Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարմինը հասկանում է, երբ մահը մոտ է. ամեն ինչ սկսվում է այսպես…

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ոչ ոք չգիտի՝ երբ և ինչպես կմահանա: Սակայն աշխարհում կան մարդիկ, ովքեր գիտեն այդ ժամկետը: Դա իմանալ օգնում է ինտուիցիան:

– Կինս, ով ընդամենը 20 տարեկան էր, երեկոյան աշխատանքից գալով՝ ասաց.

«Ինչպես եմ հոգնել, գուցե մյուս աշխարհում հանգստանամ»,­ գրում է Գրիգորի Դորոնինը Սերգիև Պոսադից:­ Հաջորդ օրը մենք ավտովթարի ենթարկվեցինք: Կինս մահացավ, իսկ ես ողջ մնացի…

– Անցած ամառ ես ամուսնուս հետ գնացի քաղաքը, որտեղ ծնվել և մեծացել եմ՝ որոշ ժամանակ ծնողներիս հետ ապրելու,­ իր նամակում պատմում է Իննա Պ.­ն Սամարայից:­ Մի անգամ պատշգամբում կանգնած Վոլգայով բնապատկերին նայելիս նա հանկարծ ասաց. «Կհավատա՞ս, որ ես այստեղ կմեռնեմ»:

Картинки по запросу Մարմինը հասկանում է, երբ մահը մոտ է. ամեն ինչ սկսվում է այսպես…

Իհարկե, ես զարմացա այդ հարցից. ամուսինս լրիվ առաղոջ էր: Բայց մի քանի շաբաթ անց նա հանկարծամահ եղավ սրտի կաթվածից:

Այսպիսի օրինակները շատ են: Ամերիկացի բժիշկներ Ուիլյամ Գրինը, Ստեֆան Գոլդսթեսյնը և Ալեքս Մոսը, ուսումնասիրելով մահվան ֆենոմենը, հետազոտել են հանկարծակի մահացած մարդկանց հիվանդության հազարավոր պատմություններ: Նրանց տվյալները ցույց են տալիս, որ մարդկանց մեծ մասը կանխազգացել է իր մահը:

Ճիշտ է, նրանց կանխատեսումն արտահայտվել է ոչ թե մարգարեական արտահայտություններով կամ ժամանակից շուտ թաղմանը պատրաստվելով, այլ հոգեբանական վիճակով և հաճախ իրենց գործերը կարգի բերելու ձգտումով: Պարզվում է՝ շատ մարդիկ մահից ոչ շատ առաջ ընկճախտ են ապրում, որը կարող է տևել 1 շաբաթից մինչև կես տարի:Картинки по запросу Մարմինը հասկանում է, երբ մահը մոտ է. ամեն ինչ սկսվում է այսպես…

Բժիշկները ենթադրում են, որ այդ տարօրինակ մելամաղձությունն առաջացնում են հորմոնալ փոփոխություններն օրգանիզմում: Իսկ կարծես առանց պատճառի հուսահատության հոգեբանական գործառույթը կենտրոնական նյարդային համակարգը անխուսափելի մահվանը պատրաստվելն է:

Այս վարկածը համախատասխանում է շատ հետազոտողների կողմից պաշտպանվող կարծիքին, որ մահը պարզապես գիտակցության անցումն է այլ կենսաձևի՝ գոյության էներգետիկ պլանի:

Այլապես ինչի՞ համար է օրգանիզմին պետք այդպիսի «հոգեբանական պատրաստությունը»:Картинки по запросу Մարմինը հասկանում է, երբ մահը մոտ է. ամեն ինչ սկսվում է այսպես…

Ոչ պարզապես իմանալու համար, որ շուտով ամեն ինչ ընմիշտ կվերջանա:

Ի՞նչ է մահը կանխազգալու մարդկանց տարօրինակ ունակությունը: Այս հարցին պատասխանում է «Մեռյալների տիբեթյան գիրքը»: Արևելյան հավատալիքների համաձայն՝ մարդը էակ է, որը բաղկացած է երկու տեսակի նյութից՝ հաստ և բարակ: Հաստ մատերիան ձևավորում է մարդու ֆիզիկական մարմինը: Բարակը ձևավորում է նրա հոգևոր բնույթը, մասնավորապես՝ անզեն աչքով անտեսանելի բարակ մարմինը՝ հոգու յուրատեսակ թաղանթ:

Իսկ մահը ոչ այլ ինչ է, քան բարակ մարմնի անջատում ֆիզիկական մարմնից: Բարակ մարմինն ունի իր աուրան, որը կարող են պայծառատեսները տեսնել: Այդ աուրայի ճառագայթումն է հնարավորություն տալիս պարզել մարդու առողջական վիճակը: Աուրոախոտորոշումը վաղուց կիրառվում է էքստրասենս բժշկության մեջ: Աստղային տեսողություն ունեցող մարդիկ կարող են աուրայով կանխագուշակել մարդու մահը: Բայց ինչո՞ւ է մարդուն տրվում այդ սարսափելի կանխազգացումը: Արդյոք բնությունը որևէ իմաստ դրե՞լ է այդ ազդանշանի մեջ:

Այդ հարցում մի հետաքրքիր հիպոթեզ կա: Գիտնականներին վաղուց հայտնի է լաբորատոր ուսումնասիրությունների արդյունքում պարզված փաստ՝ մահից առաջ կենդանի օրգանիզմի բջիջները հանկարծակի ռադիոակտիվ ճառագայթոներ են արձակում:

Լեհ ֆիզիկոս Յանուշ Սլավինսկու ենթադրությամբ՝ ալիքների այդ հոսքը, իր բնույթով բավական հզոր լինելով, կարող է իր մեջ մահացող էակի մասին տեղեկություն պատկերել, այդ թվում՝ պահել գիտակցության և հիշողության մասնիկները: Բայց արդյոք սա՞ է մահացող բջիջների վերջին ազդանշանի գլխավոր նշանակությունը:

Մահից հետո կյանքի շարունակության մասին խոսում են բոլոր հոգևոր ուսմունքները: Մահից առաջ անհետացող աուրան, ինչպեսև տիեզերական նյութի ցանկացած տեսակ, անհետ չի լուծվում տարածությունում: Մարդու էներգետիկ համալիրի (բարակ մարմին) հետ միասին այն ուրիշ աշխարհ է փոխադրում մահացող էակի մասին ողջ տեղեկությունը, այլ կերպ ասած՝ նրա գիտակցությունը:

Մահանում է միայն ֆիզիկական մարմինը, իսկ գիտակցությունը շարունակում է գոյություն ունենալ որպես էներգիայի խտացում: Կենսաբանական հյուսվածքի ռադիոակտիվ ճառագայթումը մահվան պահին, ըստ երևույթին, բարակ մարմնին եզրափակիչ զարկ է տալիս՝ անմահ հոգին ուղարկելով Տիեզերքի տիրույթ:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain­ը

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Армен Ашотян: Алиев хочет все и сразу, Никол дает по частям и поэтапно: Вот и все содержание «переговоров»«Я часто говорил вещи, которые многим не нравились, но я не умею притворяться»: Эдуард Шармазанов о консолидации политических силБаграт Србазан очень позитивно и многообещающе оценил сегодняшние встречи с политическими силами, военными и деятелями культурыКак бессмысленно повысить значимость Азербайджана?Архиепископ Баграт Галстанян собирает всех оппозиционеров в один котелГарник Даниелян: К сожалению, подтвердилась информация о том, что граница пройдет возле строящейся школы в КиранцеКто вы, господин или госпожа премьер-министр? Аршак КарапетянАдминистрация боится реагировать на антиармянские выступления ЛукашенкоВ «Гражданском договоре» запуганы: ищут мостыКто вы, заявите о своей вере, чтобы мы понимали, христиане вы или нет, скажите, вы господин или госпожа? Аршак КарапетянЗа что ведется борьба? «Паст»Отказавшись от церкви, Конституции, истории, кем мы становимся, на что похож глава государства, который хочет создать новый народ? Аршак КарапетянПытаются найти «альтернативы» и мобилизовать сателлитов: «Паст»Кто взял на себя «покровительство» за агрессивное поведение полиции? «Паст»Пашинян обеспокоен предстоящим митингомДля администрации действовать в тайне от общественности превратили в заветную ценностьАдминистрация разозлилась от слова «просьба»Имеем дело с марионеточным правительством, управляемым иностранцами, целью которого является идентичность армянского народа: Аршак КарапетянПервый звонок для Мгера Григоряна«Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Беззубое поведение США по отношению к Азербайджану еще больше обостряет аппетит АлиеваОпасения Никола Пашиняна больше невозможно скрытьВ Симферополе откроется выставка «Традиционные мотивы крымских армян» Армянские спортсмены завоевали 16 медалей на чемпионате Европы по грэпплингу «От линий к слову»: в Центре восточной литературы в Москве представлены работы художника Тиграна СарапянаВ результате делимитации 2 жилых дома села Киранц останутся на территории Азербайджана – СМИПолицейские перекрыли также улицу Мелик-Адамяна Алма-Атинская декларация на самом деле в пользу Азербайджана, а действующий режим направляет этот документ против нас и выполняет все требования турецко-азербайджанского тандема։ Аршак КарапетянПолиция перед зданием правительства проводит жесткие задержанияЗавтра скажут, что не должны называть себя армянами, остался один шаг: А. КарапетянРоссия ужесточает риторикуСНБ и прокуратура ждутПашиняну ожидало тяжелое испытание в ДанииХристианская вера является одной из важнейших основ армянской государственности. Аршак КарапетянАрмения встала на путь диктатуры: Аршак КарапетянВ поисках козла отпущенияПочему режим нервничает?Прозрачный намек Путина: новые отношения с соседямиПолиции было приказано жестко реагировать на протестующихСамбисты Армении на чемпионате Европы завоевали 18 медалей Пашинян отбыл в Данию Следуя примеру Apple, Samsung отказалась от создания беспилотных автомобилей Теперь тоже потребовал «реки крови»? «Паст»Мэр Еревана принял представителей Всемирного банка «Айакве» представит в прокуратуру сообщение о преступлении, связанное с «демаркацией» Тавушской границы: «Паст»Генсек ООН призвал расследовать смерть сотрудника организации в Рафахе Эти люди не понимают, что такое Родина: Аршак КарапетянСовместная работа по сохранению духовного и культурного наследия Арцаха «Трибунал Армянской национальной гордости» станет механизмом прецедентного права для стран мира: Аршак КарапетянБаграт Србазан вошел в здание Союза журналистов Армении
Самое популярное