Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի կողմից տեսնում ենք իշխանության ներկայացուցիչների անպատժելիություն, մյուս կողմից` անպաշտպան ժողովուրդ. Իշխանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կրակոցներ՝ Երևանում, «ռազբորկայի» մասնակիցների թիվն անցնում է 20-ից. կրակել են «Կալաշնիկովից», «Մակարովից». կա վիրավոր

Ավան վարչական շրջանի ղեկավարը ահազանգել է իրավապահներին. տղամարդու են կյանքից զրկել

 Ավազակային հարձակում՝ Երևանում. «Hyundai Sonata»-ից հափշտակել են 36 կգ ոսկյա զարդեր, մոտ 293 մլն ռուբլի և 6 մլն դոլար

Սպանություն և ինքնասպանություն՝ Դիլիջանում

Սրանք նախորդ օրվա քրեական քրոնիկոնից առանձնացված մի քանի վերնագրերն են, ընդ որում` բոլորի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ, ինչը առերևույթ արձանագրում է, որ նման դեպքեր իրականում եղել են։ Իհարկե, այստեղ կարևոր է նաև անմեղության կանխավարկածը, որը պարզապես չենք դիտարկում։ Երբ քաղաքացին ինքն իր մեթոդներով է խնդիրները հարթում, դա արդեն իսկ խոսում է իրավապահներին չվստահելու մասին։

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ-ծառայողական գործունեության 2023 թ. արդյունքների ամփոփմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում, հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 8,1 %-ով կամ 3054 դեպքով: Գրանցված` 40666 հանցագործությունների գերակշիռ մասը` 80,8 %-ը, կազմում են ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունները:

Աճել են սպանության փորձի, մարդկանց թրաֆիքինգի, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության, ավազակության, խարդախության, համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակությունների և կաշառակերության դեպքերը: Միևնույն ժամանակ, նվազել են սպանության, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, համակարգչային համակարգի անվտանգության դեմ ուղղված, գողության, այդ թվում՝ բնակարանային գողությունների դեպքերը։

Աճել է հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների թիվը, միևնույն ժամանակ` 292-ով աճել է զենքի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվը։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում` հաշվետու ժամանակահատվածում առգրավվել, հայտնաբերվել և բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնվել է ընդհանուր 1159 միավոր հրազեն: Բացահայտման տոկոսում հաշվվող` 40598 հանցագործության դեպքերից 26469-ով կամ 65,2 %-ով հայտնի է հանցանք կատարած անձը:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը 1or.am-ին ասաց, որ հանցագործությունների աճի հիմնական գործոնը իրավապահ համակարգի ոչ կոմպետենտ աշխատանքն է:

«Հավանաբար, հանցագործություններն այնքան են շատացել, որ դրանք անհնար է թաքցնել։ Հանցագործությունների աճը, իմ համոզմամբ, պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի իրավապահ մարմինները ոչ թե զբաղված են իրենց անմիջական պարտավորություններով, այն է՝ կանխարգելել և բացահայտել հանցագործությունները, այլ կատարում են վարչապետ կոչեցյալի քմահաճույքները։ Նկատի ունեմ, շինծու քրեական գործերի հարուցումն ու մեղադրանքների առաջադրումն ընդդիմադիր գործիչների նկատմամբ, նրանց դաժանորեն, ցուցադրական ձերբակալումները։ Հայաստանի ողջ իրավապահ համակարգը՝ ՆԳՆ, քննչական մարմիններ, դատախազություն, դատարաններ, վերածվել են իշխանությանը սպասարկող կառույցների։ Հավանաբար, քրեական աշխարհը զգում է, որ իրավապահ մարմինները զբաղված են ոչ իրենց անմիջական գործառույթներով և ակտիվացել են։ Չեմ բացառում նաև, որ չբացահայտված հանցագործությունների դեպքում` գործում է վենդետան։

Ցանկացած երկրում, տվյալ երկրի քաղաքական վիճակից ուղղակիորեն կախված է հանցագործությունների քանակն ու աճի միտումը։ Հայաստանը վերածվել է մի գավառական բռնապետական երկրի, որտեղ մի կողմից տեսնում ենք իշխանության ներկայացուցիչների անպատժելիություն, մյուս կողմից` անպաշտպան ժողովուրդ։ Դրա վառ ապացույցներից է 2022 թվականին Ապարանում երեք երիտասարդների սպանությունը, որը կոծկվեց նույն իրավապահ համակարգի կողմից»,- եզրափակեց Ավետիք Իշխանյանը։

Ռոյսը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Դորտմունդի Բորուսիայից. պաշտոնականԵրևանի Աճառյան փողոցում գործող հյուրանոցի մոտ 35-ամյա տղամարդու առերևույթ սպանության դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբՉփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Հայրը փորձել է հանել 17-ամյա որդու աչքըՄոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել․ ՎարդապետյանՔիքբռնցքամարտիկ Էդուարդ Մարգարյանը՝ Ռուսաստանի գավաթի կրկնակի հաղթող Իմ նշանդրեքն է․ Ռաֆայել ԵրանոսյանՀիմա․ Կիրանցը՝ շրջափակման մեջՃՏՊ Երևան-Իջևան ճանապարհին․ վիրավորներ կանՇոյգուն հանդես է եկել հայտարարությամբՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆՆիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության կենթարկե՞ն․ գործն ուղղարկվել է ԱԱԾԿարճ ժամանակ անց այսպիսի իրականություն կունենանքՀրթիռակոծվել է Թել Ավիվը Հայաստանը պետք է պատասխան տա․ Զախարովայի կոշտ հայտարարությունըԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Քարվաճառում ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել2 օր գազ չի լինելու հետևյալ հասցեներում Մոսկվայում տեղի կունենա «Ազնավուր-100» խորագրով համերգ Վարչախումբը սադրում է ՌուսաստանինՂրիմի հայերն այցելել են Անապայի և Նովոռոսիյսկի հայկական եկեղեցիներ Երբ կլինի մայիս ամսվա կենսաթոշակի վճարումը Առեղծվածային դեպք Երևանում․ 17-ամյա տղայի դի է հայտնաբերվել«Ոչ մի շանս չենք թողնում հակառակորդին»Կարծում եմ՝ ես դեռ լավագույնն եմ․ Իբրահիմովիչ Խոշոր վթար՝ Վայոց ձորում. «UAZ» բեռնատարը հայտնվել է ձորում, վիրավոր կա Նոր մանրամասներ 13-ամյա Լիլիայի մահվան դեպքից«Զսպե՛ք ձեզ»․ ԱԺ-ում կրքերը բորբոքվեցինԲացառիկ կադրեր՝ Բերքաբերի ջրամբարից (տեսանյութ)«Հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում. ինչպե՞ս զարգացնել տարածաշրջանային ֆուտբոլը առանց ՖԻՖԱ-ի»Դավիթն այդպես էլ 18 տարեկան չդարձավՆախաքննության ընթացքում մեր մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի իրականացվել․ պաշտպանԱրտակարգ․ «Mercedes» է պայթել․ վիրավորներ կանԼոս Անջելեսը՝ հանուն ՏավուշիՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ» Թույլ չեն տվել գյուղ մտնել․ ի՞նչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը«Վատ լուր Հայաստանի համար. Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները»2006թ. Երևան-Սոչի չվերթ կատարելիս աղետի է ենթարկվել «Արմավիա» ավիաընկերության A-320 օդանավը. պատմության այս օրը (03 մայիս)Մեծաքանակ զենք-զինամթերք է հանձնվելԶախարովան զգուշացրել է Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացելԹբիլիսիում իրավիճակը լարված է․ ցուցարարները երեք պահանջ են ներկայացրել Քյոխը բացահայտում էԹուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg Սամսոնյանի և Սաղաթելյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ գործը կուղարկվի դատարան Ռուբլին կտրուկ թանկացավԿարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ» Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ» Լուսանկարում պատկերված անձը որոնվում է ԱՆ կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ»
Ամենադիտված