ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ է Բլինքենն ասել Փաշինյանին և Ալիևին․ մանրամասներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ–ն պատրաստ է ցանկացած հնարավոր դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության դյուրացման գործում։

Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ը շատ հստակ հասկացրել է, որ այս հարցի լուծման ճանապարհը, ի վերջո, բանակցությունների միջոցով է։

«Չեմ ուզում խոսել առաջիկա հանդիպումների մասին, բայց մենք միշտ հստակ ասել ենք, որ ողջունում ենք երկխոսությունը։ Երբ պետքարտուղարը (Էնթոնի Բլինքեն – խմբ․) խոսեց Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, նա հասկացրեց, որ պետք է երկխոսություն լինի նրանց միջև։ Մենք ուրախ ենք ցանկացած հնարավոր դեր խաղալ այս երկխոսության դյուրացման գործում և կշարունակենք դա անել, բայց չեմ ցանկանում հայտարարել առաջիկա որևէ կոնկրետ հանդիպման մասին»,- ասել է Միլլերը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular