ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ից Հայաստան փոխանցվող դրամական հոսքերը հատել են բոլոր ռեկորդները

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ինչպես 2023 թվականին, այնպես էլ 2024 թվականի հունվարին բարձր մակարդակի վրա է մնացել ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների ծավալը Հայաստանից և դեպի Հայաստան։ Հանրապետության կենտրոնական բանկի տվյալներով ՝ 2023 թվականի հունվարի համեմատ տրանսֆերտների ընդհանուր ներհոսքը նվազել է, բայց համեմատաբար քիչ (6,5%-ով):  ՌԴ-ն շարունակում է մնալ Հայաստանի համար տրանսֆերտների ամենամեծ աղբյուրը:

Միայն 2024 թ. հունվարին Ռուսաստանից դրամական ներհոսքը կազմել է 94 մլրդ 820 մլն դրամ, իսկ արտահոսքը` 16 մլրդ 134 մլն դրամ։ Ինչ վերաբերում է 2023 թվականին, ապա ամբողջ տարվա ընթացքում ՌԴ–ից դրամական ներհոսքը կազմել է 1 տրլ 549 մլրդ 096 մլն դրամ, արտահոսքը` 251 մլրդ 010 մլն դրամ։ ԵՄ երկրներից (Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա) 2024 թ. հունվարին դեպի ՀՀ դրամական փոխանցումների ծավալը կազմել է 6 մլրդ 091 մլն դրամ, իսկ ՀՀ–ից փոխանցվել է 8 մլրդ 116 մլն դրամ։ Ամբողջ 2023 թ. ԵՄ–ից փոխանցվել է 70 մլրդ 188 մլն դրամ, իսկ ՀՀ–ից Եվրամիություն` 163 մլրդ 203 մլն դրամ։
 
2024 թ. հունվարին ԱՄՆ–ից ՀՀ է փոխանցվել 18 մլրդ 288 մլն դրամ, իսկ հակառակ ուղղությամբ` 16 մլրդ 949 մլն դրամ։ 2023 թ. ընթացքում ԱՄՆ–ից ՀՀ փոխանցվել է 260 մլրդ 364 մլն դրամ, իսկ դեպի ԱՄՆ փոխանցվել է 182 մլրդ 700 մլն դրամ։
 
Ըստ ՀՀ կենտրոնական բանկի՝ 2023-ի հունվար–փետրվարին հայաստանյան բանկերի միջոցով ֆիզիկական անձանց ստացած փոխանցումները 3.5 անգամ գերազանցել են նախորդ տարվա նույն ցուցանիշը։ Հրապարակված վիճակագրությունը վկայում է, որ այդ տարվա առաջին երկու ամիսներին դեպի Հայաստան տրանսֆերտների ծավալը 1 միլիարդ 100 միլիոն 31 հազար դոլար էր` նախորդ տարվա 308 միլիոն 16 հազար դոլարի փոխարեն։ Ընդ որում, գումարային ներհոսքի առյուծի բաժինը ՌԴ-ից ուղարկված տրանսֆերտներինն էր. 1,1 միլիարդ դոլարից ավելի քան 819 միլիոնը Հայաստան էր փոխանցվել Ռուսաստանից։ Երկրորդ տեղում ԱՄՆ-ն էր` 29 միլիոն դոլար ցուցանիշով։

2022-ի հունվար–փետրվարին ՌԴ-ից Հայաստան էր փոխանցվել 123 միլիոն դոլար, ԱՄՆ-ից` 82 միլիոն դոլար։ Պաշտոնական վիճակագրությունը վկայում է, որ 2023-ի հունվար–փետրվարին ՌԴ-ից Հայաստան կատարված փոխանցումներն ավելացել են 6,6 անգամ։ Նույն ժամանակահատվածում ԱՄՆ-ից կատարված փոխանցումների ծավալը 2,8 անգամ նվազել է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular