Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տիգրան Համասյանի համերգի դաշնամուրը կտեղափոխեն ուղղաթիռով․«Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի դաշնակահար, կոմպոզիտոր, ջազ երաժիշտ Տիգրան Համասյանը, ինչպես հայտնի է, ապրիլին Սյունիքի մարզում հանդես կգա անվճար համերգներով։ Առաջին համերգը կլինի Կապանի Խուստուփ լեռան լանջերին՝ ապրիլի 21-ին, Փսկու Խութ կոչվող բլրի վրա, երկրորդը՝ ապրիլի 22-ին՝ Շվանիձորի մշակույթի տանը։ «Մեր նախնիները սրբավայր Խուստուփ լեռան մոտ էին փնտրում իրենց արթնացումը։ Ապրիլի 21-ին մենք բարձրանալու ենք դեպի գերագույնը, գնանք դեպի Խուստուփ, որ զարթնենք թմբիրից ու այդ արթնացումը տարածենք ողջ Հայաստանով։ Հայացքդ մի՛ կտրիր Խուստուփից: Որքան հաճախ, որքան շատ նայես այդ սեգ ու սեւ ամպերով ծածկված սարին, այնքան շուտ կգա, կհասնի փրկությունդ»,-  իր համերգի մասին հայտնել է  Համասյանը:  
Մեզ պատմեցին, որ համերգի կազմակերպման աշխատանքներն այնքան էլ հարթ չեն ընթացել, մասնավորապես Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը նեղացել է, որ կազմակերպիչներն առաջինը ոչ թե իրեն, այլ Սյունիքի մարզպետին են դիմել, այդ պատճառով էլ հրաժարվել է խմբին տրամադրել բարձր չափանիշներին համապատասխանող Կապանի մշակութային տան դաշնամուրը, որ տեղափոխեն Խուստուփի լանջին։

Պատմում են, որ Փարսյանը պատճառաբանել է, թե դաշնամուրը լարից կընկնի, կվնասվի եւ այլն, ինչի պատճառով էլ կազմակերպիչները պայմանավորվել են «Կապանի երաժշտական փառատոն» ՀԿ-ի նախագահ Սեւակ Ավանեսյանի հետ, որի ջանքերով մոտ մեկ տարի է՝ համայնքի երաժշտական քոլեջն ունի աշխարհի լավագույն դաշնամուրներից մեկը, որ այն տրամադրեն Համասյանին։ Սակայն այդ դաշնամուրը չափերով մի քանի անգամ մեծ է, եւ տեղափոխությունը պետք է իրականացվի ուղղաթիռով՝ ի տարբերություն Կապանի մշակութային տան ավելի կոմպակտ դաշնամուրի։ Պատմում են, որ Փարսյանը չի աջակցել նաեւ բեմահարթակի տրամադրման հարցում։
Երեկ Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանի հետ կապ հաստատել չստացվեց, նա չպատասխանեց մեր զանգերին, փոխարենը համայնքապետի տեղակալ Գոռ Թադեւոսյանը հորդորեց բոլոր հարցերի մասին զրուցել համերգի կազմակերպիչների հետ՝ ասելով, որ բոլոր հարցերում իրենք աջակցել են։

Համերգի գլխավոր կազմակերպիչ Հայկ Բարսեղյանը՝ Լեւոն Բարսեղյանի որդին, մեզ հետ զրույցում չհերքեց, որ դաշնամուրի հարցով բանակցություններ եղել են Կապանի համայնքապետարանի հետ, սակայն ասաց, թե չի ցանկանում ասել, որ իրենց մերժել են, ուղղակի քննարկումների արդյունքում հանգել են որոշման, որ պիտի քոլեջի մեծ դաշնամուրը տեղափոխեն՝ ուղղաթիռով։ «Երբ սկզբում մտածում էին, որ այդ դաշնամուրն ափսոս է տեղափոխելու համար, ու դեռ մասնագիտական թիմ չունեինք, մտածում էինք՝ ինչո՞ւ չէ, «Մոսկվա» դաշնամուրը տեղափոխել, որի ներքին օրգանները Գերմանիայից բերված են, եւ որը պատկանում է Կապանի մշակույթի տանը։ Չտալու խնդիրը չէ, մեր ծրագրերում վայրկյան առ վայրկյան փոփոխություններ են տեղի ունենում, եւ երբ որ մենք սկսեցինք քննարկել՝ արդյոք հա, արդյոք չէ, ի վերջո, եկանք այն որոշմանը, որ ավելի լավ է ունենանք լավ թիմ ու բերենք լավագույն դաշնամուրը, իսկ ով տվեց, ով չտվեց, կներեք՝ զուգարանից մինչեւ բիոզուգարան, մինչեւ հաց ուտելու խնդիր հազար կողմով բանակցել ենք։ Չուզողություն չեն արել, նստել հասկացել ենք»,- ասաց Հայկը։

Ասում են նաեւ, որ համերգի համար բեմահարթակի հարցում էլ առատաձեռն չեն գտնվել Կապանի համայնքապետարանում։ Հայկ Բարսեղյանն այս մասին էլ ասաց, որ բեմահարթակ համաձայնել են տրամադրել, խնդիրը եղել է մասնագետը, որը չեն ունեցել․ «Պակաս չեն դեպքերը, երբ բեմ է շուռ եկել, մարդիկ են ընկել, ոտք են կոտրել,  հետեւաբար, այդ աշխատանքները պահանջում են նորմալ ինժեներ մասնագետներ, ոչ թե հայավարի լուծում։ Հա, իրենք բեմն ունեն՝ որպես երկաթ, բայց երբ գալիս հասնում է մասնագետներին, կհասկանանք, որ մասնագետ չկա, չենք կարող դա անել»։ Բարսեղյանն ասաց, որ տեխնիկական աշխատանքներից չեն նեղվել, եթե որեւէ մեկը չի կարողացել մի աշխատանք անել, մյուսն է արել, մյուսը չի կարողացել՝ երրորդն է արել․ «Կարեւորը, որ այստեղ բոլորն ուրախ են, որ կա մի կետ, որտեղ կարող են համախմբվել բոլորը, եթե մենք ուզում ենք համախմբվել, ուրեմն պիտի կարողանանք իրար հետ խոսել, զրուցել, լեզու գտնել, մեկս մեկին օգնել»։

Նկատենք․ որքան էլ համերգի կազմակերպիչը փորձում էր չսրել իրավիճակը, այդուհանդերձ, «Հող ու ջուր» համերգային ծրագրի ծանուցման էջում համերգի աջակիցների շարքում չեն ընդգրկել Կապանի համայնքապետարանի անունը, փոխարենը նշվում է Սյունիքի մարզպետի աշխատակազմի, Գորիսի համայնքապետարանի, Կապանի երաժշտական փառատոնի, որը դաշնամուրն է տրամադրել, եւ այլք։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Փարսյանի եւ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հարաբերություններն առաջվա պես ջերմ չեն, Փարսյանը խանդով է վերաբերվում, որ մարզպետը ջերմ հարաբերություններ ունի համայնքապետերի հետ, մինչդեռ երբ Կալավանցին վարչապետի խորհրդական էր, մարզից միայն ինքն էր մտերմություն անում նրա հետ։ Հավելենք նաեւ, որ Սյունիքում նախկին ըմբոստ համայնքապետերի «կոտրվելու» եւ փաշինյանական իշխանությունների հետ ջերմանալու հիմնական «մեղավորը» հենց Կալավանցի Ռոբերտն է, որ կարողացել է լեզու գտնել տեղի ժողովրդի եւ մասնավորապես համայնքապետերի հետ եւ բերել իշխանական դաշտ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 16․ 04․ 24 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Первый звонок для Мгера Григоряна«Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Беззубое поведение США по отношению к Азербайджану еще больше обостряет аппетит АлиеваОпасения Никола Пашиняна больше невозможно скрытьВ Симферополе откроется выставка «Традиционные мотивы крымских армян» Армянские спортсмены завоевали 16 медалей на чемпионате Европы по грэпплингу «От линий к слову»: в Центре восточной литературы в Москве представлены работы художника Тиграна СарапянаВ результате делимитации 2 жилых дома села Киранц останутся на территории Азербайджана – СМИПолицейские перекрыли также улицу Мелик-Адамяна Алма-Атинская декларация на самом деле в пользу Азербайджана, а действующий режим направляет этот документ против нас и выполняет все требования турецко-азербайджанского тандема։ Аршак КарапетянПолиция перед зданием правительства проводит жесткие задержанияЗавтра скажут, что не должны называть себя армянами, остался один шаг: А. КарапетянРоссия ужесточает риторикуСНБ и прокуратура ждутПашиняну ожидало тяжелое испытание в ДанииХристианская вера является одной из важнейших основ армянской государственности. Аршак КарапетянАрмения встала на путь диктатуры: Аршак КарапетянВ поисках козла отпущенияПочему режим нервничает?Прозрачный намек Путина: новые отношения с соседямиПолиции было приказано жестко реагировать на протестующихСамбисты Армении на чемпионате Европы завоевали 18 медалей Пашинян отбыл в Данию Следуя примеру Apple, Samsung отказалась от создания беспилотных автомобилей Теперь тоже потребовал «реки крови»? «Паст»Мэр Еревана принял представителей Всемирного банка «Айакве» представит в прокуратуру сообщение о преступлении, связанное с «демаркацией» Тавушской границы: «Паст»Генсек ООН призвал расследовать смерть сотрудника организации в Рафахе Эти люди не понимают, что такое Родина: Аршак КарапетянСовместная работа по сохранению духовного и культурного наследия Арцаха «Трибунал Армянской национальной гордости» станет механизмом прецедентного права для стран мира: Аршак КарапетянБаграт Србазан вошел в здание Союза журналистов Армении Хачик Асрян предлагает кандидатуру Аршака Карапетяна։ «Паст»Сборная Армении завоевала 12 медалей на чемпионате Европы по ушуВардан Восканян: Площадь, заполненная десятками тысяч людей Священной борьбы, сломала стереотипыЗавтра к забастовке присоединятся и встретятся со студентами иранист Вардан Восканян и тюрколог Варужан ГегамянШойгу назначен секретарем Совета Безопасности РФГраждане, присоединившиеся к движению во имя Родины, перекрыли межгосударственную дорогу Армения-Грузия на участке БаграташенаПашинян освободил от должности председателя Комитета по туризмуАлен Симонян: «Армения привержена мирной повестке дня»Пашиняна обвиняют в распространении тезисов, отрицающих Геноцид армянЛидер движения «Всеармянский фронт» представляет атмосферу, царящую в силовых структурахПутин укрепляет свои позиции: Шойгу лишили должности министраКто должен стать следующим Премьер-Министром Армении? «Факт». Финансирование Армении за полгода на сумму в 100 миллионов долларовИменно в результате этого движения процесс выдачи каким-то образом был приостановлен: СогомонянЗакон только для граждан? Аршак КарапетянУже в следующем квартале лидер крупных налогоплательщиков снова изменится: «Паст»Самбист Маис Нерсисян стал чемпионом Европы Мирзоян на встрече с Байрамовым предложил не ограничиваться подписанием мирного договора, а разблокировать коммуникации
Самое популярное