ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը կմասնակցի «Ural Music Night» երաժշտական փառատոնին

ՄՇԱԿՈՒՅԹ

Հայ երաժիշտները կմասնակցեն Ուրալում անցկացվող ամենախոշոր 10-րդ երաժշտական փառատոնին՝ «Ural Music Night»-ին, որն այս տարի կանցկացվի հունիսի 28-ին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ արդեն ավարտվել է այս ամառ միջոցառմանը մասնակցել ցանկացող երաժիշտների հայտերի ընդունումը։

Իրենց նյութերը ժյուրիի դատին են ուղարկել ավելի քան 2 100 կատարողներ Ռուսաստանից և ևս 15 երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, Սերբիայից, Ղազախստանից, Բելառուսից, Ինդոնեզիայից, Չեխիայից, Իսրայելից:

Տեսահոլովակները դիտելու են երաժշտական ոլորտի 100 փորձագետ։ Նրանք կատարողներին կգնահատեն հետևյալ չափանիշներով՝ երաժշտական կատարում, տեքստի իմաստային բովանդակություն, ձայնային տվյալների մակարդակ, կատարողական փորձ, ներկայացումների ժամանցային արժեք։

Ընտրության արդյունքները հայտնի կդառնան մինչև ապրիլի 22-ը։

Ըստ աղբյուրի՝ անցյալ տարի փառատոնին մասնակցել է 3000 արվեստագետ ամբողջ Ռուսաստանից և 13 այլ երկրից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular