Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խորհրդարանական ընդդիմություն, կյանքում առաջին և վերջին անգամ ձեզ եմ դիմում մանդատները դնելու կոչով. Վարուժան Բաբաջանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վարուժան Բաբաջանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Ժամ առաջ` արտահերթ ընտրություններ

Սա ոսկեպարցիների կամ բերքաբերցիների հարցը չէ։ Ոչ էլ Կիրանցի բնակիչների։ Թաքուն, հարյուրավոր թիկնապահներով, հեռախոսներ հավաքելով, մի քանի գյուղացու հետ անհավասար պայմաններում շուստրի ճոռոմախոսությունից հետո որոշել` սա վերադարձնում ենք, սա կիսվում ենք, սա մերն է, սա մերը չէ. ո՞վ է քեզ թույլ տվել։ 

Նույնիսկ եթե այդ գյուղերի բնակիչները քեզ միաձայն համաձայնություն տային, դա ի՞նչ հիմք է համապետական այս լրջագույն խնդիրը լուծելու համար։ Մեղրեցին Նոյեմբերյանում զինվորական հենակետ չի՞ պահում, կամ նոյեմբերյանցին` Վարդենիսում։ Էդ ի՞նչ հակապետական տհասություն ա` սահմանի հարցերը գնալ, գյուղացու հետ քննարկել։ Գյուղացին էդքանը տարանջատելու հատկություն ունենար` դուք ի՞նչ էիք անում իշխանության ղեկին։

Ու ո՞վ ա քեզ խաբել, որ դու մեզանից խելոք ես, ու մեզանից լավ ես կարողանում ռիսկերը գնահատել։ Ո՞վ ա քեզ խաբել, որ առանց գործընթացը լեգիտիմացնելու դու կարող ես որոշել` ինչ վերադարձնել, ինչի դիմաց։ Դու ով ես, որ իմ, չարենցավանցու, գորիսեցու փոխարեն, երկու գյուղում անկապ ժողով անելով, որոշումներ կայացնես։ Եթե այս պրոցեսը դարձել ա քո քաղաքական հավատամքը, օքեյ, գնա քաղաքական լուծման։ Ցրեք խորհրդարանը, գնացեք ընտրությունների հենց այդ օրակարգով։

Բոլորը, բացառապես բոլորը իրավունք ունեն մասնակցելու մեր պետության ապագայի, այս ցավոտ անդամահատումների որոշումների կայացմանը։ Ու դուք ոչ մեկից խելոք չեք, որ հետպատերազմյան սթրեսից հետո լոպազ լոզունգներով վերարտադրվելուց հետո նման որոշումներ կայացնեք, տարփողելով, թե բա մենք ձեզ խաբեցինք, քանի որ աշխարհաքաղաքական իրավիճակ է փոխվել... 

Այդ ժամանակահատվածում միայն թերուս, բացարձակապես պետության կառավարման ունակությունից զուրկ թափառախումբը չէր կարող հաշվարկել առկա իրողությունները։ Դա ուղիղ խաբեություն էր, առանց այլևայլության։

Խորհրդարանական ընդդիմություն, կյանքում առաջին և վերջին անգամ ձեզ եմ դիմում մանդատները դնելու կոչով։ 

Դուք չեք կարող նրանցից լաչառ և պնդերես լինել, ու երկրի անդամահատման այս խայտառակ գործընթացում դուք դառնալու եք թիրախ` խորհրդարանում գործընթացի քննարկումը հիստերիկ շոուի վերածելու, լկտի ստերի ու խայտառակ մանիպուլիացիաների տարափի տակ իրական քննարկումները թաքցնելու նպատակով։ Դուք կամա թե ակամա դառնալու եք այս խայտառակ պրոցեսների լեգիտիմացման գործում թնդանոթի միս։ 

Ձեզ վրա խայտառակ լուտանքներ են թափելու ձեր հարցապնդումների ժամանակ, քննարկումը լինելու է բացառապես ձեզ վրա լկտի թուքումուր շաղ տալու տեսքով։
Հենց հիմա վայր դրեք մանդատները, դիմեք միջազգային կառույցներին` պահանջելով միակուսակցական խորհրդարանը պառլամենտական երկրում ճանաչել իշխանության ֆունկցիաներ իրականացնելու համար ոչ լեգիտիմ մարմին...

Որպեսզի երկիրը խուսափի քաոսից ու հակապետական պոռթկումներից` արտահերթ ընտրություններ... 

Ժամ առաջ...

 

Ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել նոր բնակավայրԹուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ BloombergՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և հանրապետության այլ մարզերում տեղի ունեցող բnղոքի ակցիաներով և հավաքներովՊետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ ՓաշինյանԱդրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների միջև վերջին պայմանավորվածություններն առաջընթաց են խաղաղության օրակարգի շրջանակներում․ Բայրամով«Ակնկալելով գնահատական՝ քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ազատությունից զրկելու պատճառների մասինԱնհասկանալի է ձեր հանդուրժողականությունը երկրում օրենքի, ժողովրդավարության և մարդու իրավունքների ակնհայտ խախտումների, քաղաքական կոռուպցիայի նկատմամբ․ Նամակ ԵՄ պատվիրակությանը և դեսպանատներինՊՆ-ն՝ ապրիլի 12-ին վթարից տnւժած զինծառայողների առողջական վիճակի մասինՄիրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկել են տարածաշրջանային հարցերՆույնիսկ եթե կիրանցիները չունենային սեփականության իրավունք, նրանք օգտագործել են այդ տները, ուստի պետությունը պարտավոր է կրել սրա հետևանքները․ ՄԻՊ-ը՝ կիրանիների տների մասինՈստիկաններին զգուշացնում ենք, որ սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցեն, չդառնան հանցակից և հանցագործ. ՉալաբյանՊարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվելԱդրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվելԴատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». ԶատուլինԿիրանցում հոսանքը վերականգնվել է. համայնքապետ 2018-ից սկսած քանի անձ պիտի կալանավորված լիներ լրագրողի նկատմամբ բռնության և մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համարՇտապ. ինչպես են ծեծում ու բերման ենթարկում Կիրանցի բնակիչներին «Բայեր»-«Ռոմա» և այլն․ Եվրալիգայի և Եվրոպայի կոնֆերանցիայի կիսաեզրափակիչ հանդիպումները Հայտնի է 13-ամյա աղջնակի մահվան հանգամանքներըՎազգեն Սարգսյանի նկատմամբ ատելության խոսք տարածողներից մեկը հենց Նիկոլ Փաշինյանն էր․ Սաթիկ Սեյրանյան Կիրանցն ամբողջությամբ հոսանքազրկված էԱսպրամ Կրպեյանը Կիրանցից ներկայացնում է (տեսանյութ)Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը Կիրանցիների տները, որոնք Փաշինյանը նվիրում է ԱլիեւինՀոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» Հայաստանին Նա միակ ղեկավարն է, որ կարծում է, թե բանակը չպետք է պաշտպանի երկիրը․ քաղաքագետ Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել էՁյուն է տեղացել Նովոսիբիրսկի և Տոմսկի մի քանի գյուղերում (տեսանյութ)Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել1 մարդ զոհվել է, 33-ը ստացել տարբեր վնասվածքներ․ ՀՀ ոստիկանությունՓաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Նոր ու կարևոր փոփոխություններ մանկապարտեզներում Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող քաղաքացիներինԿիրանցը դատարկվումա (տեսանյութ)ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Հայաստանում ցուցարարների նկատմամբ «բռնության աստիճանի» մասին. ԶատուլինՓաշինյանն անցավ գործի Ինչի՞ վրա են խաղադրույք կատարել Բաքուն և Երևանը«Ավանգարդ» համալիրի հարևանությամբ սպանություն է եղել․ 35-ամյա անգիտակից տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցԴատավոր Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից Հարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ Արևմուտքի համար․ «Փաստ»Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ ՍրբազանՀՀ-ում ոստիկանության գվարդիա ստեղծելու նախագիծը հավանության արժանացավ ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայիցԱնցյալում ձեզնից ոմանք եղել են հին արժեքների կրողներից, շատ շատերը ոչինչ են եղել, իսկ այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Սեյրան Օհանյանը՝ իշխանություններինՆա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ»Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Կարևոր լուր՝ վարորդների համարԿիրանցի բնակչին մեղադրանք է ներկայացվել«Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»
Ամենադիտված