ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպիտակ-Երեւան ճանապարհին «Հոնդան» գլխիվայր շրջվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 19-ին, ժամը 19:22-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի առաջին ոլորանին տեղի է ունեցել ավտովթար, «Jeep» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երեւան հատվածի մոտ 11-րդ կմ-ին «Honda CR-V» մակնիշի 15 AA 150 համարանիշի (վարորդ 1963 թ. ծնված Ժ. Ա.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլխիվայր շրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենան տեղի ուժերով դուրս է բերվել երթեւեկելի գոտի:

Փրկարարները անջատել են ավտոմեքենայի մարտկոցը եւ փակել գազի բալոնի փականը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular