Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գնաճի ցուցանիշը ամենախաբուսիկն է բոլոր մակրոտնտեսական ցուցանիշների մեջ․ Աուդիտորների պալատի նախագահ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունն ամփոփում է 2023 թ. ծրագրերը։ Թիրախում բյուջեն է, կատարողականը։ Տնտեսության աճ, միջին աշ[ատավարձի բարձրացում, 2 տոկոս միջին գնաճ, 0,6 տոկwս գնանկում։ Սա է արձանագրում ԱԺ տնտեսական հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը։ Բայց այս ցուցանիշները նկատելի չեն շարքային քաղաքացիների համար։ Թեմայի վերաբերյալ 1 or.amհարցեր է ուղղել Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանին։

- Պարո՛ն Սարգսյան, 2023 թվականին մեր տնտեսությունն աճել է 8,7 տոկոսով, ինչը բավական բարձր ցուցանիշ է, և այս վերջին երեք տարվա ընթացքում (2021-2023 թթ.- խմբ.) ՀՀ տնտեսության իրական աճը 29,5 տոկոս է, միջին տարեկան աճն այս ընթացքում եղել է 9,8 տոկոս, սակայն միջին վիճակագրական քաղաքացին այն չի զգում։ Ինչո՞ւ։ 

- Տնտեսությունը ոչ թե աճ է գրանցել Հայաստանի տնտեսական ներուժի, այլ՝ բացառապես վերարտահանման հաշվին։ Նույնիսկ ֆինանսների նախարարությունն է բյուջեի նախագծում ներառում, որ տնտեսության աճին խթանող գործոններից է եղել ռուս-ուկրաինական պատերազմը։ Արևմուտքի սահմանափակումների հաշվին ապրանքներ են ներկրվել Հայաստան, ապա վերարտահանվել Ռուսաստան։ Նույնը՝ հակառակ ուղղությամբ։ Մեծ դեր է խաղացել նաև տրանսպորտային միջոցների արտահանումը։ Եվ բնական է, որ հասարակության լայն շերտն այս փոփոխությունը չէր կարող զգալ։ Օրինակ, եթե տնտեսությունն աճում է արդյունաբերության հաշվին,  այն ներառում է լայն զանգվածներ՝ աշխատատեղեր և այլն։ Աճի հաջորդ գործոնը ռուս-ուկրաինական պատերազմի սկզբում Հայաստան բնակչության ներհոսքն էր՝ ինչպես մեր հայրենակիցների, այնպես էլ ՌԴ IT ոլորտի մասնագետների, որոնք եկան Հայաստան, մինչև իրենց հարմար երկիրն կընտրեին, ինչից հետո էլ տեղափոխվեցին։ Նշեմ, որ այժմ տնտեսությունը սկսել է աճի դանդաղման  կամ նվազման միտում ցուցաբերել։

- Տնտեսության մյուս ճյուղերում և՞ս աճը վիճակագրական խաբկանք է։

- Այո՜, այդ աճն էլ բավական նկարված է։ Օրինակ, արդյունաբերությունը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին աճ էր գրանցում, սննդի արդյունաբերությունը՝ 6 տոկոս նվազում, խմիչքի արտադրությունը՝ ևս։ Աճը շատ փոքր ոլորտներում է, հարաբերական թվերի մեջ մեծ թիվ է ցույց տալիս, բայց իրականում շատ ոլորտներում աճ չկա։ Դուք էլ նշեցիք, որ տնտեսությունն աճում է, բայց ներառական չէ, ամբողջ բնակչությունը ներգրավված չէ։ Արդյունաբերությունն աճում է, բայց սննդի արդյունաբերությունը նվազում է, սա նշանակում է, որ հասարակությունն ավելի է աղքատացել։ Այս թվերն ասածիս ուղիղ ցուցիչն են։ 

- 12-ամսյա կտրվածքով, այսինքն 2023 թվականի դեկտեմբերին՝ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, ունեցել ենք ոչ թե գնաճ, այլ գնանկում 0,6 տոկոսային կետի չափով, իսկ միջին գնաճը տարեկան կազմել է 2 տոկոս: Սա ինչպե՞ս կարելի բացատրել:

- Գնաճի ցուցանիշը ամենախաբուսիկն է մակրոտնտեսական ցուցանիշների մեջ։ Վերցնում են բոլոր ապրանքների և ծառայությունների գները, միջին գնաճը երևում է 2 տոկոս, բայց մարդկանց հիմնական սպառման ապրանքներն ու ծառայությունները թանկանում են։ Օրինակ, խմիչքը և ծխախոտի արտադրատեսակները 2024 թ առաջին եռամսյակում 8 տոկոսով թանկացել են։ Իհարկե, խաբուսիկ է նաև այս 8 տոկոսը, որովհետև միայն մրգային օղիների ոլորտում 800 դրամից 3200 դրամ է դարձել ակցիզային հարկը։ Այսինքն, միայն սրա հաշվին արդեն եռապատկվել է։ Շատ դեպքերում կարող ենք տեսնել, որ հացի գինը պահպանվել է, բայց ունեցել է քաշի կորուստ։ Սա գնաճում չի երևում։ Ապրանքներն ամսվա 1-5-ը այլ գին են ունենում, դրանից հետո՝ այլ, որովհետև վաճառողներն էլ են քաջ գիտակցում, որ դա թոշակների, նպաստների, աշխատավարձերի ստացման ժամանակահատվածն է, բարձրացնում են, ամսվա երկրորդ հատվածում՝ նվազեցնում, և միջինում գնաճ ցույց չեն տալիս։ Մենք  2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս  գնաճ չունենալուն։  Օրինակ, ռեստորանային բիզնեսում ցույց է տրվում, որ գնաճը կազմել է 2-3 տոկոս, բայց 3 տարի առաջ այնպիսի գնաճ ենք ունեցել, որ Երևանի ռեստորանային գները գերազանցում են Եվրոպայի սրտում գտնվող ամենաթանկ համարվող սրճարանների և ռեստորանների գներին։ 

- Հայաստանում միջին աշխատավարձը աճել է 14,6 տոկոսով: Ինչպե՞ս են ստանում այս թվերը, երբ ՀՀ հասարակ քաղաքացին այս փոփոխությունը չի զգում։

- Աշխատավարձն էլ նույն գնաճի նման խաբուսիկ ցուցանիշ է. մի հատվածի միջին աշխատավարձի հաշվին բարձր է մյուսի աշխատավարձից։ Հիմա միջին աշխատավարձը 270 հազար դրամի շրջանակներում է, որը IT ոլորտի համար ցածր է, իսկ սովորական շրջանակների համար՝ բավական բարձր։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Первый звонок для Мгера Григоряна«Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Беззубое поведение США по отношению к Азербайджану еще больше обостряет аппетит АлиеваОпасения Никола Пашиняна больше невозможно скрытьВ Симферополе откроется выставка «Традиционные мотивы крымских армян» Армянские спортсмены завоевали 16 медалей на чемпионате Европы по грэпплингу «От линий к слову»: в Центре восточной литературы в Москве представлены работы художника Тиграна СарапянаВ результате делимитации 2 жилых дома села Киранц останутся на территории Азербайджана – СМИПолицейские перекрыли также улицу Мелик-Адамяна Алма-Атинская декларация на самом деле в пользу Азербайджана, а действующий режим направляет этот документ против нас и выполняет все требования турецко-азербайджанского тандема։ Аршак КарапетянПолиция перед зданием правительства проводит жесткие задержанияЗавтра скажут, что не должны называть себя армянами, остался один шаг: А. КарапетянРоссия ужесточает риторикуСНБ и прокуратура ждутПашиняну ожидало тяжелое испытание в ДанииХристианская вера является одной из важнейших основ армянской государственности. Аршак КарапетянАрмения встала на путь диктатуры: Аршак КарапетянВ поисках козла отпущенияПочему режим нервничает?Прозрачный намек Путина: новые отношения с соседямиПолиции было приказано жестко реагировать на протестующихСамбисты Армении на чемпионате Европы завоевали 18 медалей Пашинян отбыл в Данию Следуя примеру Apple, Samsung отказалась от создания беспилотных автомобилей Теперь тоже потребовал «реки крови»? «Паст»Мэр Еревана принял представителей Всемирного банка «Айакве» представит в прокуратуру сообщение о преступлении, связанное с «демаркацией» Тавушской границы: «Паст»Генсек ООН призвал расследовать смерть сотрудника организации в Рафахе Эти люди не понимают, что такое Родина: Аршак КарапетянСовместная работа по сохранению духовного и культурного наследия Арцаха «Трибунал Армянской национальной гордости» станет механизмом прецедентного права для стран мира: Аршак КарапетянБаграт Србазан вошел в здание Союза журналистов Армении Хачик Асрян предлагает кандидатуру Аршака Карапетяна։ «Паст»Сборная Армении завоевала 12 медалей на чемпионате Европы по ушуВардан Восканян: Площадь, заполненная десятками тысяч людей Священной борьбы, сломала стереотипыЗавтра к забастовке присоединятся и встретятся со студентами иранист Вардан Восканян и тюрколог Варужан ГегамянШойгу назначен секретарем Совета Безопасности РФГраждане, присоединившиеся к движению во имя Родины, перекрыли межгосударственную дорогу Армения-Грузия на участке БаграташенаПашинян освободил от должности председателя Комитета по туризмуАлен Симонян: «Армения привержена мирной повестке дня»Пашиняна обвиняют в распространении тезисов, отрицающих Геноцид армянЛидер движения «Всеармянский фронт» представляет атмосферу, царящую в силовых структурахПутин укрепляет свои позиции: Шойгу лишили должности министраКто должен стать следующим Премьер-Министром Армении? «Факт». Финансирование Армении за полгода на сумму в 100 миллионов долларовИменно в результате этого движения процесс выдачи каким-то образом был приостановлен: СогомонянЗакон только для граждан? Аршак КарапетянУже в следующем квартале лидер крупных налогоплательщиков снова изменится: «Паст»Самбист Маис Нерсисян стал чемпионом Европы Мирзоян на встрече с Байрамовым предложил не ограничиваться подписанием мирного договора, а разблокировать коммуникации
Самое популярное