Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոսկեպարում տեղի ունեցողը միջազգային իրավական գործընթաց չէ․ Օրբելյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Չեն դադարում Տավուշի Ոսկեպարի հանձման շուրջ քննարկումները՝ իշխանական մանիպուլացիան և հասարակության արդար ցասման դրսևորումները։ Հասարակությանը համոզում են, որ կա լեգիտիմ գործընթաց, ինչը, մեղմ ասած, իրականությանը չի համապասխանում։ 1or.am-ի խնդրանքով Արդարադատության նախարարի նախկին տեղակալ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արամ Օրբելյանը պատասխանել է թեմային առնչվող մի քանի հարցի։ 

- Պարո՛ն Օրբելյան, հայտարարվում է, որ Տավուշի մարզի որոշակի տարածքի հանձնումը դեմարկացիա և դելիմիտացիա է։ Արդյո՞ք սա չի ենթադրում իրավական հստակ քայլեր։ Կարծես հանգուցալուծումից են սկսել։ 

- Ցանկացած միջազգային որոշակի գործընթաց ենթադրում է քայլերի հաջորդականություն։ Անկախ նրանից, թե իշխանությունն ինչ գնահատական է տալիս, նշեմ, որ Ոսկեպարում սահմանագծման և սահմանզատման աշխատանքներ տեղի չեն ունենում։ Իշխանության բառախաղերի, ինչ-որ կիսախորամանկ ձևակերպումների հոսքի տակ պետք չէ ընկնել։ Իրենք պարզապես ասում են, որ դա մեր տարածքը չէ, մեր զինված ուժերը գտնվում են ուրիշի տարածքում, մենք այնտեղից հանում ենք։ 

- Իշխանությունն ասում է, որ եթե մենք այդ հատվածից ինչ-որ բան տալիս ենք, ապա դա ենթադրում է, որ Ադրբեջանն էլ մեր տարածքային ամբողջականությունն է ճանաչում։ Այդպե՞ս է։ 

- Իրենք կարող են շատ բան ենթադրել։ Իրականում Հայաստանի և Ադրբեջանի միջև կա տարածքային վեճ։ Ադրբեջանն ունի հավակնություններ Հայաստանի տարածքի նկատմամբ։ Այն տարածքի մասին է խոսքը, որով Հայաստանը 1991թ. անկախացել է՝ ներպետական և միջազգային իրավունքին համապատասխան։ Մի կտորը վերաբերում է Արցախին և մյուսը՝ ՀՀ ներկայիս տարածքին։ Այս պահին Ադրբեջանը հավակնություններ ունի Տավուշի մարզի կեսի, Գեղարքունիքի մարզի մի զգալի հատվածի, ամբողջ Սյունիքի մարզի, Վայոց ձորի մարզի համարյա ամբողջ տարածքի և Արարատի մարզի որոշակի տարածքների նկատմամբ։ Նայեք 1918-1920 թ. Արդրբեջանի Հանրապետության հավակնությունների քարտեզը։ Ադրբեջանը երբեք չի արձանագրել, որ ինքն ինչ-որ սկզբունքով պատրաստ է Հայաստանի հետ գործընթացի։ Միջազգայնորեն ճանաչված տարածք, սահման տերմիններն աջ ու ձախ օգտագործվել են ոչ տեղին և ոչ իրավաչափ։ Առաջին հայացքից թվում է, թե ՀՀ իշխանության ներկայացուցիչները խելոք մտքեր են ասում, բայց միջազգային իրավունքի տեսակետից այս բոլոր մտքերը որևէ հիմք չունեն։ Հետևաբար՝ տարածքների զիջումը ոչ մի կապ չունի դեմարկացիայի և դելիմիտացիայի հետ։ Տեղի ունեցող գործընթացը չի բխում ոչ մեր ներպետական և ոչ էլ միջազգային իրավունքից։ 

- Ոսկեպարի հատվածում տեղի ունեցողի իրավական անունն ի՞նչ կարելի է դնել։ Օրինակ՝ կապիտուլյացիայի, վախի մթոլորտում տարածքի հանձնում և այլն։ Պատմաբանները փաստեր են բերում, որ այդ տարածքները հայկական է։ 

- Կապիտուլյացիա վաղուց ենք ստորագրել։ Ոսկեպարում տեղի ունեցողը միջազգային իրավական գործընթաց չէ։ Այն մարդիկ, ում պետք է համոզենք, որ սա իրավական գործընթաց չէ, որ այդ հատվածները հայկական են, միևնույն է, որոշել են այդ տարածքները նվիրեն Ադրբեջանին։ Խնդիրն իրականում ավելի խորքային է՝ խոսում են, որ պետք է Ցեղասպանության ճանաչումից հրաժարվենք, որ Հայաստանում հայերեն լեզուն երկրորդային դաշտ մղվի, Հայոց պատմության դասագիրքն, ասում են, ուրիշ մարդիկ են գրել, նորն է պետք և, ընդհանրապես, սխալ պատմություն եք սովորել։ Այս խնդրին պետք է ավելի կոմպլեքս նայել՝ սա պարզապես սահմանի մի կտորի մասին չէ։ Նույնն անցել ենք 2020-2021 թթ., երբ Շուռնուխ էր հանձնվում՝ չնայած նոյեմբերի 9-ի փաստաթղթով այլ բան էր նախատեսված (զորքերը կանգնում են իրենց տեղերում)։ Հայտարարում էին, որ ՀՀ տարածքից մի թիզ էլ չենք հանձնելու, հետո հանձնեցին՝ ադրբեջանական անվանումներ օգտագործելով՝ Չայզամի, Էյվազլի և այլն, սակայն մարդիկ ունեին ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված սեփականության վկայական։ Այդ մարդուն ասեցին, սա քո տունը չէ։ 

- Ինչպե՞ս պետք է կարգավորվեր դրա իրավական մասը։ 

- ՀՀ-ն դա ինչ-որ ժամանակ ճանաչել է հայկական՝ անկախ հիմքից։ Հետևաբար, երբ ուզում ենք համարել, որ տարածքն այլևս հայկական չէ, դա պետք դրվի հանրաքվեի։ Քայլերի հաջորդականությունը հետևյալն է՝ պետք է Ադրբեջանի հետ կնքվի պայմանագիր, որից պարզ կլինի, թե յուրաքանչյուր կողմ ինչ հավակնություններ ունի և ինչից է հրաժարվում և այլն։ Օրինակ՝ այդ պայմանագրով արձանագրվի, որ պետք է կիրառել խորհրդային քարտեզները (ինչի հետ համաձայն չեմ) և հետո դրանով գնալ սահմանզատման, ապա, եթե կան տարածքներ, որ պետք է տալ թշնամուն՝ տալ, եթե կան տարածքներ, որ պետք է վերցնել՝ վարվել այդպես։ Պայմանագիրն էլ վավերացման գարծընթաց է անցում։

 - Կարո՞ղ ենք արձանագրել, որ տեղի ունեցողը հակաիրավական է։ 

- Սա գործընթաց է, որի մեջ բովանդակում է բազմաթիվ հանցագործություններ, ինչպես ՀՀ-ի անունից խոսող մարդկանց կողմից, այնպես էլ՝ Ադրբեջանի։ Երբ մարդկանց վախեցնում են, որ եթե մենք չտանք պատերազմ է լինելու՝ մի պարզ արգումենտ է գալիս մտքիս։ Երբ մենք միջազգային քրեական դատարանին էինք միանում, մեզ ասում էին, որ դա մեզ համար երաշխիք է, որ պատերազմ չի լինելու։ Հիմա արդեն միացել ենք, դրոշ ենք դրել այնտեղ, տարբեր հարթակներում հայտարարել ենք դրա մասին և այլն։ Միազգային իրավունքը պաշտպանում է ոչ միայն պետական սահմանը, այլև՝ միջազգային այլ դեմարկացիոն գծեր, որոնց թվում են նաև հրադադարի գծերը։ Այս պահին գործող հայ-ադրբեջանական շփման գիծը հրադադարի գիծ է, որը միջազգային իրավունքի տեսանկյունից պաշտպանվում է, ինչպես պետական սահմանը, և դրա նկատմամբ ոտնձգությունը միջազգային իրավունքի տեսանկյունից կորակվի ուժի ապօրինի օգտագործում և ագրեսիա՝ իր բոլոր հետևանքներով։

Հուժկու գործողությունների գնալու մեր կամքն արտահայտելու ենք առաջիկայում. Գասպարյան (տեսանյութ)Դուրս մղեք հուսահատությունը, լցվեք պայքարով, հույսով, ՀՀ իրական քարտեզն այլևս չի կարմրելու․ Սուրեն ՊետրոսյանՎաշինգտոնը, Մեծ Բրիտանիան, Բրյուսելը «խաղաղություն» ասելով՝ բերում են պատերազմ, աղետ ու մահեր․ ՌԴ ԱԳՆՓաշինյանը Կիրանցի բնակիչներին ներկայացրել է առկա գործընթացը և շեշտել, որ բոլոր խնդիրներին կառավարությունում քաջածանոթ են․ ՀՀ կառավարությունԱյսօր մեզ այս մեծ փոսից հանող է պետք՝ լիդերներ․ Պետք է լինի առաջնորդություն, թիմ․ ՔաղտեխնոլոգԳյուղի մեջ բերում, նստեցնում է ադրբեջանցիների` առանց որևէ անվտանգության երաշխիքի. Գառնիկ ԴանիելյանՏարածք հանձնել-չհանձնելու կատարյալ սխալ ու կատարյալ դատապարտելի օրակարգի ներքո Ադրբեջանի ԶՈւ ծառայողները մոտենում են մեր գյուղերին․ Թաթոյան«Սահմանապահը, որ կանգնի դուք անվտանգ կլինեք, բայց կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»․ պատգամավոր Գեղամ Նազարյանը մեջբերեց Փաշինյանի խոսքերըՏավուշի գյուղերի հանձնումը գերարագացնելու է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցը. թուրքագետԲլինկենն ու Ֆիդանը քննարկել են Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըԴատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի ԵրևանումՏԿԵՆ-ը «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչման քայլեր է ձեռնարկում. Սանոսյանը՝ ԽաչատուրյանինՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցըԱվարտվել է Կիրանցի բնակիչների և Նիկոլ Փաշինյանի հանդիպումըԿիրանցի մի քանի բնակիչ կառավարությունում Փաշինյանի հետ են հանդիպումՎրաստանի խորհրդարանական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծըՈսկեպարում, Կիրանցում չեմ տեսել մի մարդ, ով անտարբեր լինի հողի նկատմամբ, սա պատվի հարց է. Պետրոսյան (տեսանյութ)Ապրիլի 29-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյունԱնհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա ՏոնոյանԵՄ մի շարք երկրներ կարող են մինչև մայիսի վերջ ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ ԲորելՄիհրան Պողոսյանի կազմակերպություններից մեկի ղեկավարը ձերբակալվեցՀանցագործություն է ցեղասպանությունն իր անունով չկոչելը. Կիրո Մանոյան Կիրանցի մի խումբ բնակիչներ կհանդիպեն Փաշինյանի հետ. հայտնի է` ինչ են քննարկելուԱյդ 8 գյուղի հանձման հետևանքները դեռ չենք գիտակցում. Աբրահամյան ԽՍՀՄ քարտեզներով 4 գյուղը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին․ Արդարադատության նախարարության պարզաբանումըՖինանսների նախարարն ու Համաշխարհային բանկի տնօրենը քննարկել են նոր ծրագրերի մեկնարկըՇտապ լուր. պետեկամուտների աշխատակիցները Միհրան Պողոսյանի կուսակցության գրասենյակում ենՊետք է խոսել հստակ տերմինաբանությամբ. Շարմազանով Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ ապրիլի 27-ի միջադեպի առնչությամբԿարևորը հասարակության չհամակերպումն է. Արթուր Խաչատրյան Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ պաշտպանի բերած հատուկ վերանայման բողոքըՀայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.amՄեծագույն ռիսկը Պուտինի հաղթանակն է, քանի որ այդ պարագայում ստիպված կլինենք ավելի մեծ գումարներ ծախսել. ՍտոլտենբերգՀայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը Ռուսական բանակը պատրաստվում է հարձակման. Զելենսկին՝ Ստոլտենբերգին Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում ենՏավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում ենՍտոլտենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիև Չինաստանն ուղղակիորեն Ռուսաստանին զենք, հրթիռներ կամ զինամթերք չի մատակարարել. դա անում են Իրանը, Հս. Կորեան. Բլինկեն Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչ Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպի վարույթով մեղադրյալ կա Միրզոյան-Բայրամով բանակցություններում Աստանայի միջնորդության մասին խոսք չկա. Ղազախստանի ԱԳՆ Սփիլբերգն աշխատում է Բայդենի նախընտրական քարոզարշավի ռազմավարության վրա. NBC News 18-ամյա Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած Անմեղսունակ են բոլոր նրանք, որոնք ասում են, թե Արցախի մասին խոսելը կարող է պшտերազմ բերել. Վարդան Օսկանյան Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Տավուշում կատարվողն առանձնապես ծանր հանցագործություն է, որի պատասխանատվությունը դրված է իշխանության ու նրա շահերը պաշտպանող իրավապահ համակարգի վրա․ Մինասյան
Ամենադիտված