ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


9 պատճառ, թե ինչու են չշպարվող աղջիկները տղաներին ավելի դուր գալիս, քան շպարվողները

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

1. Նա արագ է հավաքվում, անգամ ավելի արագ, քան իր տղամարդը

Նա ժամանակը չի կորցնում՝ ո՛չ իր, ո՛չ էլ Ձեր ժամանակը ու չի ուշանում ժամադրություններից, համենայն դեպս՝ այս պատճառով։

2. Հատուկ պահերին նա հատուկ տեսք ունի

Եթե նա ամեն օր չի շպարվում, նշանակում է՝ նա դա անում է հատուկ տոնական օրերին, ու այդ տոնական օրերին նա անասելի գայթակղիչ, գեղեցիկ ու ցնցող է լինում իր տղամարդու համար։

3. Նա ժամադրության ժամանակ 5 անգամ զուգարան չի վազում՝ իրեն կարգի բերելու համար

Նման աղջկանից երբեք չես լսի. «Կյանքս, մի վայրկյան սպասի, ես գնամ, մի հատ հայելու մեջ ինձ նայեմ»։ Ուստի ստիպված չեք լինի 5 մասից բաղկացած ժամադրությունների գնալ։

4. Նա չի վախենում իր ինքնությունը ցուցադրել

Երբ Դուք նրա հետ լողափ կամ լողավազան գնաք, Ձեզ մոտ տպավորություն չի ստեղծվի, որ անծանոթ մարդ է Ձեր կողքին, ում դեմքն առաջին անգամ եք տեսնում։ Նա կարող է հանգիստ քնել Ձեր կողքին՝ առանց մտահոգվելու, որ կարող է սարսափ առաջացնել Ձեզ մոտ առավոտյան։

5. Նա չի փորձի գուշակել, թե ինչ եք Դուք իրականում մտածում իր արտաքինի մասին

Ավելացնելու բան էլ չկա։

6. Նա հանգիստ համակերպվում է իր թերությունների հետ

Նա գիտի իր թերությունների մասին ու ընդունում է դրանք։ Բանը մնում է տղամարդուն՝ ընդունե՞լ, թե՞ չընդունել դրանք։ Ու եթե Դուք չեք կարողանում ընդունել դրանք, ապա կգտնվի ուրիշ մեկը, ով կանի դա, և ոչ մի դրամա։

7. Առավոտյան նա իրար չի խառնվում

Նա հարմարավետ է զգում իրեն առանց շպարի էլ, ու դա լավ է, քանի որ Ձեր ապագա ընտանիքն ազատվում է առավոտյան անտեղի եռուզեռի բեռից։

8. Նա սիրում է պարզ բաներ

Նա գիտի, որ գեղեցկությունն ամենակարևոր բանը չէ այս կյանքում։ Նա համարում է, որ ամենից շատ գեղեցկություն կարելի է գտնել պարզության մեջ։

9. Ձեզ համբուրելիս նա չի վախենում «կորցնել դեմքը»

Իհարկե, երբեմն տղամարդուն դուր է գալիս շրթունքների վրա զգալ շթներկի համը, բայց ոչ միշտ։

 
 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular