ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի ներքին անվտանգությունը խայտառակ վիճակում է, դրանով զբաղվելու փոխարեն շոուներ են անում․ Մեսրոպ Առաքելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իհարկե, ոչ մեկը երաշխավորված չէ դժբախտ պատահարներից, սակայն ակնհայտ է, որ Հայաստանի ներքին անվտանգությունը գտնվում է խայտառակ ցածր մակարդակի վրա, ինչի հետևանքով ունենում ենք զոհեր, վիրավորներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Ռազմավարական նշանակություն ունեցող աշխատանքների փոխարեն ակադեմիական քաղաքով ու նմանատիպ շոուներով զբաղվող իշխանության համար մարդկային կյանքն ու առողջությունը վաղուց դադարել է արժեք լինել։

Ցավակցում եմ զոհվածների հարազատներին, վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- գրել է Առաքելյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular