ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գործող իշխանությունը հայ-ռուսական հարաբերությունները վատթարացնելուն զուգահեռ, նաև հայ հանրության մեջ հակառուսական տրամադրություններ է փորձում ներարկել. Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի զբոսաշրջային կոմիտեն հրապարակել է 2024 թվականի մարտին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։

Ըստ պաշտոնական տվյալների՝ 2024 թվականի մարտին, Հայաստան է այցելել 154 215 զբոսաշրջիկ։ Նախորդ տարի ցուցանիշն ավելի մեծ էր՝ 159 918։

2024 թվականի մարտին դեպի Հայաստան ավելի շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից` 42 %, Վրաստանից՝ 14 % և Իրանից՝ 8 %, ընդ որում, ըստ պաշտոնական աղբյուրների` վերջին ամիսներին զբոսաշրջային հոսքը նվազում է, առայժմ ոչ շատ արագ տեմպերով, սակայն փորձագետները նշում են, որ առաջիկայում ավելի է արագանալու և հիմնականում նվազում է արձանագրվելու Ռուսաստանից, ինչի պատճառը մեկն է՝ հայաստանյան բանկերի կողմից «Միր» քարտերի սպասարկման դադարեցումը։ Տուրք տալով արևմտյան պատժամիջոցներին՝ հայաստանյան բանկերի մեծամասնությունը հրաժարվում է գործարքներ կատարել «Միր» բանկային քարտերով. միակ բանկը, որ դեռևս սպասարկում է՝ ռուսական ՎՏԲ-ի դուստր ձեռնարկությունն է՝ ՎՏԲ Արմենիան, իսկ այդ բանկը Հայաստանի ոչ բոլոր մարզերում և ոչ բոլոր տեղերում ունի համապատասխան բանկոմատներ և մասնաճյուղեր՝ գործարքներ իրականացնելու համար։

Արդյունքում` Ռուսաստանից նվազում են ոչ միայն տրանսֆերները, մարդիկ խնդիրներ են ունենում այդ երկրից իրենց հարազատներից գումար ստանալու առումով, բացի այդ տարածված տեղեկությունը և լրատվության մեջ արծարծվող կարծիքները բազմաթիվ ռուսաստանցիների հետ են պահում Հայաստան այցելելու մտադրությունից։ Եթե մեկ ամսվա կտրվածքով նվազումը 5 հազար է կազմել, ապա առաջիկայում այն ավելի շոշափելի է լինելու։

Մեր տեղեկություններով՝ Ռուսաստանից հայաստանյան հյուրանոցների ամրագրումների գրեթե կեսն արդեն իսկ չեղարկվել է, քանի որ ռուսաստանցիները չգիտեն, թե ինչպես են վճարելու։ Լուրջ անկում է արձանագրվում մարզերում՝ տուրիզմի ոլորտում։ Տարբեր հյուրանոցներ, որոնք արդեն այս ամիսներին մշտապես գերբեռնված էին լինում, այժմ կիսադատարկ վիճակում են, իսկ հյուրանոցների և ռեստորանների սեփականատերերը լուրջ ֆինանսական կորուստներ են կրում։ Արդյունքում` զբոսաշրջության ոլորտը բախվելու է հերթական ստագնացիային և անկմանը։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի գնահատմամբ՝ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը տնտեսական լրջագույն խնդիրներ է առաջացնելու Հայաստանում, ընդ որում այդ ամենն իրականացվում է Հայաստանի գործող իշխանությունների կանխամտածված քայլերի արդյունքում, այդ կերպ, իշխանությունը հարաբերությունները վատթարացնելուն զուգահեռ, նաև հանրության մեջ հակառուսական տրամադրություններ է փորձում ներարկել։ Այս ամենի պատասխանը Հայաստանն անկասկած ստանալու է առաջիկայում, իսկ թե ինչպես է կարողանալու փրկել առանց այդ էլ զգայուն տնտեսությունը դժվար է կռահել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular