Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վիրավորում ստացած Հայասերի վիճակը անհույս էր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Առաջին ազատամարտում հայրս զոհվեց, մեկ ամիս անց մայրս լույս աշխարհ բերեց եղբորս ու առանց երկմտելու նրան հորս անունով կոչեց՝ Հայասեր։ Երազելով, որ նույն ճակատագրին չարժանանա։ Եղբայրս միաժամանակ իմ մանկության ընկերն էր, այնքան էինք կապված միմյանց հետ, որ զգում էինք մեկս մյուսի տրամադրությունը՝ անկախ տարածությունից։ Ամենազավեշտալին մեր «հանցավոր» մանկությունն էր, լի բազմաթիվ արկածներով»,- MediaHub-ին պատմում է Սյուզաննա Բադալյանը։

Քույր ու եղբայր իրենց մանկության ու պատանեկության խենթություններով լցրել են մոր՝ Ռուզաննայի կյանքը, որ միայնակ, դժվարությամբ մեծացրել է զավակներին։

«Մեծանալով հասկացանք, որ Հայասերին Աստված օժտել է յուրահատուկ տաղանդով՝ նկարում է, փայտից, գիպսից ու կավից հետաքրքիր քանդակներ է ստանում։ Ես էլ եմ նկարում, բայց ինքը նաև քանդակում է ու մատների արանքով չի նայել, արհեստի այդ ճյուղը զարգացրել է։ Հետագայում Ճարտարի ու հարևան գյուղերի դպրոցներում դասավանդում էր, միաժամանակ ծառայում պաշտպանության բանակում»,- պատմում է քույրը։

Հայասերը հայրենիքի հանդեպ իր պատասխանատվությունն արտահայտում էր հայրենի սահմանները պահելով։ 7 ամիս առաջ այս օրը պատերազմ էր, ինքն էլ որպես հետախույզ՝ «Կոհակ»-ի բարձունքում։ Ադրբեջանը կեսօրին պատերազմ սկսեց Արցախի դեմ ու դիրքային մարտերը կարճ ժամանակում տեղափոխեց թիկունք, բնակավայրեր։ 

«Ես ամուսնացել ու ապրում էի Ասկերանում, րոպե առ րոպե պատերազմն ավելի էր թեժանում, դիրքերն Ասկերանից հեռու չէին, մենք հասկանում էինք, որ պատերազմը մեր օգտին չի ընթանում։ Դրան զուգահեռ եղբորս ու մորս հետ կապ հաստատել չէի կարողանում, չէր ստացվում։ Ապրումներս, զգացողություններս ինձ չդավաճանեցին, եղբայրս, փաստորեն ծանր վիրավորում էր ստացել»։

Սյուզաննայի խոսքով՝ Հայասերի ապրելու վիճակն անհույս էր։ Դիրքերում նա գլխուղեղի հրազենային վիրավորւմ էր ստացել։ Ընկերներին հաջողվել է նրան տեղափոխել հիվանդանոց։ Բժշկական միջամտություն ստանալուց հետո բժիշկները նույն օրը նրան Մարտունուց տեղափոխել են Ստեփանակերտ։ 

«Ես սեպտեմբերի 20-ին եմ իմացել կատարվածի մասին։ Արամի հետ շտապեցինք Ստեփանակերտ։ Հայասերը կոմայի մեջ էր, անգիտակից։ Սիրտս կտոր-կտոր եղավ այդ տեսարանից։  Միայն ինձ հույս էի տալիս, որ գոնե շնչում է։ Բժիշկներն ասում էին՝ «վիրավորւմը գլխի շրջանում է, բարդ է, բայց մենք ամեն հնարավորն արել ենք․․․»։ Ապրելու հույս չէին տալիս։ Ես մտքիս մեջ աղոթում ու խոսակցության մեջ էի մտնում հորս հետ, աղաչելով, որ «հանկարծ չթողնես, Հայասերը գա քեզ մոտ, հետ կուղարկես»»։

Հայասեր Հայրապետյանին ու ծանր վիրավորում ստացած մյուս զինվորականներին սեպտեմբերի 23-ին Կարմիր խաչի առաքելությունը տեղափոխել է Երևան։ Եվս մեկ շաբաթ նա անգիտակից վիճակում գտնվել  է «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ 

«Չնայած այն բանին, որ անգամ մասնագետները չէին երաշխավորում, թե ինչ կլինի հետո, հոգու խորքում ես զգում էի, որ կապրի։ Այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ մարդու սիրտը կանգնում էր անորոշությունից։ Մի կողմից Հայասերի ապրել-չապրելու հարցն էր տանջում, մյուս կողմից՝ նրա ընտանիքի, 2 բալիկների ու մորս ապրումները, որոնց հետ օրեր շարունակ չէի կարողանում կապնվել։ Ես միայն աղոթում էի, որ ճակատագրի կրկնություն չլինի, որ եղբորս տղաները մեզ պես անհայր չմեծանան»,- ասում է մեր զրուցակիցը։

Սյուզաննայի հետ կապ հաստատելու ու Հայասերի առողջական վիճակից տեղեկություն ստանալու նպատակով, տիկին Ռուզաննան մի քանի սար է բարձրացել, խոսել, իմացել, որ դստեր ընտանիքն էլ ողջ է, իսկ որդին՝ արդեն Երևանում։

«Հասկանալով մորս զգացողությունները՝ նրան չէի ասում, որ կոմայի մեջ է, սիրտը չէր դիմանա։ Ասացի, որ լավ է, առաջ է գնում։ Բժիշկներին հաջողվում է դանդաղ քայլերով Հայասերին ոտքի կանգնեցնել։ Էրեբունի կենտրոնում նա սկսում է խոսել, շարժել ձեռքն ու ոտքը, որից հետո տեղափոխվել է Զինվորի տուն և արդեն քայլում է։ Եվ այս առաջընթացը ոչ միայն Աստծո հրաշք ենք համարում, այլ նաև Արցախի ու Հայաստանի բժիշկների ճիշտ աշխատանքի, նրա կնոջ` Անիի տարած անքուն գիշերների արդյունք։ Բժիշկների հետ հավասար Անին էլ շատ է չարչարվել»,- ասաց նա։

Սյուզաննայի մղձավանջն այսքանով չի ավարտվել։ Մարտունու շրջանը մեկշաբաթյա պաշարումից հետո տարհանվում է, նրանց հետ նաև մեր զրուցակցի մայրն ու եղբոր ընտանիքը։

«Սեպտեմբերի 25-ին ամուսինս ու մեր հարազատները գնացել էին վառելիքի հետևից։ Հայկազովի պահեստի պայթյունի ժամանակ այրվածքներ ու տարբեր աստիճանի վիրավորում է ստացել նաև Արամը, իսկ նրա մորաքրոջ ամուսինը մահացել է, եղբոր տղան՝ փրկվել։ Արամին ևս ուղղաթիռով տեղափոխել են Երևան, իմ 3 տղաների պատասխանատվությունը մնացել է ինձ վրա։ Սկեսուրս ինձ էր ուժ տալիս, ես՝ իրեն։ Մղձավանջ էր, որ թվում էր չի ավարտվի։ Մեր ընտանիքը միավորվեց սեպտեմբերի վերջին ու Հայաստան տեղափոխվելուց հետո երկար ժամանակ գտնվում էինք հիվանդանոցներում»։ 

Ընտանիքն Արցախից Հայաստան է տեղափոխել միայն Հայասերի  քանդակների ու նկարների մի քանի նմուշ, որ տունը հիշեցնող միակ վկաներն են։ Գաղթից հետո Սյուզաննայի երազանքները փոխվել են։ Հայասերը, որ հիմա ձախ ձեռքով է ստեղծագործում, ուզում է՝ եղբայրը օր առաջ ոտքի կանգնի, որ միասին վրձնի հարվածներով ու քանդակներով հայրենի տունը նկարեն։

 

«Ես էլ ունեմ նկարելու շնորհ։ Մենք մանկուց երազել ենք ունենալ մեր առաջին ստուդիան, որը գուցե իրական կդառնա այստեղ, միայն թե Հայասերն ամբողջությամբ ապաքինվի»,- հավելեց Սյուզաննա Բադալյանը։

Հունան Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Первый звонок для Мгера Григоряна«Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Беззубое поведение США по отношению к Азербайджану еще больше обостряет аппетит АлиеваОпасения Никола Пашиняна больше невозможно скрытьВ Симферополе откроется выставка «Традиционные мотивы крымских армян» Армянские спортсмены завоевали 16 медалей на чемпионате Европы по грэпплингу «От линий к слову»: в Центре восточной литературы в Москве представлены работы художника Тиграна СарапянаВ результате делимитации 2 жилых дома села Киранц останутся на территории Азербайджана – СМИПолицейские перекрыли также улицу Мелик-Адамяна Алма-Атинская декларация на самом деле в пользу Азербайджана, а действующий режим направляет этот документ против нас и выполняет все требования турецко-азербайджанского тандема։ Аршак КарапетянПолиция перед зданием правительства проводит жесткие задержанияЗавтра скажут, что не должны называть себя армянами, остался один шаг: А. КарапетянРоссия ужесточает риторикуСНБ и прокуратура ждутПашиняну ожидало тяжелое испытание в ДанииХристианская вера является одной из важнейших основ армянской государственности. Аршак КарапетянАрмения встала на путь диктатуры: Аршак КарапетянВ поисках козла отпущенияПочему режим нервничает?Прозрачный намек Путина: новые отношения с соседямиПолиции было приказано жестко реагировать на протестующихСамбисты Армении на чемпионате Европы завоевали 18 медалей Пашинян отбыл в Данию Следуя примеру Apple, Samsung отказалась от создания беспилотных автомобилей Теперь тоже потребовал «реки крови»? «Паст»Мэр Еревана принял представителей Всемирного банка «Айакве» представит в прокуратуру сообщение о преступлении, связанное с «демаркацией» Тавушской границы: «Паст»Генсек ООН призвал расследовать смерть сотрудника организации в Рафахе Эти люди не понимают, что такое Родина: Аршак КарапетянСовместная работа по сохранению духовного и культурного наследия Арцаха «Трибунал Армянской национальной гордости» станет механизмом прецедентного права для стран мира: Аршак КарапетянБаграт Србазан вошел в здание Союза журналистов Армении Хачик Асрян предлагает кандидатуру Аршака Карапетяна։ «Паст»Сборная Армении завоевала 12 медалей на чемпионате Европы по ушуВардан Восканян: Площадь, заполненная десятками тысяч людей Священной борьбы, сломала стереотипыЗавтра к забастовке присоединятся и встретятся со студентами иранист Вардан Восканян и тюрколог Варужан ГегамянШойгу назначен секретарем Совета Безопасности РФГраждане, присоединившиеся к движению во имя Родины, перекрыли межгосударственную дорогу Армения-Грузия на участке БаграташенаПашинян освободил от должности председателя Комитета по туризмуАлен Симонян: «Армения привержена мирной повестке дня»Пашиняна обвиняют в распространении тезисов, отрицающих Геноцид армянЛидер движения «Всеармянский фронт» представляет атмосферу, царящую в силовых структурахПутин укрепляет свои позиции: Шойгу лишили должности министраКто должен стать следующим Премьер-Министром Армении? «Факт». Финансирование Армении за полгода на сумму в 100 миллионов долларовИменно в результате этого движения процесс выдачи каким-то образом был приостановлен: СогомонянЗакон только для граждан? Аршак КарапетянУже в следующем квартале лидер крупных налогоплательщиков снова изменится: «Паст»Самбист Маис Нерсисян стал чемпионом Европы Мирзоян на встрече с Байрамовым предложил не ограничиваться подписанием мирного договора, а разблокировать коммуникации
Самое популярное