Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Որևէ ժողովրդի կամ էթնիկ խմբի պատմամշակութային հուշարձանների, հոգևոր արժեքների, ազգային մշակույթի այլ տարրերի ոչնչացումը կամ յուրացումը դիտվում է որպես մշակութային ցեղասպանություն։ Հենց այսպիսի երևույթ է տարիներ շարունակ, առավել ևս՝ հիմա, տեղի ունենում Արցախում։ Ճիշտ է՝ դեռևս 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո էր Ադրբեջանը սկսել ոչնչացնել հայկական կոթողները, հուշարձաններն ու մշակութային արժեքները, բայց ողջ Արցախի բռնազավթումից հետո այս գործընթացը նոր թափ է ստացել։ Իսկ այն պարագայում, երբ արդեն պարզ է, որ ռուս խաղաղապահները դուրս են գալիս Արցախից, Ադրբեջանը կարող է ամբողջովին ձեռքերին ազատություն տալ ու իսպառ վերացնել հազարամյակների ընթացքում հայերի թողած հետքերը։

Դրան զուգահեռ մեծ արագությամբ Արցախի տարածքում ինչ-որ կառույցներ են ստեղծվում այն համատեքստում, թե իբր իրենք վերականգնում են ադրբեջանական «հինավուրց» կոթողները։ Հաշվի առնելով ադրբեջանական քարոզչության բնույթը՝ պարզ է, թե ինչ նպատակներ է իր առաջ դրել Բաքուն։ Ադրբեջանական կեղծ պատմագիտության համատեքստում զարգացվում է, այսպես կոչված, «աղվանական տեսությունը»։ Անգամ փորձ է կատարվում իրականությունը ներկայացնել հակառակ տեսանկյունից, թե իբր հայերն են ոչնչացրել ադրբեջանական մշակութային արժեքները։

Ադրբեջանական կառավարող շրջանակների կողմից պարբերաբար կազմակերպվում են այցելություններ Արցախի այս կամ այն բնակավայր, որոնց ժամանակ լրագրողների խմբերի կամ արտերկրյա պաշտոնյաների տանում են՝ ցույց տալու, թե իբր հայերն ավերել ու ոչնչացրել են ադրբեջանական հուշարձանները։

Վերջերս էլ համացանցում տարածված լուսանկարներից պարզ է դառնում, որ ադրբեջանցիները հիմնովին քանդում են Արցախի Ազգային ժողովի շենքը, ապա անցնում նաև խորհրդարանի շենքի հարևանությամբ գտնվող Ազատամարտիկների շենքը քանդելուն։ Մյուս կողմից էլ՝ տարածվող լուսանկարներից պարզ է դառնում, թե ինչպես է վերանորոգման անվան տակ Ադրբեջանը ավերում Շուշիի Ղազանչեցոց տաճարը, իսկ Շուշիի «Կանաչ ժամը» ընդհանրապես հողին է հավասարեցվում։ Պարզ է, թե ադրբեջանական հանցագործությունները ինչ արդյունքների կարող են հանգեցնել, եթե անարգել շարունակվի հայկական մշակութային արժեքների ոչնչացումը։ «Կանաչ ժամի» ճակատագրին կարժանանան բոլոր հայկական կառույցները և հուշարձանները։ Այս հարցի վերաբերյալ կոնկրետ քայլեր են պահանջվում ՀՀ իշխանություններից՝ միջազգային հարթակներում ադրբեջանական հանցագործությունների մասին բարձրաձայնելու առումով։ Բայց նրանք ընդհանրապես մատը մատին չեն տալիս։

Իշխող կուսակցության ներկայացուցիչները միայն ներքին ընդդիմախոսներին սպառնալուց, ճնշելուց են իրենց վստահ զգում, իսկ երբ խոսքը վերաբերում է կոնկրետ գործին, ապա նրանք չկան, զրո են։ Հայաստանյան ՀԿ-ների զգալի մասը նույնպես հիմնականում լուռ է, այնինչ ամենափոքր հարցերի շուրջ մեծ աղմուկ կարող են բարձրացնել, դիմել միջազգային կազմակերպություններին։

Այսինքն, եթե անհրաժեշտ աշխատանք չտարվի ու միայն պարբերաբար լուսանկարներ հայտնվեն մամուլում, ապա կկրկնվի, օրինակ՝ Նախիջևանում Նոր Ջուղայի խաչքարների ոչնչացման պատմությունը։ Հասկանալի է, չէ՞, որ բավական մեծ թվով մշակութային արժեքներ ևս ոչնչացվում են, սակայն դրա մասին հայ հանրությունը տեղյակ չէ, քանի որ հասանելիություն չկա դեպի Արցախ։ Ուստի, հարկավոր է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել նաև ադրբեջանական հանցանքները մնացած դեպքերում ևս հստակ ֆիքսելու համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ» Լուսանկարում պատկերված անձը որոնվում է ԱՆ կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմութան դատաստանի․ «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանը պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը․ «Հրապարակ» Նաիրա Հովսեփյանը լքեց ԲԴԽ պաշտոնը, բայց կշարունակի մնալ դատավոր. ԲԴԽ անդամներն են համոզել «Ժողովուրդ» 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ» Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն ՊետրոսյանՓաշինյանի գլխավորությամբ «ՔՊ» նիստ է տեղի ունեցել․ քննարկվել են կրթության ոլորտի բարեփոխումները «Հայրենիքը պետությունն է» հայեցակարգի դիտանկյունիցՊայքարը մտնում է վճռական փուլ, այս քարտեզն այլևս չի կարմրելու․ Սուրեն ՊետրոսյանԹուրքիան հարգում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը. մենք անհրաժեշտ ենք համարում Սիրիայում նոր սահմանադրության արագ ընդունումը․ Թուրքիայի պաշտպանության նախարարՓշալարեր են քաշում, որ թուրքերին բերեն մեր տներին հասցնեն. կիրանցցիԿիպրոսը ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունըՊայքարը վճռական փուլ է մտնում, վաղը կներկայացնենք հետագա քայլերը․ Գառնիկ ԴանիելյանՎրաններն էլ չկան, 350 բնակիչ ունեցող գյուղում 3000 բերետավոր կա․ Կիրանցի բնակիչՎահան Քերոբյանի եղբայրը «Ես հաշտ չեմ Հայաստանը տալու հետ» գրությամբ պաստառով կառավարության շենքի մոտ էր․ «Հրապարակ»Մենք կգնանք ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացին, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ Իշխան ՍաղաթելյանԵթե ՆԱՏՕ-ի անդամ պետությունը զորք ուղարկի Ուկրաինա, դա նշանակում է, որ ՆԱՏՕ-ի և ՌԴ-ի միջև ուղիղ հակամարտություն կլինի․ դա կնշանակի երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ․ Հունգարիայի ԱԳ նախարար«Թուրքին բերում են մեր տուն»․ Կիրանցի վարչական ղեկավարն ասում է՝ ոստիկանները չեն իմացել, որ տեսախցիկը ֆիքսում է՝ ինչպես են բռնության ենթարկում իրենցՌուսական կողմի վերահսկողության տակ է անցել նոր բնակավայրԹուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ BloombergՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և հանրապետության այլ մարզերում տեղի ունեցող բnղոքի ակցիաներով և հավաքներովՊետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ ՓաշինյանԱդրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների միջև վերջին պայմանավորվածություններն առաջընթաց են խաղաղության օրակարգի շրջանակներում․ Բայրամով«Ակնկալելով գնահատական՝ քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ազատությունից զրկելու պատճառների մասինԱնհասկանալի է ձեր հանդուրժողականությունը երկրում օրենքի, ժողովրդավարության և մարդու իրավունքների ակնհայտ խախտումների, քաղաքական կոռուպցիայի նկատմամբ․ Նամակ ԵՄ պատվիրակությանը և դեսպանատներինՊՆ-ն՝ ապրիլի 12-ին վթարից տnւժած զինծառայողների առողջական վիճակի մասինՄիրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկել են տարածաշրջանային հարցերՆույնիսկ եթե կիրանցիները չունենային սեփականության իրավունք, նրանք օգտագործել են այդ տները, ուստի պետությունը պարտավոր է կրել սրա հետևանքները․ ՄԻՊ-ը՝ կիրանիների տների մասինՈստիկաններին զգուշացնում ենք, որ սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցեն, չդառնան հանցակից և հանցագործ. ՉալաբյանՊարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվելԱդրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվելԴատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». ԶատուլինԿիրանցում հոսանքը վերականգնվել է. համայնքապետ 2018-ից սկսած քանի անձ պիտի կալանավորված լիներ լրագրողի նկատմամբ բռնության և մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համարՇտապ. ինչպես են ծեծում ու բերման ենթարկում Կիրանցի բնակիչներին «Բայեր»-«Ռոմա» և այլն․ Եվրալիգայի և Եվրոպայի կոնֆերանցիայի կիսաեզրափակիչ հանդիպումները Հայտնի է 13-ամյա աղջնակի մահվան հանգամանքներըՎազգեն Սարգսյանի նկատմամբ ատելության խոսք տարածողներից մեկը հենց Նիկոլ Փաշինյանն էր․ Սաթիկ Սեյրանյան Կիրանցն ամբողջությամբ հոսանքազրկված էԱսպրամ Կրպեյանը Կիրանցից ներկայացնում է (տեսանյութ)Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը Կիրանցիների տները, որոնք Փաշինյանը նվիրում է ԱլիեւինՀոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» Հայաստանին Նա միակ ղեկավարն է, որ կարծում է, թե բանակը չպետք է պաշտպանի երկիրը․ քաղաքագետ Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել էՁյուն է տեղացել Նովոսիբիրսկի և Տոմսկի մի քանի գյուղերում (տեսանյութ)Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել1 մարդ զոհվել է, 33-ը ստացել տարբեր վնասվածքներ․ ՀՀ ոստիկանություն
Ամենադիտված