ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին

ՎԻԴԵՈ

«Համահայկական ճակատ»  շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը  տեսաուղերձ է հրապարակել, նշել, որ որպես զինվորական և ՀՀ քաղաքացի, ծանր է տանում Տավուշի մարզում կատարվող իրադարձությունները։ Ըստ Կարապետյանի, ոչ ոք Հայաստանի իշխանությունների հետ չի բանակցում, չի կարելի սահմանազատում իրականացնել առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու։

«Մեր երկրի ղեկավարությունը ստորագրելու է կապիտուլյացիայի պայմանագիր հենց այս ամառ։ Ստիպելու են հանձնել ոչ միայն հողեր, այլև մեր հայրենակիցներին»,- նշել է Կարապետյանը։ Նրա խոսքով, միավորման կոչերը չեն բերում ընդդիմության միավորման։ Շարժման հիման վրա կոորդինացիոն շտաբ են ստեղծելու՝ պայքար սկսելու վարչախմբի դեմ։

«Հակառակ դեպքում այս դավաճանությունը լինելու է ավելի ծանր և շարունակական», - նշել է Արշակ Կարապետյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular