Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որպեսզի Երևանի փողոցներում հարյուր հազարներով մարդիկ կանգնեն կողքիդ, պետք է մարդկանց ասել, թե ինչ պետք է անել, ինչ է հնարավոր անել, ինչ ենք ուզում անել․ Վահե Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Որպեսզի Երևանի փողոցներում հարյուր հազարներով մարդիկ կանգնեն կողքիդ, պետք է մարդկանց ասել, թե ի´նչ պետք է անել, ի´նչ է հնարավոր անել, ի´նչ ենք ուզում անել։

Ֆեյսբուքի էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Այնուհանդերձ, ի՞նչ ասաց Նիկոլը․

Շարադրությունը, լիրիկան, սուտը, մեղադրանքները դնենք մի կողմ. ի վերջո պետք է հասկանալ, թե ԱԺ վերջին, հայտնի նիստում ի´նչ ասաց կամ ի´նչ էր ուզում ասել Նիկոլը։ Պետության համար սա է կարևոր։

Իսկ Նիկոլն ասում էր մեկ բան. «Չգիտեմ՝ ինչ անեմ»։

Ապրիլի 5-ին «գցեց» Արևմուտքը, մինչ այդ նա ջարդել էր հարաբերությունները Ռուսաստանի հետ, ավելի վաղ նրան «գցել էր» Թուրքիան, ու Էրդողանին շնորհավորելու գնալն էլ չօգնեց։ Ադրբեջանն էլ նոր պահանջներ է դնում, այսինքն՝ «խաղաղության պայմանագրի» թեման էլ ջրվեց։

Ու հիմա երկրի գործող ղեկավարը չգիտի՝ ինչ անի։ Ողբերգությունն այն է, որ սա իր անձնական պրոբլեմը չէ, այլ մերը՝ Հայաստանինը, մեր ընտանիքներինը։

Ի՞նչ ասաց ՔՊ-ն․

Իրականում մի քանի հոգի են, որ փարավոնի ստրուկի նման են՝ ընդհանուր սեկտայական մթնոլորտի մեջ։ Մնացած 80 տոկոսի մոտ արդեն կասկածի ցեցը մտել է։

Ի՞նչ ասաց ընդդիմությունը․

ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն իրենց բավական արժանապատիվ պահեցին։ Ինքս չգիտեմ, թե ավել ի´նչ կարելի էր անել՝ հորդառատ ստի, կեղծիքի չդադարող տարափի տակ։ Մարդիկ երևի թե արեցին առավելագույնը։

Ի՞նչ հասկացավ հասարակությունը․

Կարծում եմ՝ քիչ բան։ Սա հուշում է՝ մարդկանց պետք է բացատրել, մեկնաբանել, տեղ հասցնել։

Ի՞նչ է ասում Տավուշը․

Պետք է ճիշտ հասկանանք տավուշյան շարժման էությունը։ Տավուշյան շարժումը  արտաքին դիմադրության մասին չէ։ Դա ներքին դիմադրության շարժում է, որն արդեն դարձել է ապակուսակցական, համախմբել արժանապատվության զգացումով, ընդգծված հեղինակությամբ մարդկանց։ Սակայն չի կարելի թույլ տալ, որ Տավուշը դառնա երգուպարի, նկարահանումների, խրոխտ ելույթների, իսկ հետո հանկարծ մի օր էլ՝ ռազմական բախման թատերաբեմ։ Տավուշը պետական լուրջ ճգնաժամի խնդիր է, որի մեջ մեզ ներքաշել է երկրի փաստացի ղեկավարը։ Պաշտոնական Երևանը հայտարարել է, որ այդ գյուղերն Ադրբեջանինն են, և Բաքվի հաղթաթուղթը հիմա դա է՝ Նիկոլի ասածները, որով և սպառնում են Տավուշի «ըմբոստներին»։ Սա լուրջ ճգնաժամ է, քաղաքական խնդիր է,  սա քաղաքական լուծում պահանջող խնդիր է։ Տավուշի խնդիրը Հայաստանի խնդիրն է, և այդ խնդրի լուծումը Երևանի կենտրոնում է։

Ի՞նչ պետք է անի լայն ընդդիմությունը․

Երբ երկրի առաջին դեմքն ասում է՝ այլևս չգիտեմ, թե ինչ պետք է անել, նրա դեմ շատ արագ պետք է ձևավորվի այլընտրանքային ուժ, որը սեփական հասարակությանն ասի՝ ինչ պետք է անել։ Սա լայն ընդդիմության ամենակարևոր գործն է։ Հակառակ դեպքում դառնալու ենք աղետի սպասող զանգված, կամ ավելի վատ՝ պասիվ մեղսակից։ Որպեսզի Երևանի փողոցներում հարյուր հազարներով մարդիկ կանգնեն կողքիդ, պետք է մարդկանց ասել, թե ի´նչ պետք է անել, ի´նչ է հնարավոր անել, ի´նչ ենք ուզում անել, որպեսզի բոլորով, առանց ընտրազանգվածային տարբերակման, փրկվենք։ Խելամտությունը և պատասխանատվությունը պահանջում են արագ ու ռացիոնալ քայլեր, որոնք հնարավոր է սկսել հենց հիմա։ Քննարկումը պետք է հենց սրա շուրջ լինի, ոչ թե էմոցիոնալ կոչերի։ Իմ առաջարկները պատրաստ եմ առաջիկայում կետերով ներկայացնել»,- գրել է Հովհաննիսյանը։

Վրաններն էլ չկան, 350 բնակիչ ունեցող գյուղում 3000 բերետավոր կա․ Կիրանցի բնակիչՎահան Քերոբյանի եղբայրը «Ես հաշտ չեմ Հայաստանը տալու հետ» գրությամբ պաստառով կառավարության շենքի մոտ էր․ «Հրապարակ»Մենք կգնանք ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացին, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ Իշխան ՍաղաթելյանԵթե ՆԱՏՕ-ի անդամ պետությունը զորք ուղարկի Ուկրաինա, դա նշանակում է, որ ՆԱՏՕ-ի և ՌԴ-ի միջև ուղիղ հակամարտություն կլինի․ դա կնշանակի երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ․ Հունգարիայի ԱԳ նախարար«Թուրքին բերում են մեր տուն»․ Կիրանցի վարչական ղեկավարն ասում է՝ ոստիկանները չեն իմացել, որ տեսախցիկը ֆիքսում է՝ ինչպես են բռնության ենթարկում իրենցՌուսական կողմի վերահսկողության տակ է անցել նոր բնակավայրԹուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ BloombergՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և հանրապետության այլ մարզերում տեղի ունեցող բnղոքի ակցիաներով և հավաքներովՊետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ ՓաշինյանԱդրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների միջև վերջին պայմանավորվածություններն առաջընթաց են խաղաղության օրակարգի շրջանակներում․ Բայրամով«Ակնկալելով գնահատական՝ քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ազատությունից զրկելու պատճառների մասինԱնհասկանալի է ձեր հանդուրժողականությունը երկրում օրենքի, ժողովրդավարության և մարդու իրավունքների ակնհայտ խախտումների, քաղաքական կոռուպցիայի նկատմամբ․ Նամակ ԵՄ պատվիրակությանը և դեսպանատներինՊՆ-ն՝ ապրիլի 12-ին վթարից տnւժած զինծառայողների առողջական վիճակի մասինՄիրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկել են տարածաշրջանային հարցերՆույնիսկ եթե կիրանցիները չունենային սեփականության իրավունք, նրանք օգտագործել են այդ տները, ուստի պետությունը պարտավոր է կրել սրա հետևանքները․ ՄԻՊ-ը՝ կիրանիների տների մասինՈստիկաններին զգուշացնում ենք, որ սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցեն, չդառնան հանցակից և հանցագործ. ՉալաբյանՊարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվելԱդրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվելԴատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». ԶատուլինԿիրանցում հոսանքը վերականգնվել է. համայնքապետ 2018-ից սկսած քանի անձ պիտի կալանավորված լիներ լրագրողի նկատմամբ բռնության և մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համարՇտապ. ինչպես են ծեծում ու բերման ենթարկում Կիրանցի բնակիչներին «Բայեր»-«Ռոմա» և այլն․ Եվրալիգայի և Եվրոպայի կոնֆերանցիայի կիսաեզրափակիչ հանդիպումները Հայտնի է 13-ամյա աղջնակի մահվան հանգամանքներըՎազգեն Սարգսյանի նկատմամբ ատելության խոսք տարածողներից մեկը հենց Նիկոլ Փաշինյանն էր․ Սաթիկ Սեյրանյան Կիրանցն ամբողջությամբ հոսանքազրկված էԱսպրամ Կրպեյանը Կիրանցից ներկայացնում է (տեսանյութ)Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը Կիրանցիների տները, որոնք Փաշինյանը նվիրում է ԱլիեւինՀոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» Հայաստանին Նա միակ ղեկավարն է, որ կարծում է, թե բանակը չպետք է պաշտպանի երկիրը․ քաղաքագետ Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել էՁյուն է տեղացել Նովոսիբիրսկի և Տոմսկի մի քանի գյուղերում (տեսանյութ)Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել1 մարդ զոհվել է, 33-ը ստացել տարբեր վնասվածքներ․ ՀՀ ոստիկանությունՓաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Նոր ու կարևոր փոփոխություններ մանկապարտեզներում Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող քաղաքացիներինԿիրանցը դատարկվումա (տեսանյութ)ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Հայաստանում ցուցարարների նկատմամբ «բռնության աստիճանի» մասին. ԶատուլինՓաշինյանն անցավ գործի Ինչի՞ վրա են խաղադրույք կատարել Բաքուն և Երևանը«Ավանգարդ» համալիրի հարևանությամբ սպանություն է եղել․ 35-ամյա անգիտակից տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցԴատավոր Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից Հարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ Արևմուտքի համար․ «Փաստ»Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ ՍրբազանՀՀ-ում ոստիկանության գվարդիա ստեղծելու նախագիծը հավանության արժանացավ ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայիցԱնցյալում ձեզնից ոմանք եղել են հին արժեքների կրողներից, շատ շատերը ոչինչ են եղել, իսկ այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Սեյրան Օհանյանը՝ իշխանություններին
Ամենադիտված