Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արգելված թեմա. Գլխատվելուց առաջ ինչ ասաց հայ առաջնորդը Աթաթուրքին. (ֆոտո)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Թուրքիայում կան թեմաներ, որոնց վերաբերյալ կան չբարձրաձայնելու մասին չգրված օրենքներ։ Այդ թեմաներից են Թուրքիայում 1937-1938 թվականների Դերսիմի կոտորածին վերաբերվող շատ մանրամասներ։

 

NEWS.am-ն այս անգամ ներկայացնում է Դերսիմի կոտորածի ժամանակ ժողովրդի պաշտպանությունը կազմակերպած Սեյիթ Ռըզայի եւ Աթաթուրքի միջեւ գաղտնի խոսակցությունը, որի մասին բարձրաձայնել է թուրքական Yeni Safak պարբերականը՝ ներկայացնելով այդ ամենը ապացուցող Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության փաստաթուղթը։

Ըստ այդ փաստաթղթի, թուրքական դատարանի կողմից Դերսիմի ապստամբության առաջնորդ Սեյիթ Ռըզայի դեմ մահապատժի որոշում կայացնելուց հետո Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը նրա հետ գաղտնի հանդիպում է անցկացրել։

Հանդիպման ժամանակ Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Աթաթուրքը Սեյիթ Ռըզային ասել է, որ եթե նա ասի, որ փոշմանել է եւ ներում հայցի, մահապատիժը չեն իրականացնի։  Սեյիթ Ռըզան պատասխանել է, որ ինքը այնպիսի բան չի արել, որ փոշմանի կամ ներում հայցի, քանի որ ընդամենը փորձել է պաշտպանել իրենց կյանքը, հողերն ու տները։

Սեյիթ Ռըզան Աթաթուրքին հիշեցրել է, որ իրեն խաբելով են ձերբակալել։ Նա նշել, որ երբ կանչել էին իբր Աթաթուրքի հետ խաղաղության համար բանակցելու, ինքն իր կամքով եկել է, սակայն նահանգապետը ձերբակալել է։ «Այսքանից հետո ձեզ ինչպես վստահեմ։ Ես իմ արած որեւէ բանի համար չեմ փոշմանել ու ներում էլ չեմ հայցելու, սա իմ վերջին խոսքերն են»,-ասել է Սեյիթ Ռըզան։

Աթաթուրքն այս խոսքերից կատաղել է՝ հրահանգելով տանել կախաղան բարձրացնելու Ռըզային։ «Ես գնում եմ մահվան։ Թող դա ինձ դարդ լինի, իսկ որ ես չխոնարհվեցի ձեր առաջ, թող դա էլ ձեզ համար դարդ լինի»,-ասել է Սեյիթ Ռըզան։

Նշենք, որ Սեյիթ Ռըզան ծնվել է Դերսիմի գյուղերից մեկում, հանդիսացել է ալեւի-զազա ցեղերից մեկի առաջնորդը, գլխավորել թուրքական պետության դեմ ապստամբությունները։  Թուրքական մամուլում բազմաթիվ վկայություններ կան, որ նա հայ է եղել։ Նրա վրանից խուզարկության ժամանակ հայտնաբերել են հայերեն գրություններով խաչեր եւ հայերենով գիրք։

Դերսիմի ապստամբությունը թուրքական իշխանությունները արյան մեջ են խեղդել՝ վերացնելով հազարավոր գյուղեր։ Տարբեր աղբյուրների հաղորդմամբ՝ Դերսիմի կոտորածներին զոհ է գնացել մինչեւ 100 հազար հոգի։

1915-ի Հայոց ցեղասպանությունից փրկված, եւ Դերսիմի տարբեր գյուղերում պատսպարված հազարավոր հայերը 1938-ին կրկնակի ցեղասպանության ենթարկվեցին։

Արթուր Հակոբյան

Արգելված թեմա. Գյուլենը Ցեղասպանությունը դատապարտող նամակ է գրել հայ պատրիարքին

Արգելված թեմա. Ինչ եղավ, երբ Աթաթուրքի մոտ երգեցին Անդրանիկին նվիրված երգ

Արգելված թեմա. Թուրքիան կոտորված հայերի դիակները արդյունաբերական նպատակով վաճառել է Ֆրանսիային

Արգելված թեմա. Թուրքիան տակնուվրա արած Ֆեթուլլահ Գյուլենը հա՞յ է

Արգելված թեմա. Թուրք ազգայնականների լեգենդար առաջնորդն ինչ էր մտածում հայերի մասին

Արգելված թեմա. 1917-ին ինչ են խոսել Աթաթուրքը եւ Ստրասբուրգի նահանգապետը ցեղասպանության մասին

Արգելված թեմա. Սարիղամիշի ճակատամարտի իրական կադրերը

Արգելված թեմա. Դերսիմի հայերի միության նախագահի սկանդալային հայտարարությունները

Արգելված թեմա. Վանում երկրաշարժից հետո հայտնաբերվել են գաղտնի եկեղեցիներ, որտեղ հավաքվել են ծպտյալ հայերը

Արգելված թեմա. Աթաթուրքը նույնասեռակա՞ն է եղել

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը ՎաշինգտոնումԿիրանցում այսօր սահմանազատում չի կատարվումԱրտակարգ դեպք Արմավիրում․ «GAZ» մակնիշի մեքենայի մեջ հրդեհ է բռնկվել 24 ժամում` 24 հոդված, որոնցով փորձում են սևացնել Սրբազանին և նրա առաջնորդած շարժումըԻմ հող ու ջրի, հայրենիքի համար եմ միացել Սրբազանին․ Գայա Արզումանյան «Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը (տեսանյութ) Բրազիլիայում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 95-ի (լուսանկարներ) Ահա թե ո՞վ է Տաթև Ասատրյանի ամուսինըԱլեն Սիմոնյանը կմիանա շարժմանը. Բագրատ Սրբազան Զախարովան հայտարարել է Ի՞նչ է կատարվում Աբովյան փողոցումՈ՞վ է դիմավորել Փաշինյանին Մոսկվայի օդանավակայանում Փորձում են խանգարել արցախցիների մասնակցությունը երթին․ արցախցի պատգամավոր Կոտայքի մարզի արցախահայերը միաձայն որոշել են մասնակցել շարժմանը Որ երկրի քաղաքացիներն են ամենազինվածը. վիճակագրություն-2 աստիճան ցուրտ. ի՞նչ եղանակ կլինիԼոռու մարզում 17-ամյա անչափահաս է դանակահարվել․ նոր մանրամասներՈՒՂԻՂ․ Միքայել Աջապահյան Սրբազանի առաջնորդությամբ Գյումրիից մեկնարկում է երթը«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Ղրիմի կամրջի վրա գրոհը լեգիտիմ է. եվրոպացի պաշտոնյաՌուսլան Կ․-ն բահը կոտրել է որդու գլխին ու փորձել է դանակահարել կնոջըՈւկրաինան հայտարարել է հինգ շրջանների էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների մասինՀայրենիքը կորցնելուց պետք է վախենանք, 2 ամսական բալիկիս հետ երթին եմ մասնակցում (տեսանյութ) Wildberries-ի 27-ամյա աշխատակիցը մահացել է պահեստումBoeing 767 բեռնատար ինքնաթիռը Ստամբուլում վայրէջք է կատարել առանց առջևի շասսիի (տեսանյութ) Գիշերն արտակարգ է եղել Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին․ տուժածներ կան Մեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ ԿարապետյանԱյսօր մենք ազգովի վերապրում ենք մեր օրհասական Սարդարապատը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Փորձագետը բացահայտել է Հայաստանի վարչապետ Փաշինյանի Մոսկվա այցի իմաստըՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Սահմանային փոփոխություններից հետո Տեղի «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվեց սահմանից 1 կմ հեռավորության վրա Գազ չի լինի «Հայաստանի ընդդիմությունը դեպի Երևան խաչակրաց արշավանք է հայտարարել»Էլեկտրոնային դեղատոմսերի մասին օրենքը չի գործում․ «Հրապարակ» 1992թ. հայկական ստորաբաժանումները գրավել են Շուշի քաղաքը. պատմության այս օրը (08 մայիս)Պետք է հասկանալ, ո՞ւր է շարժվում Հայաստանը և որքանով է ընթացող ուղին համապատասխանում հռչակված մոտեցումներին․ Տիգրան ԱբրահամյանԿրասնոյարսկի երկրամասում շների ոհմակը հարձակվել է 11-ամյա աղջկա վրա 2019 թ.-ին գրանցվել է զինծառայողի` խաղաղ պայմաններում մահվան 32, 2023-ին`53, 2024-ի 5 ամսում` 30 դեպք «Ժողովուրդ» Khosrov ապրանքանիշը ներկայացրել է իր նոր հայկական հավաքածուն Մարադոնայի 1986 թվականի աշխարհի առաջնության «Ոսկե գնդակը» աճուրդի է հանվել Աճ՝ ռուբլու շուկայումՄայիսյան ձյունը՝ Ջերմուկում (տեսանյութ) Արտակը 3 երեխաների հայր էր, ընտանիքի միակ կերակրողը․ բացառիկ մանրամասներ Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ» Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու․ «Հրապարակ» Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն. «Ժողովուրդ» Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ» Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ» Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ» Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204. «Ժողովուրդ»
Ամենադիտված