ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քիմ Քարդաշյանի առանց ֆոտոշոփի լուսանկարները բոլորի քննարկման առարկան են դարձել. դա զայրացրել է աստղին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերջերս հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը քույրերի հետ ուղևորվել է Մեքսիկա՝ հանգստանալու։

 

Dailymail-ը գրում է, որ պապարացիները լուսանկարել են նրան և այդ լուսանկարները բազմաթիվ քննարկումների առիթ են դարձել։ Բանն այն է, որ լուսանկարները ֆոտոշոփ չեն արվել, իսկ Քիմը վերջերս հայտնել էր, որ նիհարել է։

 

Դրանք վերջին շրջանում Քիմի միակ լուսանկարներն են, որոնք ֆոտոշոփի օգնությամբ մշակված չեն։ Լողափին Քիմը Christian Dior-ի գեղեցիկ լողազգեստով էր, սակայն երկրպագուները չէին կարող չնկատել նրա ցելյուլիտն ու կախված մաշկը։

 

 

Այս մասին խոսել է նաև Քիմի վարսահարդար Ջեն Աթկինը։ Նա Ինսթագրամում գրել է, որ Քիմը պետք է դադարի շատ ուտել, քանի որ նրա գիրությունն ամաչեցնող է։

 

Այս քննարկումները զայրացրել են Քիմին։ Ավելի ուշ հեռուստաաստղը տեսանյութ է հրապարակել, որտեղ կոկտեյլ է խմում ու մակագրել է «#F***YouJenAtkin»։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular