ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը գտել է ևս մեկ իրեն տապալելու փորձ՝ երրորդը կես տարվա ընթացքում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է հեղաշրջում նախապատրաստելու հնարավորության մասին։ Ընդ որում, դա իբր պատրաստվում է ոչ թե ինչ որ մեկի, այլ Ղարաբաղի «ռևանշիստների» կողմից, նրանք ուզում են Փաշինյանին հեռացնել պաշտոնից, գրում է akcent.site-ն:

Այնուամենայնիվ, լիովին պարզ չէ, թե ո՞ւմ ի նկատի ունի Փաշինյանը «ղարաբաղյան կլան» ասելով, քանի որ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների մեծ մասն արդեն իսկ Հայաստանից դուրս են, շատերն էլ բանտարկված են Ադրբեջանում։ «Ղարաբաղյան կլանի» ներկայացուցիչներից այժմ Հայաստանում և լավ վիճակում են միայն Հայաստանի նախկին երկու նախագահները՝ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը: Թերևս կարելի է ենթադրել, որ սպասվող հեղաշրջման մասին Փաշինյանի հայտարարությունը պոտենցիալ ընդդիմախոսների «զտման» ավետաբերն է։

Վեց ամիս առաջ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց «Հյուսիսային տերևաթափ» ահաբեկչական խմբավորման վերացման մասին, որն իբր հեղաշրջում էր նախապատրաստում։ Ձերբակալվածներից առգրավվել էին Հայաստանի և Ռուսաստանի բջջային օպերատորների SIM քարտեր, իսկ ահաբեկիչները նախապես ցանկացել էին ընտանիքի անդամներին տեղափոխել Վրաստան։

«Հյուսիսային տերևաթափ»-ի կալանավորված մասնակիցների ճակատագրի մասին ներկայումս ոչինչ հայտնի չէ: Անգամ հայտնի չէ, թե արդյո՞ք նրանք ողջ են։ Փաշինյանը հեղաշրջման փորձի մեջ մեղադրել է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի նախկին քաղաքական գործիչներին, այլև Ռուսաստանին։ ՌԴ ԱԳՆ-ն, բնականաբար, հերքել է բոլոր մեղադրանքները։ Իսկ ինքը՝ Փաշինյանը, հավանաբար, արդեն իսկ խճճվել է սեփական տապալման բազմաթիվ տարբերակների մեջ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular