ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ կլինի Ֆրանսիայի հաջորդ նախագահը. հատուկ խաղադրույքներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ֆրանսիայում քաղաքական կրքերը թեժացել են, ինչպես Ալեքսանդր Դյումայի հայտնի վեպում։ Ֆրանսիական հինգերորդ հանրապետությունում ընտրելու են երկրի 11-րդ նախագահին: Եվ եթե ապրիլի 23-ի ընտրություններում թեկնածուներից մեկը նախագահ դառնալու բավարար ձայներ չհավաքեց, ապա մայիսի 7-ին անցկացվելու է երկրորդ փուլ:
 
Ու եթե Դյումայի ժամանակներում գահի համար պայքարում էին երկու թեկնածու, ապա այս տարի Ֆրանսիայի նախագահական ընտրություններում թեկնածուների թիվը 11 է: Նրանց մեջ երեք բացահայտ ֆավորիտներն են՝ «Ժողովրդական Ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լը Պենը, ով ունենալով ազգայնամոլական հայացքներ, մեծ համակրանքով է վերաբերվում հայերին, «Միություն հանուն Ազգային շարժման» կուսակցության անդամ Ֆրանսուա Ֆիյոնը, ով նույնպես մեծ համակրանքով է լցված դեպի հայ ազգը և հօգուտ հայերի է խոսում Ղարաբաղյան հիմնախնդրի մասին և Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը։
 
 
Նոր նախագահը, մեծ հավանականությամբ, հայտնի կդառնա 2-րդ փուլում, քանի որ, ըստ սոցիալական հարցումների, թեկնածուների ձայները տատանվում են 20%-ից 24% սահմաններում:
 
Նախագահական մրցավազքից Սարկոզիի և Օլանդի հրաժարականներից հետո, է՛լ ավելի է կարևորվում նոր նախագահի անձնավորությունը, քանի որ նա է որոշելու երկրի թե՛ ներքին քաղաքականությունը՝ կապված մեծաքանակ միգրանտների հետ, թե՛ արտաքին՝ հաշվի առնելով Մեծ Բրիտանիայի Եվրամիությունից դուրս գալը և Գերմանիայում սպասվող խորհրդարանական ընտրությունները:
 
Վիվառոն սահմանել է հատուկ խաղադրույքներ կապված Ֆրանսիայի նախագահական ընտրությունների հետ, որտեղ գործակիցներ կան ինչպես 1-ին և 2-րդ փուլերի հավանական հաղթողների, այնպես էլ այն զույգերի վրա, ովքեր միմյանց դեմ են պայքարելու երկրորդ փուլում: Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular