Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերժ Սարգսյանի հերթական «փախուստը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1in.am-ը գրում է.

Հայաստան ժամանած Հնդկաստանի փոխնախագահ, խորհրդարանի վերին պալատի նախագահ Մոհամմադ Համիդ Անսարին ապրիլի 25-ին հանդիպելով Սերժ Սարգսյանի հետ, նրան է փոխանցել Հնդկաստան այցելելու հրավերը, որ Սարգսյանին ուղղել է Հնդկաստանի նախագահը: Պրանաբ Մուքերջին Սերժ Սարգսյանին հրավիրել է Հնդկաստան երկկողմ օրակարգի հարցեր և փոխգործակցության հեռանկարներ քննարկելու համար: Այդպիսով, մինչև պաշտոնավարման ժամկետի ավարտը Սերժ Սարգսյանը կհասցնի լինել նաև Հնդկաստանում:

Իր նախագահական պաշտոնավարման մոտ տասը տարիների ընթացքում Սերժ Սարգսյանը բավականին շրջագայեց, այցեր կատարեց տարբեր երկրներ՝ էկզոտիկայից մինչև աշխարհաքաղաքական կենտրոններ: Թե ինչ շահեց այդ ամենից Հայաստանը, պարզ չէ: Պարզ է միայն, որ ինչքան ավելանում էին Սերժ Սարգսյանի օտարերկրյա այցերը, այդքան նվազում էին Հայաստանի տնտեսության մեջ կատարվող արտաքին ներդրումները, նվազում էին տնտեսական ցուցանիշները, ավելանում էր աղքատությունն ու արտագաղթը, զուգահեռաբար աճում էին Հայաստանի անվտանգության ռիսկերը:

Տրամաբանությունը հուշում է, որ օտարերկրյա այցերը պետք է ունենային Հայաստանի տնտեսական գործընկերների և դաշնակիցների շարքերը համալրելու նպատակ: Սակայն, ինչպես Ապրիլյան պատերազմին անուղղակիորեն խոստովանեց նաև Սերժ Սարգսյանը, Հայաստանն ըստ էության մնաց առանց իրական դաշնակիցների: Ուրեմն ի՞նչ նպատակ են հետապնդել Սերժ Սարգսյանի օտարերկրյա այցերը, որոնք, ընդ որում, ի տարբերություն իր նախորդների, եղել են անհամեմատ բավականին առատ: Նշանակում է, որ կամ Սերժ Սարգսյանի այցերը եղել են խիստ անարդյունավետ և որևէ կերպ չեն արդարացրել սպասումները, Սերժ Սարգսյանին չի հաջողվել ոչինչ՝ բացի անձնագրում ևս մի կնիք ավելացնելը, կամ Սերժ Սարգսյանը բացարձակապես չի ունեցել Հայաստանի համար որևէ տնտեսական, քաղաքական, անվտանգության հետ կապված որևէ բան ավելացնելը և նրա արտասահմանյան ուղևորություններն ունեցել են միայն մեկ նպատակ՝ ներքին քարոզչական շրջանառություն, կամ առավելագույնը մեկ այլ նպատակ՝ զուտ անձնական-խմբակային տնտեսական շահերի սպասարկում:

Այլ կերպ, մեղմ ասած դժվար է բացատրել, թե ինչու Սարգսյանի որևէ արտասահմանյան այցելություն այդպես էլ չի ունեցել Հայաստանի համար որևէ նշանակալի, շոշափելի դրսևորում: Դրանց ընթացքում հնչեղ հայտարարություններ են արվել ներդրումային հեռանկարների, գործակցության այլ ուղղությունների մասին, սակայն Հայաստանի տնտեսա-քաղաքական իրականությունը արտահայտում է լիովին հակառակ մի պատկեր: Իսկ խնդիրն այն է, որ Հայաստանում շոշափելի փոփոխության հասնելու համար Սերժ Սարգսյանից պահանջվող քայլերը արտերկրում չէին, այլ Հայաստանում: Հայաստանում էին համակարգային բարեփոխումների, տնտեսական միջավայրի գրավչության և այլ կարևոր բաղադրիչների ձևավորման համար անհրաժեշտ քայլերը, որ պահանջվում էին Սերժ Սարգսյանից, և որի հանձնառությունը նա ստանձնում էր իր հրապարակային ելույթներում: Սերժ Սարգսյանն ըստ էության «փախչում» էր այդ ամենից արտասահման և առաջիկայում «փախուստի» հերթական ուղղություններից մեկը կլինի նաև Հնդկաստանը:

Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում 1920թ. Երևանից օգնության ուղարկված գնդապետ Թարվերդյանի զորախումբը հասել է Ղարաբաղ. պատմության այս օրը(29 մարտ)Խուզարկվում է Վոլոդյա Ավետիսյանի տունըՄեզ համար մեծ պատասխանավություն ու պատիվ էր լինել կարևորագույն թատերական այս միջոցառման կողքին. Իվետա Տոնոյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՓաշինյանական իշխանությունը կոշտ դիմադրության է արժանանում, սակայն ընթացքը կասեցնել չի լինի․ Տիգրան ԱբրահամյանՌուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Արտակարգ դեպք ԵրևանումԱնկում տարադրամի շուկայումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում4 զn՞հ. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ»Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվելՏեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանԱլեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանըՀայաստանի և Կորեայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ․ քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարներըԲաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցությունՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ ԲյուրոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ«Գնաց, որ ընկերը մենակ չմնա»․ Տումեցի բարի տղան 2 ամիս պայքարեց ապրելու համար, բայց ապարդյունՀայաստանի ղեկավարությունը միտումնավոր փորձում է փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ. ԼավրովԱՄՆ-ն ՌԴ-ին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԱրևմուտքի «սիրախաղի» հերթական «պարտիան»Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտեԸնտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան ՍաղաթելյանԱդրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջԵվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն ՀայաստանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզՍտացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանինԲերդ-Ճամբարակ ճանապարհը փակ էՊաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. Մելքոնյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ)Le Monde. Մակրոնը Ուկրաինա արշավի համար պատրաստում է այն գունդը, որը 1812 թվականին մտել էր ՌուսաստանՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները ՀՀ-ին կտրամադրվի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ և 16,000,000 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով դրամաշնորհ՝Արտակարգ դեպք․ 3 շոկոլադի համար դաժան ծեծի են ենթարկել խանութի վաճառողուհուն«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Բաբկեն ԹունյանՈւկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակBloomberg. ԱՄՆ-ն ակնկալում է ստանալ թուրքական տրոտիլ զինամթերքի արտադրության համարՉեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. ՍաղաթելյանՏավուշի գյուղերը կհանձնեն խաղաղ, կամ ուժային գործողության արդյունքում. ադրբեջանցի պատգամավորԻնչո՞ւ «Մհեր Արմենիան» երկար դադարից հետո վերադարձավ Հայաստան․ երգչի անկեղծ խոստովանությունը
Ամենադիտված