ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե Թուրքիայի մասնակցությամբ լայնամասշտաբ պատերազմ լինի, ապա այն կբերի երրորդ համաշխարհայինի. Դավիթ Բաբայան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ArmLur.am-ը գրում է.

Մայիսի 1-5-ը Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնելու:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ թուրք զինծառայողներն արդեն արցախա-ադրբեջանական շփման գծի մոտակայքում են:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց ԼՂՀ  նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:

–Պարո՛ն Բաբայան, երկու պետությունները համատեղ զորավարժություններ են պատրաստվում անցկացնել արցախա-ադրբեջանական շփման գծի մոտակայքում: Այս փաստը որքանո՞վ է մտահոգիչ մեզ համար:

-Մեր զինված ուժերը ներկա դրությամբ գտնվում են ամենաբարձր վիճակում, նույնիսկ եթե հարևան պետություններն ունեն ջերմ հարաբերություններ,  այդ դեպքում ևս, երբ պետություններից մեկում տեղի են ունենում զորավարժություններ հարևանները հարտուկ օգնություն են ցուցաբերում, որը բերում են պատրաստավծության բարձր աստիճանի:

Բնական է, որ Ադրբեջանի հետ ունենալով յուրահատուկ հարաբերություններ` այդպես էլ պետք է պատրաստվեն: Ռազմական տեսանկյունից մեր զինված ուժերը պատրաստ են ցանկացած պահի կասեցնել, թշնամու ցանկացած ոտնձգություն:

Բայց այն, որ նման զորավարժություններն իրականացվում են համատեղ Թուրքիայի և Ադրբեջանի միջև, և նրանց PR գործընթացը սկսվել է Հայոց ցեղասպանության տարելիցի օրերին, սա ցույց է տալիս, որ կա հստակ մի պատգամ` շարունակելու են հետամուտ լինել ցեղասպան քաղաքականությանը, որովհետև նման օրերին հայտարարել և գովազդել իրենց զորավաժությունները և անցկացնել մայիսյան եռատոնի նախաշեմին, դա ևս քաղաքական մեսսիջ է, որը պետք է ընդունվի միջազգային հանրության կողմից:

Չեմ կարծում, որ նման զորավարժությունները բխում են ԱՄՆ-ի ազգային շահերից, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը, փաստորեն, չի թաքցնում իր ագրեսիվ նպատակները: Նման զորավարժությունները չեն կարող չանհանգստացնել Ռուսաստանի Դաշնությանը: Կարծում եմ, որ մոտակա տարիներին Արցախի ճանաչողության նոր գործընթաց է սկսվելու:

-Պարո′ն Բաբայան, 2016թ. ևս Ադրբեջանը և Թուրքիան համատեղ զորավարծություններ անցկացրեցին, ինչին հաջորդեց քառօրյա պատերազմը: Հնարավո՞ր է նորից նույն սադրիչ ծրագիրն են փորձում իրականացնել:

-Այն ժամանակ այդպիսի բան եղավ, որը  մեկ ևս անգամ ցույց է տալիս, թե ինչպիսի ապակառուցողական քաղքականություն է վարում Թուրքիան: Առաջին արցախյան պատերազմի ժամանակ թուրքական գեներալները, նրանց շտաբի ներկայացուցիչներն անընդհատ ճակատում էին և ադրբեջանական բանակն էին կազմավորում, ինչպես եղել է 1918թ. ձևական ստեղծված Ադրբեջան պետությունը, որը ստեղծվել է թուրքական բանակի կողմից: Նրանք առաջին պատերազմի ժամանակ բերել են գրոհայիններ, գորշ գայլեր, նույնը եղել է ապրիլյան պատերազմի ժամանակ:

-Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը օրերս իր սպաների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ պետք է պատրաստվեն լայնամասշտաբ պատերազմի: Ինչպե՞ս եք գնահատում հայտարարությունը:  -Հասանովը միշտ էլ այդ հայտարարություններն արել է: Վերջին մեկ տարվա ընթացքում շատ բան է փոխվել:

Նախ և առաջ Ադրբեջանը դիմեց բլից կրիկի և տեսավ, որ ռազմական ճանապարհով ի վիճակի չէ լուծել խնդիրը: Բացի այդ, Երևանում կայացած շքերթից հետո հայտնի դարձավ, որ ընդհանրապես հավասարակշռությունը տարածաշրջանում ամուր ձևով պահպանվում է:

Այս ամենի ներքո հաջորդեցին տարբեր երկրների` հատկապես համանախագահող երկրների բավականին հստակ և կոշտ հայտարարությնները ռազմական ճանապարհով հակամարտության կարգավորման անթույլատրելիության մասին: Մենք  ցանկացած պահի պատրաստենք լայնամասշտաբ պատերազմի: Եթե այն տեղի ունենա Թուրքիայի մասնակցությամբ, ապա այն կբերի երրորդ համաշխարհային պատերազմի:

Զրուցեց Լիդա Եղիազարյանը 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular