ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չինաստանի խոսքը Ռուսաստանում կշիռ ունի. Շոլցը Սի Ծինփինին խնդրել է ազդել Մոսկվայի վրա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Չինաստան կատարած այցի ընթացքում երկրի ղեկավար Սի Ծինփինին խնդրել է ազդել Մոսկվայի վրա՝ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար, քանի որ Չինաստանի խոսքը կշիռ ունի Ռուսաստանի Դաշնությունում:

Կանցլերն այս մասին գրել է X-ում:

«Չինաստանի խոսքը Ռուսաստանում կշիռ ունի, ուստի ես խնդրել եմ նախագահ Սիին ազդել Ռուսաստանի վրա, որպեսզի Պուտինը վերջապես ավարտի իր խելագար արշավը, դուրս բերի իր զորքերը և ավարտի այս սարսափելի պատերազմը»,- գրել է Շոլցը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular