Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1982թ. Անգլիայի թագուհին Կանադան հայտարարել է լրիվ անկախ երկիր. պատմության այս օրը (17 ապրիլ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ Հեմոֆիլիայի  համաշխարհային օր, Ամերիկյան Սամոա՝ Դրոշի օր, Գաբոն՝ Կանանց օր, Ճապոնիա՝ Երեխաների պաշտպանության օր, Սիրիա՝ Անկախության օր

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1877–ռուս թուրքական 11-րդ պատերազմի կովկասյան ճակատում ռուսական զորքերը առանց կռվի գրավել են Բայազետը:

1915-ծնվել է հայ նկարչուհի Ռեգինա Ղազարյանը։

1922 – Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը Բեռլինում սպանել են Տրապիզոնի նահանգի նախկին նահանգապետ Ջեմալ Ազմիին (ով հրամայել էր Տրապիզոնում 15000 հայ երեխաների ծովում խեղդել) և «Թեշքիլաթն մահսուսե» կազմակերպության հիմնադիր Բեհաեդդին Շաքիրին:

1932-ծնվել է հայ քաղաքական և պետական գործիչ Կարեն Սերոբի Դեմիրճյանը։

1968-ԽՍՀՄ-ում առաջին անգամ եթեր է հեռարձակվել «Կենդանիների աշխարհում»  հաղորդումը , որի առաջին վարողը եղել է Ալեքսանդր Զգուրիդին։

1975-վախճանվել է արձակագիր Վիգեն Խեչումյանը։

2006-Իրաքում գրոհայինների կողմից շուրջ 130 օր պատանդ պահված կիպրոսահայ Կարապետ Ջեքերջյանը վերադարձել է Նիկոսիա:

2008-Մեկնարկում է «Ազգային պատկերասրահ» միջազգային չորրորդ փառատոնը:

2009-Բագրատաշենի շուկայի փակումից երկու տարի հետո կրկին փորձ է արվել հայ-վրացական սահմանում վերականգնել առևտուրը և նման տիպի շուկա է բացվել: 

2014-պետական ծառայողներին տրամադրվող սոցփաթեթների առողջապահության մասը ապահովագրական ընկերություններից փոխանցվել է Առողջապահության նախարարությանը:

2015-«Նաիրիտ» գործարանի աշխատողների խումբը հանդիպել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Հանդիպումից հետո նրանք լրագրողներին փոխանցել են, որ քննարկվել են և՛ աշխատավարձերի, և՛ գործարանի վերագործարկման հարցերը, սակայն հանդիպման արդյունքից դժգոհել են նշելով, որ ակնկալում էին ոչ թե մեկ այլ մի քանի ամիսների վարձատրություն։

2017-Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ են սկսվել, որոնք անց են կացվել  բարդ ռելիեֆային պայմաններում մարտ մղելու սցենարով:

2018-Ոստիկանական ուժերի լիակատար շրջափակման պայմաններում Ազգային ժողովը վարչապետ է ընտրել Սերժ Սարգսյանին: Սերժ Սարգսյանի իշխանավարման ժամկետի երկարաձգման դեմ պայքարի դուրս եկած «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը  հայտարարել է, որ մեկնարկում է ժողովրդական ոչ-բռնի թավշյա հեղափոխությունը:

2019-«Ինչո՞ւ եք հագել Սերժ Սարգսյանի կոստյումը, դա պատիվ չի բերում,- նման խոսքերով  Մարուքյանը Ազգային ժողովի ամբիոնից դիմել է  կառավարությանը,– Դա Սերժ Սարգսյանի կոստյումն է, կոստյումից երկու կոճակ եք հանել, գիտեք թե բան եք փոխել»։

2022-ընդդիմադիր խորհրդարանական դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը հանուն Արցախի բողոքի ակցիա է սկսել Ազատության հրապարակում:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1492- Քրիստոֆոր Կոլոմբոսը պայմանագիր է կնքել Իսպանիայի հետ առ այն, որ պարտավորվում է հայտնագործել նոր ուղի դեպի Հնդկաստան։

1607-21-ամյա Արման Ժան Դյու Պլեսսի Դե Ռիշելյեն՝ Ֆրանսիայի ապագա հզոր կարդինալը,  ձեռնադրվել է եպիսկոպոս։

1722- Ռուսաստանում Պետրոս 1-ինը 50 ռուբլու չափով հարկ է դրել մորուք պահելու համար։

1745-ծնվել է ռուս պեյզաժիստ-բնանկարիչ Սեմյոն Շեդրինը։

1790-վախճանվել է ամերիկացի լուսավորող, գիտնական և քաղաքական գործիչ Բենջամին Ֆրանկլինը։

1837-վախճանվել է ամերիկացի ֆինանսիստ, արդյունաբերող, «Ջեներալ էլեկտրիկս» ընկերության հիմնադիր Ջոն Պիրպոնտ Մորգանը։

1839- Կենտրոնական Ամերիկայի հանրապետությունների ֆեդերացիայի փլուզումից հետո առաջացել է Գվատեմալա պետությունը։

1856-Կանադայի մայրաքաղաք է դարձել Քվեբեկ քաղաքը։

1875-Հնդկաստանում բրիտանական զորքերի գնդապետ Նեվիլլ Չեմբերլենը մտածել և ստեղծել է «Սնուկեր» բիլիարդային խաղը։

1891-ռուսական ցար Ալեքսանդր Երրորդը հրապարակել է հրաման Տրանսսիբի՝ Մեծ սիբիրյան ճանապարհի,  կառուցման մասին։

1919-ֆրանսիայում սահմանվել է 8 ժամյա աշխատանքային օր։

1946-ֆրանսիան ճանաչել է Սիրիայի անկախությունը։

1968-ծնվել է Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի, էստրադային երգչուհի Վալերիան։

1975-Կամբոջայում ընթացող քաղաքացիական պատերազմում Կարմիր կխմերներին հաջողվել է գրավել երկրի մայրաքաղաք Պնոմպենը։

1980-Հարավային Ռոդեզիան վերանվանվել է Մոզամբիկ։

1982-Անգլիայի թագուհի Ելիզավետա 2-րդը Կանադան հայտարարել է լրիվ  անկախ երկիր և ճանաչել է Կանադայի նոր սահմանադրությունը։

2011-«NVO» հեռուստաընկերությունը ցուցադրել է «Գահերի խաղը» հեռուստասերիալի առաջին սերիան։

2014-վախճանվել է կոլումբիացի գրող, նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսը։

2022 —Հարավային Աֆրիկայում տեղի է ունեցել ուժեղ ջրհեղեղ, զոհվել է մոտ 400 մարդ:

Կ․ Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Пашинян обеспокоен предстоящим митингомДля администрации действовать в тайне от общественности превратили в заветную ценностьАдминистрация разозлилась от слова «просьба»Имеем дело с марионеточным правительством, управляемым иностранцами, целью которого является идентичность армянского народа: Аршак КарапетянПервый звонок для Мгера Григоряна«Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Беззубое поведение США по отношению к Азербайджану еще больше обостряет аппетит АлиеваОпасения Никола Пашиняна больше невозможно скрытьВ Симферополе откроется выставка «Традиционные мотивы крымских армян» Армянские спортсмены завоевали 16 медалей на чемпионате Европы по грэпплингу «От линий к слову»: в Центре восточной литературы в Москве представлены работы художника Тиграна СарапянаВ результате делимитации 2 жилых дома села Киранц останутся на территории Азербайджана – СМИПолицейские перекрыли также улицу Мелик-Адамяна Алма-Атинская декларация на самом деле в пользу Азербайджана, а действующий режим направляет этот документ против нас и выполняет все требования турецко-азербайджанского тандема։ Аршак КарапетянПолиция перед зданием правительства проводит жесткие задержанияЗавтра скажут, что не должны называть себя армянами, остался один шаг: А. КарапетянРоссия ужесточает риторикуСНБ и прокуратура ждутПашиняну ожидало тяжелое испытание в ДанииХристианская вера является одной из важнейших основ армянской государственности. Аршак КарапетянАрмения встала на путь диктатуры: Аршак КарапетянВ поисках козла отпущенияПочему режим нервничает?Прозрачный намек Путина: новые отношения с соседямиПолиции было приказано жестко реагировать на протестующихСамбисты Армении на чемпионате Европы завоевали 18 медалей Пашинян отбыл в Данию Следуя примеру Apple, Samsung отказалась от создания беспилотных автомобилей Теперь тоже потребовал «реки крови»? «Паст»Мэр Еревана принял представителей Всемирного банка «Айакве» представит в прокуратуру сообщение о преступлении, связанное с «демаркацией» Тавушской границы: «Паст»Генсек ООН призвал расследовать смерть сотрудника организации в Рафахе Эти люди не понимают, что такое Родина: Аршак КарапетянСовместная работа по сохранению духовного и культурного наследия Арцаха «Трибунал Армянской национальной гордости» станет механизмом прецедентного права для стран мира: Аршак КарапетянБаграт Србазан вошел в здание Союза журналистов Армении Хачик Асрян предлагает кандидатуру Аршака Карапетяна։ «Паст»Сборная Армении завоевала 12 медалей на чемпионате Европы по ушуВардан Восканян: Площадь, заполненная десятками тысяч людей Священной борьбы, сломала стереотипыЗавтра к забастовке присоединятся и встретятся со студентами иранист Вардан Восканян и тюрколог Варужан ГегамянШойгу назначен секретарем Совета Безопасности РФГраждане, присоединившиеся к движению во имя Родины, перекрыли межгосударственную дорогу Армения-Грузия на участке БаграташенаПашинян освободил от должности председателя Комитета по туризмуАлен Симонян: «Армения привержена мирной повестке дня»Пашиняна обвиняют в распространении тезисов, отрицающих Геноцид армянЛидер движения «Всеармянский фронт» представляет атмосферу, царящую в силовых структурахПутин укрепляет свои позиции: Шойгу лишили должности министраКто должен стать следующим Премьер-Министром Армении? «Факт». Финансирование Армении за полгода на сумму в 100 миллионов долларовИменно в результате этого движения процесс выдачи каким-то образом был приостановлен: Согомонян
Самое популярное