես հոդաբաշխ բացատրել է, որ որևէ պաշտոնական հանդիպում չի եղել։ Եղել է զուտ ընկերական հանդիպում-քննարկում, որի վերաբերյալ տեղեկություններ հաղորդելը կոռեկտ չէ։ Անկեղծ ասած, այս պնդմանը հետ չենք կարող չհամաձայնել։ Ցանկացած դիտանկյունից, ընկերական հանդիպման մանրամասները չի կարելի հրապարակայանացնել՝ առանց համընդհանուր համաձայնության։

Ինչու՞ է նման բան կրկին անում Էդմոն Մարուքյանը։ Հասկանալի է, քաղաքապետի ընտրությունների նախաշեմին, նա խփում է իրենց հիմնական մրցակից Զարուհի Փոստանջյանին։ Մի քիչ ասպետական չէ, բայց ընդունենք, որ Էդմոնից վաղուց, ոչ մեկ ասպետություն չի սպասում։

Խոսելով «Ծառուկյան դաշինքի» հետ համագործակցության մասին, նա պնդում է, որ պատրաստ են համագործակցել, եթե դաշինքը հայտարարի ընդդիմադիր լինելու մասին։ Ինչպես ասում են, այստեղ STOP։ Պառլամենտարիզմի համակարգում ընդունված է, որ եթե իշխանության մաս չես կազմում ուրեմն՝ ընդիմադիր ես։ Անկախ ձևակերպման շուրջ մեր ունեցած մոտեցումներին։ Հիմա ստացվում է ի՞նչ, եթե «Ծառուկյան դաշինքը» իշխանության հետ չի գնում կոալիցիա, իսկ նման խոսակցություն կարծես թե չկա, ուստի այն մեխանիկորեն մաս է կազմում ոչ իշխանական դաշտի։

Մնում է չպարզաբանված մի հանգամանք։ Մարուքյանն ինչպե՞ս է կարգավորելու հարաբերությունները մյուս գործընկերներին՝ Սարգսյանի և Փաշինյանի հետ։ Հիշեցնենք, որ Սարգսյանը քաղաքականություն վերադառնալուց հետո, բազմապատիկ անգամ ավելի շատ էր քննադատում հենց Ծառուկյանին, այլ ոչ թե երկրի իշխանությանը։ Իսկ մյուսը ՝ Նիկոլ Փաշինյանը, ՀԱԿ-ին դարձրել էր ծաղրանքի առարկա, երբ վերջինս համագործակցում էր Ծառուկյանի հետ։ 
Սիրուն չէ, տղեք ջան, հեչ սիրուն չէ։

Մարիա Պախուցկայա, Armenia24.info

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular