ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համաշխարհային աստղերը «Խոստում» ֆիլմի ու Հայոց ցեղասպանության մասին Life.tert.am

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Life.tert.am-ը գրում է.

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը ցնցել է ամբողջ աշխարհը։ Ֆիլմը ցուցադրվել է տարբեր երկրներում և ամեն անգամ, պրեմիերայից հետո համաշխարհային ճանաչում ունեցող աստղերը սոցիալական ցանցերում գրառումներ են  արել ու իրենց աջակցությունը հայտնել։

 

Նշենք նաև, որ ֆիլմն աննախադեպ հաջողություն է ունեցել և դրա հիման վրա նույնիսկ բեմադրություն է եղել, որը ցուցադրվեց ապրիլի 21-ին։

 

Հիշեցնենք, որ վերջրես համացանցում էր հայտնվել ֆիլմի հայերեն թրեյլերը։

 

Հավելենք, որ  «Խոստում» ֆիլմի թվիթերյան էջում տեսագրություն է հայտնվել, որտեղ ֆիլմի դերասանները Վիլյամ Սարոյան են ընթերցում։

 

«Կուզեի տեսնել այս աշխարհի վրա որևէ ուժ, որ կարող է բնաջնջել այս սերունդը, այս փոքր ցեղին, որի պատմությունը վերջացած է և պատերազմները հաղթված, կառույցները` փշրված, գրականությունը կարդացված չէ, երաժշտությունը լսված չէ և աղոթքները պատասխանված չեն։ Համարձակվեցեք բնաջնջել այս սերունդը, տեսեք, թե կարող եք։

 

Աքսորեցե՛ք իրենց տներից դեպի անապատները, ձգեցե՛ք առանց հացի և ջրի, այրեցե՛ք նրանց տներն ու եկեղեցիները։ Տեսե՛ք, թե անոնք ինչպես պիտի վերածնվեն։ Տեսե՛ք, թե անոնք ինչպես կրկին պիտի խնդան։ Երբ նրանցից երկուսը աշխարհի որևէ ծայրում հանդիպեն, տեսեք, թե մի Նոր Հայաստան չստեղծեն», - Սարոյանի խոսքերը դերասաններն ընթերցել են անգլերենով:

Շարունակությունը՝ սկզնաղբյուր կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular