Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրաֆիքինգի զոհ դարձած կանանց մասին ֆիլմում Մերի Հակոբյանն առաջին անգամ դրական կերպարով կներկայանա. life.panorama.am

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Դեպի վայրեջք» 25 մասանի ֆիլմում, որը պատմում է թրաֆիքինգի զոհ դարձած կանանց մասին, նկարահանվում է նաեւ դերասանուհի Մերի Հակոբյանը: Այս անգամ Մերին իր կարիերայի ընթացքում առաջին անգամ դրական հերոսուհու է մարմնավորում, որի մանրամասների մասին պատմել է Life.panorama.am-ին:

«Նախ պետք է ասեմ, որ Ելենա Արշակյանի հետ արդեն բախտ ունեցել եմ աշխատելու «Աբելի քույրը» հեռուստասերիալում: Այն ժամանակ բացասական կերպար էի մարմնավորում, բայց այս անգամ առաջարկը եղավ դրական հերոսուհու համար, որը միանգամից ուշադրությունս շեղեց, քանի որ հեռուստադիտողը ինձ դեռ չի տեսել դրական կերպար մարմնավորելիս: Միաժամանակ, պետք է ասեմ, որ սա դրական կերպար է` լի գույներով, նաեւ հոգեբանական շատ բարդ դրսեւորոումներով. մենք մեծ աշխատանք ենք տանում, որպեսզի այն լինի հետաքրքիր»,- նշեց Մերին:

Դերասանուհին հրաժարվեց մանրամասնել, թե իր հերոսուհին ի՞նչ գործառույթ կունենա ֆիլմում.

«Չեմ ցանկանա պատմել, թե ինչ իրավիճակներում է հայտնվելու հերոսուհիս, միայն կնշեմ, որ այս նախագծում աշխատում եմ տաղանդավոր դերասաններ Ալեքսանդր Բաբասյանի, Սարգիս Գրիգորյանի, Էմմա Մանուկյանի եւ այլոց հետ: Սա նորություն է լինելու հայկական կինոինդուստրիայում, համոզված եմ, որ այս նախագիծը մեծ արձագանքն է ունենալու, այն հաստատ հեռուստադիտողի ուշադրությունը կշեղի ու գամված կպահի հեռուստաէկրանների առաջ: Այս պրոեկտը այնքան ինտրիգային է լինելու, որ անակնկալները ավարտից հետո էլ շարունակվելու են, այն աննախադեպ է մեր հեռուստադաշտում, դրա համար չեմ ուզում փակագծերը բացել»,- պատմեց մեր զրուցակիցը:

Մերին վստահ է` իր կերտած նոր հերոսուհուն հեռուստադիտողը կսիրի, նա բնավ մտավախություն չունի, թե մարդիկ ինչպե՞ս իրեն կընկալեն դրական կերպարով.

«Կարծում եմ` դերասանի համար կարեւոր չէ` դրական, թե բացասական հերոսի ես մարմնավորում: Երկու դեպքում էլ կարելի է հետաքրքիր խաղով ու գույներով ներկայացնել կերպարդ: Համոզված եմ, որ հեռուստադիտողն ինձ ավելի շատ է սիրելու դրական կերպարում, որովհետեւ այն ձանձրացնող չի լինի, ունի ներքին ողբերգություն ու շատ հետաքրքիր երանգներ»,- հավելեց դերասանուհին:

Մերի Հակոբյանի խոսքով` այս ընթացքում ուժերի մեծ մասը կենտրոնացրել է այս ֆիլմաշարի վրա, որից հետո` մայիսին կմասնակցի «Costa Blanca Fashion Week- International Best Male and Female World 2017» մրցույթին.

«Զբազվածությունս ահռելի է, ծավալուն աշխատանք ենք տանում ու հիմա ողջ մտքերս կենտրոնացած են այս նախագծի վրա: Միաժամանակ, նկարահանմանս զուգահեռ պատրաստվում եմ մայիսին կայանալիք «Costa Blanca Fashion Week- International Best Male and Female World 2017» մրցույթին, որտեղ Հայաստանն եմ ներկայացնելու: Այնպես որ, գրաֆիկս ծանր է, բայց նաեւ այս ամենն ինձ շատ հաճելի է»,- նկատեց Մերին:

«BMW»-ով ոստիկանություն տեղափոխված անչափահասի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցներ Ու՞մ է մեղադրում Անդրանիկ ՔոչարյանըԱրևմուտքը պետք է չսխալվի ՀայաստանումԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով Արցախից՝ Տավուշ2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները ԱԱԾ-ն կարևոր հայտարարություն է տարածել Դրամական աջակցություն՝ արցախցիներին Մահվան ելքով վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհինՈ՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Բացառիկ․ ծեծկռտուք օդանավակայանում (տեսանյութ)1992թ. ադրբեջանական բանակը ձեռնարկել է լայնամասշտաբ հարձակում Ստեփանակերտի վրա. պատմության այս օրը (28 մարտ)Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան«Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում«Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ սահմանափակումը կարող է բացասաբար ազդել տնտեսության վրա․ տնտեսագետ Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30 տոկոս բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից Արտակարգ դեպք ԵրևանումՏավուշից կհեռանա՞ն ռուս սահմանապահները. ի՞նչ է սպասվումՊատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Ես չէի ցանկանում հեռանալ․ Մեսսին՝ Բարսելոնայից ՊՍԺ տեղափոխության մասին Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»24 ժամ ջուր չի լինելու Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ» ՔԿ-ն դատարանում՝ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել. «Ժողովուրդ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար»-ը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․ «Հրապարակ» Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են. «Ժողովուրդ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․ «Հրապարակ» Գուրգեն Արսենյանին տրված խոստումը չի իրականացել․ պատգամավորը նեղացած է ՔՊ-ից. «Ժողովուրդ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»ՌԴ-ն չունի ոչ բարեկամական երկրներ, կան ոչ բարեկամական էլիտաներ. ՊուտինԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովը հավանություն է տվել Կոսովոյի անդամակցությանը Եվրոպայի խորհրդինՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԱՄՆ-ն և Թուրքիան բանակցություններ են վարում Ուկրաինայի համար պայթուցիկ նյութերի գնումներն ավելացնելու շուրջ. BloombergՊեսկովը պատմել է «Крокус»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Պուտինի անցկացրած անքուն գիշերվա մասինԱլեն Սիմոնյանը ֆրանսիացի գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակըՀայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ պատասխանը Ադրբեջանի հայտարարություններինԱՄՆ-ից Հայաստանին ասում են՝ մեր վրա հույս չդնեքՄոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանում է կատարվել առևտրի կենտրոումՆԱՏՕ-ն պատրաստ չէ զորքեր ուղարկել Ուկրաինա. Լատվիայի վարչապետՄԱԿ-ի զեկուցողը ենթադրել է, որ Իսրայելը պաղեստինցիների ցեղասպանություն է իրականացնում
Ամենադիտված