Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բրիտանական bbc.com-ը «Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին. ո՞րն է վեճի պատճառը» վերնագրով հոդվածում գրում է, որ Ֆրանսիան Ադրբեջանից հետ է կանչել իր դեսպանին, Ադրբեջանը պատասխանել է՝ Ֆրանսիային մեղադրելով «դեստրուկտիվ գործունեության մեջ»։ Այս ամենը նշված երկրների շարունակվող առճակատման վերջին դրվագն է, որը ներառում է ֆրանսիական զենքի մատակարարումը Հայաստանին, ֆրանսիացի լրտեսների բացահայտումները Ադրբեջանում և տարածաշրջանում նոր սրացման սպառնալիքը։ Ֆրանսիայի դեսպանի հետկանչին նախորդել է իրադարձությունների երկար շարք, որոնք մեծացրել են լարվածությունը երկրների միջև։

Մարտի վերջին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևը հայտարարել էր, որ Ֆրանսիան ակտիվորեն զինում է Հայաստանին, նրան մղում դեպի Ղարաբաղում նոր պատերազմի և Ադրբեջանում լրտեսական ցանց է ստեղծում։ Անցյալ տարեվերջին Ադրբեջանում լրտեսության մեղադրանքով ձերբակալվել էր ֆրանսիացի գործարար։ Ադրբեջանական իշխանամետ մամուլը ցնծում էր ֆրանսիացի հետախույզի բացահայտմամբ։ Միաժամանակ Ֆրանսիայի դեսպանն էր կանչվել Ադրբեջանի ԱԳՆ, իսկ երկու ֆրանսիացի դիվանագետ արտաքսվել էր՝ մեղադրվելով լրտեսության մեջ։ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, այսինքն՝ Ռուսաստանի դաշնակիցը։ Այնուամենայնիվ, անցյալ տարի նա սկսեց զենք գնել Ֆրանսիայից՝ ՆԱՏՕ-ի երկրից: Այս տարվա փետրվարին պատմության մեջ առաջին անգամ Երևան ժամանեց Ֆրանսիայի պաշտպանության նախարարը, նրա հետ միասին ժամանել էին ֆրանսիական պաշտպանական ձեռնարկությունների ներկայացուցիչներ։ Հայաստանը Ֆրանսիայից պետք է ստանա զրահատեխնիկա, ռադիոտեղորոշիչ կայանքներ, գիշերային տեսանելիության սարքեր, դիպուկահար հրազեն և հակաօդային պաշտպանության համակարգեր։

Պայմանավորվել են նաև հայ սպաներին վերապատրաստել Ֆրանսիայում։ Բանն այն է, որ Ֆրանսիան մտավախություն ունի, թե Ադրբեջանը պատերազմ կսկսի Հայաստանի տարածքում, և նույնիսկ կոչ էր արել ԵՄ-ին՝ պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ այն բանից հետո, երբ Ադրբեջանը անցած աշնանը հատուկ գործողություն իրականացրեց Ղարաբաղում, որի արդյունքում տարածաշրջանի գրեթե ողջ հայ բնակչությունը ստիպված եղավ փախչել Հայաստան: Ֆրանսիայի Սենատն էլ կոչ է արել կառավարությանը՝ եվրոպացի գործընկերների հետ միասին «Հայաստանի դեմ կրկնվող ագրեսիվ գործողությունների համար» ձեռնարկել միջոցներ Ադրբեջանի դեմ։ Բանաձևում նշվում է, որ Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ՝ փորձելով ստեղծել ցամաքային միջանցք դեպի իր էքսկլավ Նախիջևան։ Նախագահ Մակրոնը ևս հայտարարել է, որ Ադրբեջանը սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։

Փաստն այն է, որ եթե Ղարաբաղը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքն է, ապա Զանգեզուրը, որի միջոցով Ադրբեջանը ցանկանում է ելք բացել դեպի իր էքսկլավ, Հայաստանի տարածքն է։ Բայց եթե երեք տարի առաջ Իլհամ Ալիևն ասում էր, որ եթե Հայաստանը հրաժարվի դրանից, ապա «մենք դա ուժով կվերցնենք», ապա այսօր նա այլ կերպ է խոսում՝ ասելով, որ պարզապես չի բացի Հայաստանի հետ իր ցամաքային սահմանը։ Դեռևս 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմից առաջ էր Ֆրանսիան թեքվում դեպի Հայաստան։ Փաստն այն է, որ Ֆրանսիան Եվրոպայում հայերի ամենամեծ տունն է, այնտեղ հայկական արմատներով ավելի քան 600 հազար ֆրանսիացի է ապրում: Ֆրանսիայում հայկական սփյուռքը հին է և վաղուց ինտեգրված ֆրանսիական հասարակությանը: 2020 թվականի աշնանը՝ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, Ֆրանսիայի հազարավոր հայեր և նրանց համակրող մարդիկ հանրահավաքների էին դուրս գալիս՝ ի պաշտպանություն հայկական կողմի։ Նույն ժամանակ էլ Սենատը կառավարությանը կոչ էր արել ճանաչել Ղարաբաղի անկախությունը։

Ֆրանսիայի նման վերաբերմունքը, բնականաբար, Ադրբեջանին չի ուրախացնում։ Ի պատասխան դեսպանի հետկանչի՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ հիշել է Ֆրանսիայի Սենատի հենց այդ բանաձևերը և Ֆրանսիային մեղադրել «դեստրուկտիվ գործունեության» և Ֆրանսիայում տիրող «ադրբեջանաֆոբ մթնոլորտի» մեջ։ Ադրբեջանական մամուլը լի է Ֆրանսիային նվիրված տեքստերով։ Անգամ անցած ամառ Փարիզում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ մարդու իրավունքներով «մտահոգված» Ադրբեջանը սեփական լրագրողներին ուղարկեց այնտեղ։ Նաև Ադրբեջանում հանդիպումներ են տեղի ունենում նախկին ֆրանսիական գաղութների և ֆրանսիական անդրծովյան տարածքների ներկայացուցիչների հետ, և Փարիզը մեղադրվում է գաղութատիրական քաղաքականություն վարելու մեջ։

Այդ հանդիպումներից մեկում Ալիևը հայտարարել է. «Ադրբեջանը չափազանց անհանգստացած է գաղութներում կանանց և երեխաների իրավունքների կոպիտ ոտնահարմամբ: Ֆրանսիան միջամտում է իր նախկին գաղութների ներքին գործերին, շարունակում է նեոգաղութատիրության քաղաքականությունը»։ Օքսֆորդի համալսարանի քաղաքագետ Լեյլա Ալիևան կարծում է, որ թեև, իհարկե, դեսպանի հետկանչը բավականին լուրջ նշան է, սակայն դա լուրջ հետևանքների չի հանգեցնի, քանի որ կողմերից ոչ մեկը չի շահում լուրջ հակամարտությունից։ «Այն խոսքերը, որոնք ասվում են Ֆրանսիայի մասին Ադրբեջանում, ինչպես և թշնամու կերպարի ստեղծումը ներքին լսարանի համար է, և ֆրանսիացիները դա գիտեն,ասել է Ղարաբաղյան հակամարտության փորձագետ Արիֆ Յունուսը,- ուստի, ես չեմ կարծում, որ Ֆրանսիան կխզի դիվանագիտական հարաբերությունները»:

Փորձագետի խոսքով, թեև Ֆրանսիայի դիրքորոշումը հայանպաստ է թվում, սակայն Հայաստանի հետ հարաբերություններում Փարիզն առաջնորդվում է Եվրոպայի անվտանգությամբ՝ վախենալով, որ Հարավային Կովկասում ևս կարող է պատերազմ սկսվել՝ ի հավելումն Ուկրաինայում արդեն ընթացող պատերազմի: «Կարծում եմ, որ դեսպանի հետկանչը ժամանակավոր է, դա ազդանշան է, որն անհրաժեշտ է Ալիևին Պուտինից պոկելու համար,- ասել է Յունուսը,- Ալիևի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը շրջանառվում է դեռ հունվարից, բայց, ըստ երևույթին, Եվրոպան դեռ հույսը չի կորցրել»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կարճ ժամանակ անց այսպիսի իրականություն կունենանքՀրթիռակոծվել է Թել Ավիվը Հայաստանը պետք է պատասխան տա․ Զախարովայի կոշտ հայտարարությունըԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Քարվաճառում ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներում Մոսկվայում տեղի կունենա «Ազնավուր-100» խորագրով համերգ Վարչախումբը սադրում է ՌուսաստանինՂրիմի հայերն այցելել են Անապայի և Նովոռոսիյսկի հայկական եկեղեցիներ Երբ կլինի մայիս ամսվա կենսաթոշակի վճարումը Առեղծվածային դեպք Երևանում․ 17-ամյա տղայի դի է հայտնաբերվել«Ոչ մի շանս չենք թողնում հակառակորդին»Կարծում եմ՝ ես դեռ լավագույնն եմ․ Իբրահիմովիչ Խոշոր վթար՝ Վայոց ձորում. «UAZ» բեռնատարը հայտնվել է ձորում, վիրավոր կա Նոր մանրամասներ 13-ամյա Լիլիայի մահվան դեպքից«Զսպե՛ք ձեզ»․ ԱԺ-ում կրքերը բորբոքվեցինԲացառիկ կադրեր՝ Բերքաբերի ջրամբարից (տեսանյութ)«Հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում. ինչպե՞ս զարգացնել տարածաշրջանային ֆուտբոլը առանց ՖԻՖԱ-ի»Դավիթն այդպես էլ 18 տարեկան չդարձավՆախաքննության ընթացքում մեր մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի իրականացվել․ պաշտպանԱրտակարգ․ «Mercedes» է պայթել․ վիրավորներ կանԼոս Անջելեսը՝ հանուն ՏավուշիՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ» Թույլ չեն տվել գյուղ մտնել․ ի՞նչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը«Վատ լուր Հայաստանի համար. Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները»2006թ. Երևան-Սոչի չվերթ կատարելիս աղետի է ենթարկվել «Արմավիա» ավիաընկերության A-320 օդանավը. պատմության այս օրը (03 մայիս)Մեծաքանակ զենք-զինամթերք է հանձնվելԶախարովան զգուշացրել է Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացելԹբիլիսիում իրավիճակը լարված է․ ցուցարարները երեք պահանջ են ներկայացրել Քյոխը բացահայտում էԹուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg Սամսոնյանի և Սաղաթելյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ գործը կուղարկվի դատարան Ռուբլին կտրուկ թանկացավԿարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ» Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ» Լուսանկարում պատկերված անձը որոնվում է ԱՆ կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմութան դատաստանի․ «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանը պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը․ «Հրապարակ» Նաիրա Հովսեփյանը լքեց ԲԴԽ պաշտոնը, բայց կշարունակի մնալ դատավոր. ԲԴԽ անդամներն են համոզել «Ժողովուրդ» 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ» Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն ՊետրոսյանՓաշինյանի գլխավորությամբ «ՔՊ» նիստ է տեղի ունեցել․ քննարկվել են կրթության ոլորտի բարեփոխումները «Հայրենիքը պետությունն է» հայեցակարգի դիտանկյունիցՊայքարը մտնում է վճռական փուլ, այս քարտեզն այլևս չի կարմրելու․ Սուրեն ՊետրոսյանԹուրքիան հարգում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը. մենք անհրաժեշտ ենք համարում Սիրիայում նոր սահմանադրության արագ ընդունումը․ Թուրքիայի պաշտպանության նախարարՓշալարեր են քաշում, որ թուրքերին բերեն մեր տներին հասցնեն. կիրանցցիԿիպրոսը ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունըՊայքարը վճռական փուլ է մտնում, վաղը կներկայացնենք հետագա քայլերը․ Գառնիկ Դանիելյան
Ամենադիտված