Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոլախաղերը բանակում. լիցքաթափվելուց դեպի կախվածություն` մեկ քայլ է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողը խնդրագիր է հրապարակել՝ պահանջելով սահմանափակումներ մտցնել բուքմեյքերական բիզնեսի համար, կապված իր հայրենակիցներից շատերի մոտ կախվածության դեպքերի հետ։ Այդ հրապարակային նամակը հանգեցրեց բանակում մոլախաղերի և օրենսդրական փոփոխությունների մասին քննարկմանը։ «Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել ուկրաինական բանակին և ուկրաինական հասարակությանը` մոլախաղերի բիզնեսի հասցրած վնասի վրա»,- ասվում է Ուկրաինայի նախագահի կայքում տեղադրված 59-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի զինվոր` Պավել Պետրիչենկոյի առցանց խնդրագրում։ 

Նա նշում է, որ «հաճախակի են լինում դեպքեր, երբ խաղամոլ զինվորականներն իրենց բոլոր նպաստները ծախսում են խաղադրույքների վրա և միկրովարկեր են վերցնում, կամ գրավատներին վաճառում են դրոններ ու զինվորական հանդերձանք»։
Խնդրագրի հեղինակը խնդրում է ռազմական դրության ժամանակ զինվորականների համար սահմանափակել առցանց խաղատների մուտքը և արգելել խաղային բիզնեսին օգտագործել ռազմական խորհրդանիշներ ու իրենց գովազդում չտարածել տեղեկատվություն սեփական բարեգործության մասին՝ հօգուտ բանակի: Նրա կարծիքով՝ խաղային բիզնեսն օգտվում է զինվորականների խոցելիությունից։
Մեկ օրվա ընթացքում խնդրագիրը հավաքել է ավելի քան 25 հազար ձայն, որն անհրաժեշտ էր նախագահի մակարդակով քննարկման համար։ Նույն օրը` երեկոյան, նախագահ Վլադիմիր Զելենսկին իր տեսաուղերձում նշեց, որ հանձնարարել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդին, Ուկրաինայի անվտանգության ծառայության, հատուկ հաղորդակցության պետական ծառայության և թվային զարգացման նախարարության ղեկավարներին` հավաքել վերլուծություններ մոլախաղերի բիզնեսի վերաբերյալ:
Միևնույն ժամանակ, մոլախաղերի և վիճակախաղերի կարգավորման հանձնաժողովի նախագահ Իվան Ռուդին, ի պատասխան միջնորդության, հայտարարեց, որ «ոչ ոք չի կարող սահմանափակել մոլախաղերի մասնակցությունը», քանի որ դա «յուրաքանչյուրի սահմանադրական իրավունքն է»։ Նրա գլխավորած հանձնաժողովը ստեղծվել է 2020 թվականին, այն բանից հետո, երբ Ուկրաինայում մոլախաղերի բիզնեսը օրինականացվեց։ Հանձնաժողովը պատասխանատու է մոլախաղերի լիցենզավորման և կարգավորման համար, ինչպես նաև ընդգրկում է խաղացողներին մոլախաղերի սահմանափակ հասանելիություն ունեցող անձանց ռեեստրում: Այս ցուցակում գտնվողների համար սահմանափակված է մուտք գործել լիցենզավորված օֆլայն և առցանց կազինո: Ռուդոյի խոսքով՝ այսօր գրանցամատյանում կա գրեթե 6000 մարդ։ «Ըստ օրենքի, առաջին կարգի ընտանիքի անդամները կարող են խաղացող ավելացնել ցուցակում, իսկ օրինակ` հրամանատարները չեն կարող դա անել»,- հավելել է հանձնաժողովի նախագահը։ Այս տարվա սկզբին նա առաջարկել է փոփոխություններ կատարել օրենսդրության մեջ, որպեսզի գումարտակի հրամանատարներին թույլատրվի համապատասխան գրանցամատյանում ավելացնել մոլախաղերից կախվածություն ունեցող զինվորներին:
Այդուհանդերձ, զինծառայող Պավել Պետրիչենկոյի խնդրագրի հրապարակումից մեկ շաբաթ անց, այս հարցը Գերագույն Ռադայում քննարկման առարկա դարձավ։ Ֆինանսական, հարկային և մաքսային քաղաքականության հանձնաժողովը հավանություն է տվել մոլախաղերից կախվածության դեմ պայքարի օրինագծին։ Ժողովրդական պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակի խոսքով՝ օրինագիծը, մասնավորապես, նախատեսում է մոլախաղերի հասանելիության սահմանափակում` «ռազմական դրության ժամանակաշրջանում բնակչության պոտենցիալ խոցելի խմբերի համար»։ Փաստաթուղթը դեռ պետք է քննարկվի պատգամավորների շրջանակում:
«Գրեթե յուրաքանչյուր գումարտակում կարելի է գտնել մարդ, ով չարաշահում է մոլախաղերը՝ առցանց կազինոներում կամ խաղադրույքների հարթակներում»,- DW-ին տված հարցազրույցում ասել է 92-րդ առանձին գրոհային բրիգադի դասակի հրամանատար` Արտեմ Օսիպյանը։ Քաղաքացիական կյանքում նա աշխատել է որպես հոգեբան՝ մասնագիտանալով հակումների, մասնավորապես՝ մոլախաղերի մեջ։ «Վիճակագրական տվյալներով՝ տղամարդիկ ավելի հակված են խաղամոլության,- պարզաբանում է Օսիպյանը,- այժմ մեծ թվով տղամարդիկ են ծառայության մեջ, բացի այդ, նրանցից մի քանիսը բանակ են մտել եկամուտ փնտրելու համար, ուստի կարող ենք ենթադրել, որ Ուկրաինայի զինված ուժերում կան որոշակի թվով մարդիկ, ովքեր հակված են մոլախաղային կախվածությանը»։ Զինծառայողը հանդիպել է խաղամոլությունը չարաշահող զինակիցներին և փորձել օգնել նրանց. «Փորձեցի խոսել, բայց վերջացավ նրանով, որ ամեն ինչ վերահսկվում է, և դա քո գործը չէ»,-հիշում է Օսիպյանը։ Սակայն, նրա կարծիքով, մոլախաղերից կախվածությունը խնդիր է ոչ միայն մարտիկի և նրա ընտանիքի, այլև այն ստորաբաժանման համար, որտեղ նա ծառայում է։ Ի վերջո, զինվորականը սկսում է պարտքով գումար վերցնել, և երբ գումարը չի վերադարձնում, դա ազդում է նրա նկատմամբ վստահության վրա։
Մարտական պայմաններում մոլախաղը հանգստանալու նույն միջոցն է, ինչ ալկոհոլն ու սեքսը, բացատրում է 67-րդ առանձին մեքենայացված բրիգադի մարտական սթրեսի վերահսկման խմբի ղեկավար` Օլեգ Գուկովսկին։ «Արյան մեջ շատ ադրենալին կա. շատ հզոր լարվածություն: Եվ պետք է արագ լիցքաթափվել, քանի որ այս լարվածությունն անտանելի է»,- ասում է Գուկովսկին: Բացի այդ, նա ասաց, որ շատ զինվորականներ ունեն ուղեղի թեթև տրավմատիկ վնասվածք կամ ուղեղի ցնցում, ինչը նրանց ավելի խոցելի է դարձնում հոգեկան առողջության խնդիրների, այդ թվում՝ կախվածությունների նկատմամբ: Միևնույն ժամանակ, առցանց ձևաչափով մոլախաղը հասանելի է և լայնորեն գովազդվում է,- հավելում է հոգեբանը։
Դրամախաղային կախվածությունը ճակատում բուժելն անհնար է, ասում է դասակի հրամանատար Արտեմ Օսիպյանը։ Ի վերջո, մարտիկն անսահմանափակ հասանելիություն ունի ազարտային խաղերին, ինչպես նաև դրա կարիքն ունի, որպես սթրեսից ազատվելու միջոց: Եթե անգամ հրամանատարը ուշադրություն դարձնի խնդրին, դժվար թե գտնի մասնագետ, ով կարող է օգնել ծառայության պայմաններում,ասում է Օսիպյանը։ «Այդպիսի մարտիկը շարքից չի հանվի,- համոզված է զինծառայողը,- եթե գա ու ասի՝ ես խաղամոլ եմ, նրանով չեն զբաղվի, բանակում ավելի լուրջ խնդիրներ կան»
«Լեսնայա Պոլյանա» պետական կենտրոնում, որը մասնագիտացած է զինվորականների հոգեբանական վերականգնման գործում, մոլախաղից կախվածություն ունեցող հիվանդներ չկան, DW-ին տված մեկնաբանությունում ասում է հաստատության հոգեբույժ Վյաչեսլավ Զայկան։ «Մենք բավականաչափ տեղեր չունենք սուր վիճակում գտնվող հիվանդների համար, իսկ մոլախաղերից կախվածությունը շտապ բժշկական օգնություն չի պահանջում»,- բացատրում է բժիշկը։ Միաժամանակ նա խոստովանում է, որ զինվորականների շրջանում մոլախաղերից կախվածությունը տարածված է։ Որոշ մարտիկներ ինքնուրույն դիմում են մասնավոր վերականգնողական կենտրոններ, DW-ին ասում է Օլեգ Լեպեխան, ով ղեկավարում է այդ հաստատություններից մեկը։ Դա անելու համար նրանք արձակուրդ են վերցնում կամ իրենց հրամանատարներից արձակուրդ են խնդրում։ Նրա դիտարկմամբ՝ նման հիվանդներն արդեն ունեցել են որոշակի հակումներ, սակայն ռազմաբժշկական հանձնաժողովները նրանց ճանաչել են պիտանի և ծառայության են կանչել։ «Եվ հետո հրամանատարները զանգահարում են ինձ և հարցնում, թե ինչ անել նրա հետ», - ավելացնում է Լեպեխան:
2020 թվականին` խաղային բիզնեսի օրինականացումից հետո, Ուկրաինայում ավելացել է խաղամոլությամբ հիվանդների թիվը, ասում է վերականգնողական կենտրոնի տնօրեն Օլեգ Լեպեխան։ Նա կարծում է, որ մոլախաղերը պետք է արգելվեն. զինվորական անձնակազմի դեմ ուղղված սահմանափակումները չեն ազդի ընդհանուր իրավիճակի վրա, համոզված է Լեպեխան։ Դասակի հրամանատար Արտեմ Օսիպյանը նույնպես կողմ է արտահայտվում մոլախաղերի արգելմանը, բայց միայն պատերազմի ժամանակ։ «Միգուցե սա կլինի արմատական որոշում, որը չի նպաստի տնտեսական ազատություններին, բայց մենք գտնվում ենք ռազմական դրության մեջ»,- ասում է զինծառայողը և արդարացված է համարում նման սահմանափակումը։
Լեսնայա Պոլյանայի հոգեբույժ Վյաչեսլավ Զաիկան իմաստ չի տեսնում մոլախաղերի բիզնեսը սահմանափակելու կամ արգելելու մեջ. եթե հասարակությունը պահանջարկ ունի, ապա այդ պահանջը բավարարելու սխեմաներ կլինեն։ Սա պայքար չէ, այլ պայքարի իմիտացիա»,- կարծում է բժիշկը։
Ռազմական հոգեբան Օլեգ Գուկովսկին, ով պաշտպանում է մոլախաղերի արգելքը, չի հավատում, որ միայն դա կլուծի հակումների հետ կապված խնդիրը։ «Ի՞նչ այլընտրանքներ կան. մենք պետք է խոսենք բանակում որակյալ հոգեբանական օգնություն կառուցելու, զինվորականների որակյալ ժամանցի, զինծառայողների ընտանիքներին աջակցելու մասին, որպեսզի զինվորականն ունենա ապագայի տեսլական, այլ ոչ թե ապրի մեկ օրով»,- եզրափակում է Գուկովսկին:

Քյոխը բացահայտում էԹուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg Սամսոնյանի և Սաղաթելյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ գործը կուղարկվի դատարան Ռուբլին կտրուկ թանկացավԿարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ» Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ» Լուսանկարում պատկերված անձը որոնվում է ԱՆ կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմութան դատաստանի․ «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանը պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը․ «Հրապարակ» Նաիրա Հովսեփյանը լքեց ԲԴԽ պաշտոնը, բայց կշարունակի մնալ դատավոր. ԲԴԽ անդամներն են համոզել «Ժողովուրդ» 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ» Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն ՊետրոսյանՓաշինյանի գլխավորությամբ «ՔՊ» նիստ է տեղի ունեցել․ քննարկվել են կրթության ոլորտի բարեփոխումները «Հայրենիքը պետությունն է» հայեցակարգի դիտանկյունիցՊայքարը մտնում է վճռական փուլ, այս քարտեզն այլևս չի կարմրելու․ Սուրեն ՊետրոսյանԹուրքիան հարգում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը. մենք անհրաժեշտ ենք համարում Սիրիայում նոր սահմանադրության արագ ընդունումը․ Թուրքիայի պաշտպանության նախարարՓշալարեր են քաշում, որ թուրքերին բերեն մեր տներին հասցնեն. կիրանցցիԿիպրոսը ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունըՊայքարը վճռական փուլ է մտնում, վաղը կներկայացնենք հետագա քայլերը․ Գառնիկ ԴանիելյանՎրաններն էլ չկան, 350 բնակիչ ունեցող գյուղում 3000 բերետավոր կա․ Կիրանցի բնակիչՎահան Քերոբյանի եղբայրը «Ես հաշտ չեմ Հայաստանը տալու հետ» գրությամբ պաստառով կառավարության շենքի մոտ էր․ «Հրապարակ»Մենք կգնանք ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացին, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ Իշխան ՍաղաթելյանԵթե ՆԱՏՕ-ի անդամ պետությունը զորք ուղարկի Ուկրաինա, դա նշանակում է, որ ՆԱՏՕ-ի և ՌԴ-ի միջև ուղիղ հակամարտություն կլինի․ դա կնշանակի երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ․ Հունգարիայի ԱԳ նախարար«Թուրքին բերում են մեր տուն»․ Կիրանցի վարչական ղեկավարն ասում է՝ ոստիկանները չեն իմացել, որ տեսախցիկը ֆիքսում է՝ ինչպես են բռնության ենթարկում իրենցՌուսական կողմի վերահսկողության տակ է անցել նոր բնակավայրԹուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ BloombergՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և հանրապետության այլ մարզերում տեղի ունեցող բnղոքի ակցիաներով և հավաքներովՊետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ ՓաշինյանԱդրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների միջև վերջին պայմանավորվածություններն առաջընթաց են խաղաղության օրակարգի շրջանակներում․ Բայրամով«Ակնկալելով գնահատական՝ քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ազատությունից զրկելու պատճառների մասինԱնհասկանալի է ձեր հանդուրժողականությունը երկրում օրենքի, ժողովրդավարության և մարդու իրավունքների ակնհայտ խախտումների, քաղաքական կոռուպցիայի նկատմամբ․ Նամակ ԵՄ պատվիրակությանը և դեսպանատներինՊՆ-ն՝ ապրիլի 12-ին վթարից տnւժած զինծառայողների առողջական վիճակի մասինՄիրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկել են տարածաշրջանային հարցերՆույնիսկ եթե կիրանցիները չունենային սեփականության իրավունք, նրանք օգտագործել են այդ տները, ուստի պետությունը պարտավոր է կրել սրա հետևանքները․ ՄԻՊ-ը՝ կիրանիների տների մասինՈստիկաններին զգուշացնում ենք, որ սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցեն, չդառնան հանցակից և հանցագործ. ՉալաբյանՊարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվելԱդրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվելԴատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». ԶատուլինԿիրանցում հոսանքը վերականգնվել է. համայնքապետ 2018-ից սկսած քանի անձ պիտի կալանավորված լիներ լրագրողի նկատմամբ բռնության և մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համարՇտապ. ինչպես են ծեծում ու բերման ենթարկում Կիրանցի բնակիչներին «Բայեր»-«Ռոմա» և այլն․ Եվրալիգայի և Եվրոպայի կոնֆերանցիայի կիսաեզրափակիչ հանդիպումները Հայտնի է 13-ամյա աղջնակի մահվան հանգամանքներըՎազգեն Սարգսյանի նկատմամբ ատելության խոսք տարածողներից մեկը հենց Նիկոլ Փաշինյանն էր․ Սաթիկ Սեյրանյան Կիրանցն ամբողջությամբ հոսանքազրկված էԱսպրամ Կրպեյանը Կիրանցից ներկայացնում է (տեսանյութ)Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը Կիրանցիների տները, որոնք Փաշինյանը նվիրում է ԱլիեւինՀոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» Հայաստանին
Ամենադիտված