ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունն ավագանին դիտարկում է, որպես գործադիրի որոշումները դակողներ, կույրաղիք․ Իզաբելլա Աբգարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Իզաբելլա Աբգարյանն ահազանգում է․ «Ըստ իր(Ավինյանի) կողմից առաջարկվող նախագծի՝ ավագանու խմբակցությունների ղեկավարները պետք է մեկ անգամ իրավունք ունենան նախքան քվեարկությունը 15 րոպե ընդմիջում վերցնել՝ ներկայիս երեք անգամվա փոխարեն»:

Թեմայի վերաբերյալ 1or.am-ը զրուցել է տիկին Աբգարյանի հետ։

- Տիկի՛ն Աբգարյան, թվում է, թե կանոնակարգային հասարակ որոշում է, ինչո՞վ է այդ առաջարկը խանգարում խմբակցությունների աշխատանքին։

- Դա հենց այն ժամանակն է, երբ նիստի ընթացքում կարողանում ենք խորհրդակցել միմյանց հետ։ Օրինակ՝ նախորդ նիստին, Տիգրան Ավինյանը կանոնակարգի կոպիտ խախտումներ էր թույլ տվել՝ չէր դրել քվեարկության մեր խմբակցության ղեկավարի առաջարկը, նաև ընդդիմությունը հնարավորություն չէր ունեցել քվեարկել չզեկուցվող փաթեթի ընդունման նախագծին։ Նման իրավիճակներում մենք միայն այդ 15 րոպեներն ունենք, որ դուրս գանք խորհրդակցենք։ Խնդիրն այն է, որ քվեարկության նախնական որոշումը ընդամենը նախագծին ծանոթանալով կարող է լինել, իսկ ելույթներից և հարց ու պատասխանից հետո շատ բան է փոխվում, այլ հանգամանքներ են առաջ գալիս։ Սա խմբակցությունների համար անհրաժեշտ է․ մեր օրակարգերում 20  և ավելի հարց է լինում, ոչ թե՝ 2-3։

-Նշում եք, որ անհրաժեշտություն է խմբակցությունների համար։ Նախագիծը բերվում է իշխանական խմբակցության կողմից, իրենց ժամանակ պե՞տք չէ։

- Իշխանությունը դիմացինի կարծիքը լսելու կարիք չի ունենում։ Կարելի է ենթադրել, որ պատրաստի որոշմամբ միշտ գալիս են նիստի և իրենց որոշման վրա չի ազդում՝ ոչ հարց ու պատասխանը և ոչ էլ այլ հանգամանքներ։

-Ո՞րն է իշխանության նման նախագիծ բերելու միտումը։

- Իշխանությունը փորձում է ժամանակ շահել, որովհետև իրենց բոլոր որոշումները, կանոնակարգի փոփոխությունները միտված են եղել հնարավորինս արագ անց կացնել նիստը և հնարավորինս արագ էլ դակել որոշումներն ու գնալ։ Հենց այդ տրամաբանությամբ էլ չզեկուցվող հարցերի փաթեթը չեն ուզում դարձնել զեկուցվող։ Իշխանությունն ավագանին դիտարկում է, որպես գործադիրի որոշումները դակողներ, կույրաղիք։

Իսկ ժողովրդավարության սկզբունքներից ելնելով՝ պետք է լինեն փոխզսպման մեխանիզմներ։ Անթույլատրելի է, երբ քաղաքապետն է բերում որոշումներ, թե ինչպես պետք է աշխատի ավագանին։ Նման որոշումները պետք է ավագանուց բխեն։

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular