ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոչում և պաշտոն՝ 4 գյուղերը հանձնելու դիմաց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տավուշի մարզի Ոսկեպար, Բաղանիս և Կիրանց գյուղերի հատվածում շարունակվում են ականզերծման աշխատանքները։

Երեկ Պաշտպանության նախարարությունը նույնիսկ կազմակերպեց ականների պայթեցում, որպեսզի թշնամուն հանձնելուց հետո գյուղերը նրանց համար անվտանգ լինեն։ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց իր նոր նպատակի մասին՝ ադարբեջանցիները կարողանան հանգիստ ապրել այդ հանձնված, իր գնահատմամբ, ադրբեջանական գյուղերում։ Այս թաքուն նպատակի իրագործման համար բնականաբար օգնականներ, յուրայիններ են պետք՝ հատկապես զինվորականների շրջանում։

1or.am-ի տեղեկություններով՝ այդ ընտրված պաշտոնյան 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Ալիկ Ցականյանն է։ Նրան իշխանությունը խոստացել է 4 գյուղերի հանձնումը և ականազերծումը կազմակերպելու համար շնորհել գեներալ-մայորի կոչում ու մինչև աշուն՝ պաշտոն Գլխավոր շտաբում։

Ժամանակին դիրքը լքելու, թերի մարտ վարելու, հատկապես թշնամուն տարածք հանձենլու համար հրամանատարներին մահապատժի էին ենթարկում, Արցախյան ազատամարտի տարիներին նրանք պարզապես անհետանում էին։ 44 օրյա պատերազմում էր միայն, որ պարտված գեներալներին կոչումներ ու պարգևներ էին շռայլում, չնայած այդ մարդկանց պատասխանատվության տակ գտնվող տարածքներից և ոչ մի մետր չէր պահպանվել։

Հիմա էլ առանց մարտի հայրենի տարածքը թշնամուն հանձնելու, նրանց մուտքը հայ եկեղեցի անարգել ապահովելու համար են կոչումներ խոստանում․․․ Սրանից հետո զինվորն ի՞նչ սրտով ու մտքով գնա մարտի…

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular