ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ

ՄՇԱԿՈՒՅԹ

Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում:

Այս օրերին Մատենադարանի Վերականգնման բաժնի վարիչ Գայանե Էլիազյանն ու ավագ վերականգնող Թագուհի Ճենտերեճյանը Ամերիկայի հայկական թանգարանում շարունակում են արժեքավոր ձեռագրերի և հմայիլների ամրակայման և վերականգնման աշխատանքները։

Մատենադրանից հայտնում են, որ այցի ընթացքում ավարտին է մոտենում հայտնի Ճիրակայ Անապատի 1207 թ մագաղաթյա Ավետարանի վերականգնումը (գրիչ Կարապետ), ինչպես նաև խիստ թթվակեր ժողովածուի վերականգնումը (1682-1726թթ):

Զուգահեռ ընթանում են  նաև արժեքավոր ձեռագիր հմայիլների ամրակայման  ու վերականգնման աշխատանքներ։

Արդեն նորոգվել է 13 միավոր հմայիլ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular