ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ստավրոպոլի երկրամասում կործանված ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը մահացել է. այս մասին հայտնել է նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ օդատիեզերական ուժերի Տու-22Մ3 կործանիչն ընկել է Ստավրոպոլի երկրամասում՝ մարտական առաջադրանքը կատարելուց հետո: Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ ինքնաթիռն ընկել է դաշտում: Oդաչուներն ինքնանետվել են: Նրանք այժմ հոսպիտալացված են:

Քանի որ օդանավն ընկել է ամայի վայրում, ավերածություններ չեն գրանցվել:

Տեսանյութն ու լուսանկարները կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular