ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանրությունը կընտրի Հանրայինի նոր մեկնաբանին

ՍՊՈՐՏ

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է ֆուտբոլի նոր մեկնաբանի մրցույթ, ով հնարավորություն կստանա լուսաբանելու Կոնֆեդերացիայի գավաթի հանդիպումներից որևէ մեկը, որը հաջողելու պարագայում հնարավորություն կստանա համալրելու Հանրայինի մարզական ընտանիքը:

Առաջին ալիքի պաշտոնական էջի հաղորդմամբ, որ մրցույթին կարող են մասնակցել առանց տարիքային սահմանափակման այն ֆուտբոլասերները, ովքեր առնվազն ճանաչում են Մեսսիին, Ռոնալդուին կամ Նեյմարին, եթե հպարտանում են Հենրիխ Մխիթարյանով և Հայաստանի ազգային հավաքականով, եթե չեն կարող առանց նյարդայնանալու դիտել Ռեալ – Բարսելոնա հանդիպումը:

Ֆուտբոլային մեկնաբանների մրցույթին կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք՝ անկախ տարիքից կամ սեռից: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել որևէ ֆուտբոլային հանդիպումից առնվազն 15 րոպեանոց տեսանյութ՝ սեփական մեկնաբանությամբ: Այն բոլոր վիդեոնյութերը, որոնք կհամապատասխանեն անհրաժեշտ ձևաչափին 2 աշխատանքային օրերի ընթացքում կհրապարակվեն Հանրային հեռուստաընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջում, որտեղ և ֆուտբոլասերները հավանությունների և մեկնաբանությունների միջոցով, կկարողանան արտահայտել իրենց կարծիքը և ընտրել ապագա մեկնաբանին:

Ամենաշատ հավանում (լայք) ստացած 10 տեսանյութերի հերոսները կկարողանան անցնել հաջորդ փուլ: Հանրային հեռուստաընկերության մարզական խմբագրությունը կառանձնացնի իր կարծիքով 6 լավագույնների, ովքեր ևս կընդգրկվեն հետագա պայքարում: Ընդհանուր առմամբ՝ երկրորդ փուլում պայքարը կշարունակեն առավելագույնը 16 ֆուտբոլասերներ: Հայտերը կարող են ուղարկել մինչև մայիսի 15-ը: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular