ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բժիշկների զորակոչը հայկական բանակում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գաղտնիք չէ, որ ՀՀ ԶՈՒ պահեստազորի առաջին խմբի սպայական կոչումով բժշկական կազմի զորակոչն անց է կացվում առանձին ընթացակարգով: Օրենքի համաձայն՝ ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմը համալրվում է մինչև 35 տարեկան բժիշկներին բանակ զորակոչելով:

Դրանից բացի, բժշկականի ուսանողները, ովքեր չեն ցանկանում որպես սպա զորակոչվել բանակ, կարող են հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարել կա՛մ 18 տարին լրանալուց հետո, կա՛մ արդինատուրան ավարտելուց հետո, որպես սովորական զինապարտներ:

ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Փաստի» հետ զրույցում ներկայացնելով բժիշկների զորակոչի կազմակերպման մանրամասները նշեց, որ արդինատուրան ավարտած և բժշկի մասնագիտություն ստացած զինապարտների համար գործող հատուկ ընթացակարգով բժիշկները, իրենց կամքով, որպես սպաներ զորակոչվում են բանակ՝ ըստ իրենց մասնագիտությունների:

«Նրանց համար անց է կացվում հատուկ զորակոչ և բժիշկ–սպաները տարբեր զորամասերում անցնում են ծառայության, որպես բուժկետերի բժիշկներ, բուժկետերի պետեր, հոսպիտալի բժիշկներ և այլն: Այն քաղաքացիները, ովքեր մեկնում են ծառայության 18 տարին լրանալուց հետո, ծառայությունն անց են կացնում կամ ինչպես մյուս ՀՀ քաղաքացիները, կամ որոշակի դասընթացներ անցնելուց հետո, կրկին որպես սովորական զինվոր, ծառայության են անցնում բուժկետերում՝ որպես բուժակներ»,– ասաց Ա. Հովհաննիսյանը:

Նա նաև նշեց, որ սպայի կոչումով բանակ զորակոչված բժիշկները ծառայության ընթացքում ստանում են նաև սպայական կազմի համար սահմանված աշխատավարձ, իսկ բուժակները նման գումար չեն ստանում, քանի որ նրանց ծառայությունը համարժեք է սովորական զինվորների ծառայությանը:

Խոսելով սպայի կոչումով բանակ զորակոչված բժիշկների մասնագիտական ունակությունները ստուգելու մասին, Ա. Հովհաննիսյանն ասաց, որ պաշտպանության գերատեսչության հատուկ ընթացակարգերով գիտելիքի ստուգումն իրականացվում է համապատասխան գերչատեսչությունների հետ համատեղ:

«Բանակում չկա մի մասնագիտություն, որի դեպքում նեղ մասնագիտական ունակությունները չստուգվեն: Ինչպես մնացած մասնագիտությունների, այնպես էլ բժիշկների դեպքում, մասնագիտական ունակությունները անպայման ստուգվում են, ապա նոր նրանց իրավունք է տրվում տվյալ մասնագիտացմամբ շարունակելու ծառայությունը»,– ասաց Ա. Հովհաննիսյանը:

ՊՆ մամուլի քարտուղարը նշեց նաև, որ անցած տարիների փորձը ցույց է տվել, որ բանակում ծառայող բժիշկները բավականին մեծ աշխատանք են իրականացնում, որը միշտ էլ շատ կարևոր է եղել բանակաշինության կայացման համար: Ի դեպ, Ա.Հովհաննիսյանի տեղեկացմամբ, բանակում ծառայության անցած բժիշկներից շատերը ցանկություն են հայտնում իրենց ծառայությունը շարունակել բանակում, ինչը նույնպես կարևոր է:

«Չեմ կարող ասել, թե բժիշկների քանի տոկոսն է շարունակում իր ծառայությունը բանակում, սակայն շատ–շատերը մնում և շարունակում են իրենց ծառայությունը»,– ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Ի դեպ, բժիշկների մեջ քիչ չեն նաև մինչև 35 տարին տարբեր պատճառներով տարկետման իրավունք ստացող բժիշկները, սակայն պարզվում է, որ այս հարցը նույնպես ուշադրության կենտրոնում է: Նրանց տարկետման հիմքերը վերանայվում են ամեն տարի և շատ դեպքերում վերանայման արդյունքում շատերը զորակոչվում են բանակ՝ որպես ֆելդշեր կամ որպես սպա՝ հայրենիքի առջև իրենց պարքը կատարելու:

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular