Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի իշխանությունները ստրատեգիական նշանակության հողերի հանձնման էլեմենտար գործընթացը ներկայացնում են որպես իբր բնականոն՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկիզբ: Եվ, իբր, նաև Հայաստանի իշխանությունների ցանկությամբ է, որ այդ գործընթացը սկսվում է Տավուշից»:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է նման կարծիք հայտնում, երբ անդրադառնում ենք Տավուշի գյուղերի հանձնման գործընթացին: «Սա ներկայացվում է որպես մեծ հաղթանակ, իբր նստել են սեղանի շուրջ ու առաջին անգամ պայմանավորվել: Հայաստանի իշխանությունները մեր հասարակության ու բոլոր դաշտերի դիմադրողականությունն այն աստիճանի ցածր մակարդակի են հասցրել, որ եթե առանց կրակոցի ենք հողերը հանձնում, դա արդեն մեծ նվաճում է համարվում: Իրենք ոչ թե սեղանի շուրջ, այլ սեղանի տակ էին նստած, իսկ Հայաստանի Հանրապետությունը սեղանի վրա է դրված: Հայաստանի իշխանությունները որևէ մեկի հետ չեն կարող հավասար կողմ լինել, որովհետև իրենց պահվածքը, ստատուսը և իրենց, ցավոք, նաև Հայաստանի Հանրապետության և ժողովրդի նկատմամբ վերաբերմունքը հիմա այդպիսին է: Երբ ունես իշխանություն, որի կրեդոն է՝ «ամեն ինչ հանձնենք, միայն հանգիստ ապրենք, ամեն ինչ հանձնենք, միայն թե իշխանությունը պահպանենք», համապատասխան վերաբերմունք է ձևավորվում ուժային կենտրոնների և քո թշնամիների կողմից, որոնք ուժային կենտրոն չեն կարող համարվել, բայց թշնամի լինելով՝ տեսնում են քո վարքագիծը: Ցավոք, հասարակությունն էլ առանձնապես ադեկվատ չի վերաբերվում տեղի ունեցածին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղտեխնոլոգը:

Կարծում է՝ 2021 թ.-ի ԱԺ ընտրությունները ճակատագրական նշանակություն ունեին նախ և առաջ քաղաքական և աշխարհաքաղաքական տեսակետից: «Դրանց արդյունքներն աշխարհին մեսիջ ուղարկեցին, որ Հայաստանի Հանրապետության հասարակությունը, քաղաքական դաշտն անտարբեր են իրենց երկրի ճակատագրի նկատմամբ, անպատասխանատու վերաբերմունք ունեն երկրի, անկախության նկատմամբ և իշխանության են բերել հակաանկախական ուժերի, որոնք երկիրը դարձնում են այլ երկրների վիլայեթ: Դրսում շատ լավ հասկանում են քո իշխանության վարքագիծը, քո հասարակության ադեկվատության աստիճանը, այդ պատճառով որևէ մեկը Հայաստանի իշխանությունների հետ հավասարը հավասարի հետ չի նստելու և խոսի: Բլեֆ է դելիմիտացիան և դեմարկացիան: Պահանջ է դրվել, որ սա պետք է հանձնես, հետո էլ հանձնելու ես Տավուշի մյուս չորս գյուղերը, հաջորդիվ լինելու են միջանցքի ու Սյունիքի, հետո «ադրբեջանցի փախստականների վերադարձի» հարցերը, այդ թվում՝ նաև Երևան: Ադրբեջանա-թուրքական տեսակետից շատ բնական է, որ Տավուշն են ուզում: Փորձագետները բազմիցս նշել են, որ դա մեր ամենաուժեղ շրջանն է պաշտպանվածության տեսանկյունից, և դա ուզում են քանդել, մնացած տեղերում իրենց ավելի ազատ են զգում»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ ներկայում երկու մեծ բլեֆ կա: «Առաջին՝ որ սա դելիմիտացիայի և դեմարկացիայի արդյունք է: Ժամանակին առանց դեմարկացիայի և դելիմիտացիայի թշնամուն հանձնվեց Գորիս-Կապան 21 կիլոմետրանոց ճանապարհը: Նիկոլ Փաշինյանը հնչեցրեց ադրբեջանական ինչ-որ գյուղերի անուններ, հիմա նույն մեթոդը կիրառում է Տավուշում՝ սեղանի տակ գտնվելով, առանց դեմարկացիայի և դելիմիտացիայի, Հայաստանը դնելով սեղանի վրա, թույլ է տալիս, որ թշնամին, որի հետևում կանգնած են աշխարհաքաղաքական շահագրգիռ ուժային կենտրոններ, այս ամենն անի:Երկրորդ ամենամեծ բլեֆն այն է, որ սա որոշվել է սեղանի շուրջ: 2020 թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթի առաջնային տարբերակում ևս այս հարցերը եղել են: Որպեսզի իբր Նիկոլ Փաշինյանը դեմքը պահպանի, այն ժամանակ իրեն թույլ տվեցին այդ կետը փաստաթղթից հանել: Բայց դա էլ եղել է բանավոր պայմանավորվածությունների մեջ, մասնավորաբար՝ Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ հատվածի, «անկլավների», Տավուշի շրջանի ութ գյուղի հանձնումը, «Զանգեզուրի միջանցքի» հարցը, զորքերի հետքաշումը: Թշնամուն տրված որոշ խոստումներ Նիկոլ Փաշինյանը կատարեց, ռուսներին տված խոստումը չի կատարել, այն է՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթով այդ ճանապարհը պետք է վերահսկեն ռուսական զորքերը»,-հավելում է Հակոբյանը:

Թերևս ներքին վախերից դրդված՝ իշխանության որոշ ներկայացուցիչներ փորձում են պառակտում մտցնել հասարակության շրջանում, թիրախավորում են եկեղեցին, այս պարագայում՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին: Իշխանությունը կորցնելու վա՞խ կա: «Չեմ կարծում, թե իշխանության բոլոր էլեմենտներն են այս իրավիճակում ինքնամոռաց պաշտպանում այս մարդկանց: Շատերն են հասկանում, թե ինչ է կատարվել, ինչ է արել այս իշխանությունը, ինչ հետևանքներ է սա ունենալու նաև իրենց համար հետագայում: Ոչ մի իշխանություն հավերժ չէ: Կան գործիչներ, որոնք, տարբեր պատճառներից ելնելով, ամբողջությամբ մեղսակից են այս հակասահմանադրական, հակապետական, հակաանկախական գործողություններին, երկրի թրքացման գործընթացին:

Կորցնելու բան չունեն և «առաջ են ընկնում»՝ շատ լավ հասկանալով, որ հետագայում իրենց ճակատագիրը մեղմացնելը դժվար է լինելու: Մատների վրա կարելի է հաշվել գործիչների, որոնք այս գործընթացներում մեծ ակտիվություն են ցուցաբերում: Կան մարդիկ, որոնք դեպքերի բերումով են հայտնվել սրա մեջ, ուղեղ են ունեցել և ինչ-որ փուլում հետ են քաշվել: Շատերը բավականին զուսպ են և հասկանում են, որ առհասարակ պետք չէ կամուրջներն այրել ապագայի հետ: Մշտապես նշել եմ, որ այս իշխանությունների կյանքի երկարաձգման պատճառը թույլ ընդդիմությունն է, նրա կողմից պատասխանատվություն չստանձնելու մոտիվացիան: Այս իշխանությունը մեր բոլոր իշխանությունների շրջանում ամենաթույլ ռեսուրսային բազան ունի, ամենացածր վարկանիշը, բացի կարմիր, մի քիչ էլ՝ սև բերետավորներից, այլ հենարան չունի:

Ուժային մյուս կառույցները հենարան չեն: Ժողովրդական զանգված չունեն, քաղաքի ընտրությունները ցույց տվեցին, որ նաև ընտրազանգված չունեն: Ունեն ուժային որոշակի ռեսուրս, որին պարբերաբար «կերակրում» են բյուջեի, մեր հարկատուների հաշվին, որոնց էլ նրանք ջարդում ու ծեծում են: Խնդիրն իշխանության ուժը չէ, այլ ընդդիմության ցանկությունը՝ վերցնել իշխանությունը և պատասխանատվություն ստանձնել երկրի համար: Այս ընդդիմությունը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ամենառեսուրսային ընդդիմությունն է բոլոր առումներով: Խնդիրը կամքն է, օրակարգ ձևավորելու ցանկությունը և ունակությունը: Հենց ընդդիմությունը կարողանա «խաղաղության օրակարգի» մոնոպոլիան Նիկոլ Փաշինյանի ձեռքից վերցնել ու ցանկություն ունենա հետագայում իշխանության պատասխանատվություն ստանձնել, կարծում եմ՝ այս կամ այն ձևով իշխանությունը հրաժեշտ կտա իր աթոռներին: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության շուրջ աշխարհաքաղաքական կոնսենսուս վաղուց գոյություն չունի: Առնվազն մեկ-երկու աշխարհաքաղաքական-ռեգիոնալ կենտրոն դեմ չեն լինի, որ Հայաստանում ներքին ուժերն իրականացնեն իշխանափոխություն»,-ասում է մեր զրուցակիցը:

Անդրադառնալով եկեղեցու և հոգևորականների դեմ արշավին՝ նախ ընդգծում է՝ Հայ առաքելական եկեղեցին մեր մնայուն ինստիտուտն է: «Այլ համապատասխան ինստիտուտներ չունենք, որոնք կարողանում են բոլոր տիպի արհավիրքների ժամանակ մնալ իրենց դիրքերում: Մեր պատմությունը ցույց է տալիս, որ Հայաստանը կորցնում է իր պետականությունը, եկեղեցին միակ ինստիտուտն է, որը հայապահպան և պետականապահպան գործով է զբաղվում: 2020 թ.-ից հետո Հայաստանում պետականության, սուվերենության մակարդակը պատմական ամենացածր կետում է, երկիրն աշխարհաքաղաքական մի քանի կենտրոնների կառավարման տակ է, իշխանությունն էլ այս կամ այն աշխարհաքաղաքական կամ ռեգիոնալ կենտրոնի օպերատորն է, Հայ առաքելական եկեղեցին, կրկին մնալով միակ հայապահպան, ազգային ինստիտուտը, իր վրա վերցնում է պետությունը պահպանելու գործառույթը: Որպես այդպիսին՝ պետություն չունենք:

Դասական քաղաքագիտական առումով մեր պետությունը կոչվում է «failed state»՝ չկայացած պետություն: Սահմանվում է, որ եթե պետությունը չի կարողանում պահպանել իր երկրի սահմանները, տնտեսական շահը, անվտանգությունը, պետություն չի համարվում, տապալված պետություն է: Հայ առաքելական եկեղեցին պատմության մեջ հերթական անգամ ստանձնել է բոլոր առումներով հայապահպանության առաքելությունը: Պարզ է, որ այն ուժերը, որոնք կործանեցին պետությունը, սկզբում՝ Արցախի Հանրապետությունը, հիմա էլ կործանում են Հայաստանի Հանրապետությունը, եկեղեցու ինստիտուտի դեմ կատաղի պայքար են մղում, առավել ևս, որ նրանք կատարում են դրսի պատվերը: Սա ակնհայտ եղավ այն պահին, երբ փորձեցին Սահմանադրություն փոխել Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով: Բոլորը հասկանում են, որ այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է:

Բոլորը հասկանում են, որ սա շատ հեշտ զոհաբերվող ֆիգուր է լինելու: Բրյուսել յան հանդիպման ժամանակ սիմվոլիկ թվերը դա էին նշանակում: Եթե ինչ-որ մեկը հույս է կապում մեկի հետ, որ նա երկար «խաղալու» է, նրա դեմքը պահպանելու, սեփական ժողովրդի մոտ միավորներ հավաքելու համար ինչ-որ բաներ է տալիս: Բայց դա չեն արել: Տրամադրվելիք գումարը տալու են չորս տարվա ընթացքում, որովհետև առավելագույնը մեկ տարվա կտրվածքով են սրա հետ գործ բռնում: Դրա համար էլ Հայ առաքելական եկեղեցու դեմ կատաղի կռիվ է, քանի որ այն բացառիկ ազգային ինստիտուտներից է, որը չեն կարողացել արմատախիլ անել: Բանակը, էլիտան, հումանիտար ոլորտները կարողացան անել: Եկեղեցու դեմ տարիներ շարունակ պայքարում են, բայց ոչինչ չի ստացվում, որովհետև այդ ինստիտուտը շատ ավելի ծանր բաներ է տեսել ու դիմացել է: Ի դեմս Հայ առաքելական եկեղեցու, բավականին լուրջ մրցակից են տեսնում: Ոչ միայն հոգևոր, այլև ենթադրում են, որ կարող է նաև քաղաքական մրցակից լինել»,-եզրափակում է Վիգեն Հակոբյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դավիթ Վարդանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս է եկել 2024 թվականի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ (տեսանյութ)Ոստիկանները բացել են Կիրանցի մուտքը, բայց շարունակում են մնալ գյուղում. գյուղապետ«Նիկոլ Փաշինյանին փոխանցեք, որ իսկական սահմանազատում և սահմանագծում արվել է 1985-ի փետրվարից մինչև 1987-ի հոկտեմբեր․ հետ ենք բերել 14 450 հեկտար հող, որը Ադրբեջանը տարել էր»«Ակնկալում ենք գնահատական քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարինԿիրանց տանող ճանապարհը բացվել էՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման քայլերըՄամուլը ՀՀ-ում մնացել է իշխանությանը հակակշռող, իշխանության գործողությունները վերահսկող միակ ենթահամակարգը․ ՀԺՄՕկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել․ կան զոհ և վիրավորներՀայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցերԿիրանցի բնակիչն իր գյուղ հասնելու համար ստիպված է ոստիկանական երեք անցակետ հաղթահարել (Տեսանյութ)Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել, շոուն իշխանությունը կշարունակի այնտեղ․ ԱբրահամյանԿիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն․ ՀՀ ՊՆԲավականին մեծ գումարներ ծախսելով՝ մենք չստացանք բարեփոխված ոստիկանություն. ՄելքոնյանՀայաստանի վերացումը իր համար շահավետ է, քանի որ այդ դեպքում իրեն ոչ մեկ չի դատի․ քաղաքագետի գնահատականը՝ երկրի ներկա իրավիճակի վերաբերյալՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. ԶախարովաԻրանն ու Ադրբեջանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերՆեթանյահուն խիղճ չունի. ԷրդողանՄարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասինՌոյսը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Դորտմունդի Բորուսիայից. պաշտոնականԵրևանի Աճառյան փողոցում գործող հյուրանոցի մոտ 35-ամյա տղամարդու առերևույթ սպանության դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբՉփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Հայրը փորձել է հանել 17-ամյա որդու աչքըՄոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել․ ՎարդապետյանՔիքբռնցքամարտիկ Էդուարդ Մարգարյանը՝ Ռուսաստանի գավաթի կրկնակի հաղթող Իմ նշանդրեքն է․ Ռաֆայել ԵրանոսյանՀիմա․ Կիրանցը՝ շրջափակման մեջՃՏՊ Երևան-Իջևան ճանապարհին․ վիրավորներ կանՇոյգուն հանդես է եկել հայտարարությամբՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆՆիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության կենթարկե՞ն․ գործն ուղղարկվել է ԱԱԾԿարճ ժամանակ անց այսպիսի իրականություն կունենանքՀրթիռակոծվել է Թել Ավիվը Հայաստանը պետք է պատասխան տա․ Զախարովայի կոշտ հայտարարությունըԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Քարվաճառում ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներում Մոսկվայում տեղի կունենա «Ազնավուր-100» խորագրով համերգ Վարչախումբը սադրում է ՌուսաստանինՂրիմի հայերն այցելել են Անապայի և Նովոռոսիյսկի հայկական եկեղեցիներ Երբ կլինի մայիս ամսվա կենսաթոշակի վճարումը Առեղծվածային դեպք Երևանում․ 17-ամյա տղայի դի է հայտնաբերվել«Ոչ մի շանս չենք թողնում հակառակորդին»Կարծում եմ՝ ես դեռ լավագույնն եմ․ Իբրահիմովիչ Խոշոր վթար՝ Վայոց ձորում. «UAZ» բեռնատարը հայտնվել է ձորում, վիրավոր կա Նոր մանրամասներ 13-ամյա Լիլիայի մահվան դեպքից«Զսպե՛ք ձեզ»․ ԱԺ-ում կրքերը բորբոքվեցինԲացառիկ կադրեր՝ Բերքաբերի ջրամբարից (տեսանյութ)«Հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում. ինչպե՞ս զարգացնել տարածաշրջանային ֆուտբոլը առանց ՖԻՖԱ-ի»Դավիթն այդպես էլ 18 տարեկան չդարձավՆախաքննության ընթացքում մեր մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի իրականացվել․ պաշտպան
Ամենադիտված